00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
67 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ուսուցիչը զղջում է. դպրոցի տնօրենին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել

Գեղարքունիքի մարզպետարան - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2026
Բաժանորդագրվել
Հարազատներն էին ահազանգել դեպքի մասին և պնդել` երեխան դեպքից հետո մի քանի օր դպրոց չի գնացել, քանի որ վախեցած է։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհուն հարվածած ուսուցչուհին զղջում է իր քայլի համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Գևորգյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին shamshyan.com-ը տեղեկություն տարածեց, որ Գեղարքունիքի գյուղերից մեկի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել։
«Իհարկե, արդեն մարզային դպրոցներն էլ են ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ, բայց որպես մեր Գեղարքունիքի դպրոց, այնտեղի տնօրենն ու ուսուցիչը հրավիրվել են մարզպետարան։ Փորձել ենք հասկանալ, թե խնդիրն ինչումն է։ Ուսուցիչը զղջում է, որ լարված և նյարդային վիճակում նման դեպք է տեղի ունեցել։ Դպրոցի տնօրինությունն էլ արդեն իսկ գործընթաց է սկսել կարգապահական տույժ նշանակելու հետ կապված։ Նկատի ունենալով, որ դպրոցը ԿԳՄՍՆ լիազորության ներքո է գործում, մենք պաշտոնական գրությամբ դիմել ենք իրենց` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,– նշեց Գևորգյանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Էլիզա Գալուստյանն էլ շեշտեց, որ արդեն իսկ ձեռնամուխ են եղել անհրաժեշտ միջոցների կիրառմանը։ Նա ընդգծեց` այս փուլում համապատասխան աշխատանքներ են իրականացվում, բայց արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։
Հարցին` ինչ աշխատանքների մասին է խոսքը, ՄԻՊ–ից չպարզաբանեցին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից էլ հայտնեցին, որ տվյալ տնօրենին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել և արդյունքների մասին տեղեկացնել։ Ընդգծեցին` սահմանված ընթացակարգի համաձայն՝ տնօրենը պետք է դեպքի վերաբերյալ պարզաբանումներ պահանջի, անհրաժեշտության դեպքում կիրառի համապատասխան կարգապահական միջոց, և այդ արդյունքներն էլ ներկայացնի նախարարություն։ Նշեցին` այս գործընթացը կարող է տևել մի քանի օր։
Հիշեցնենք, որ երեխայի ընտանիքը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի ցանկանում, որ ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ Բայց պահանջում են, որ ուսուցչուհին հեռացվի դպրոցից և այլևս երեխաների հետ չաշխատի։ Երեխայի հարազատները դիմել են նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից հայտնել էին, որ 1 ծնողի բողոքը բավարար չէ ուսուցչին աշխատանքից ազատելու համար և առնվազն 7 ծնողի բողոք է անհրաժեշտ։
Լրահոս
0