https://arm.sputniknews.ru/20261002/hh-sahmann-aporini-hatats-adrbejanci-zinvvorin-kalanavvorelu-mijnvordutjun-e-nerkajacvel-107601049.html
ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինվորին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինվորին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Sputnik Արմենիա
Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Մուսաևի նկատմամբ։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T13:41+0400
2026-10-02T13:41+0400
2026-10-02T14:19+0400
շաքի
ադրբեջանցի
կալանք
սահմանախախտ
հհ քննչական կոմիտե
հհ գլխավոր դատախազություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ կնոջ ուղղությամբ կրակած Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին հայտնել է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մուսաևի նկատմամբ։ Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը` առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանը հատելը), 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը` մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելը), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը անչափահասի նկատմամբ` այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով): Նշենք, որ Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր, որ Մուսաևը ծառայել է օկուպացված Արցախի Լաչինի (Բերձոր) շրջանում տեղակայված զորամասերից մեկում։ Սեպտեմբերի 26-ին նա ինքնակամ լքել է զորամասը։ Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
շաքի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շաքի, ադրբեջանցի, կալանք, սահմանախախտ, հհ քննչական կոմիտե, հհ գլխավոր դատախազություն
շաքի, ադրբեջանցի, կալանք, սահմանախախտ, հհ քննչական կոմիտե, հհ գլխավոր դատախազություն
ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինվորին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:41 02.10.2026 (Թարմացված է: 14:19 02.10.2026) Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Մուսաևի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ կնոջ ուղղությամբ կրակած Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
«Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»,– ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:
ՀՀ գլխավոր դատախազությունն իր հերթին հայտնել է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Մուսաևի նկատմամբ։
Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը` առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության ՀՀ պետական սահմանը հատելը), 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը` մարդու կամքին հակառակ կամ կամքն անտեսելով նրա բնակարան ապօրինի մուտք գործելը), 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը անչափահասի նկատմամբ` այլ անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր եղանակով):
Նշենք, որ Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր, որ Մուսաևը ծառայել է օկուպացված Արցախի Լաչինի (Բերձոր) շրջանում տեղակայված զորամասերից մեկում։ Սեպտեմբերի 26-ին նա ինքնակամ լքել է զորամասը։
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։