00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
67 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Շաքիի դեպքի սուբյեկտը Ադրբեջանը չէ, այլ սահմանն ապօրինի հատած զինծառայողը. Ռուբինյան

© Sputnik / Aram Nersesyan Рубен Рубинян на заседании НС (24 августа 2026). Ереван
Рубен Рубинян на заседании НС (24 августа 2026). Ереван  - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2026
Բաժանորդագրվել
Ռուբինյանի խոսքով` ադրբեջանցի զինծառայողի հնարավոր արտահանձնման գործընթաց այս պահին դեռևս գոյություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Ընդդիմությունը Շաքիի դեպքի համատեքստում խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանների մասին, սակայն տվյալ դեպքում սուբյեկտը ոչ թե Ադրբեջանն է, այլ այդ երկրից ՀՀ սահմանն ապօրինի հատած և այստեղ հանցագործության մեջ մեղադրվող զինծառայողը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
«Խաղաղության պայմանների մասին է ասում ընդդիմությունը, սակայն տվյալ դեպքում սուբյեկտը ոչ թե Ադրբեջանն է, այլ Ադրբեջանից իր զինծառայության վայրն ապօրինի լքած և հանցագործություն կատարած անձը»,- ասաց Ռուբինյանը։
Նրա գնահատմամբ՝ այս պատմության մեջ կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ տեղի ունեցածը դիվերսիա չի եղել։
«Եթե դիվերսիա լիներ, ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ իրենց մոտից զինծառայող է կորել»,- նշեց նա։
Սահմանը երկար է, հնարավոր չէ մետր առ մետր վերահսկել. ՔՊ–ականը` Շաքիի դեպքի մասին
Ռուբինյանի խոսքով՝ դեռ պետք է պարզվի, թե ինչ հանգամանքներում է ադրբեջանցի զինծառայողը հայտնվել Հայաստանի տարածքում՝ դասալի՞ք, մոլորվե՞լ է, թե՞ սահմանը հատելու այլ պատճառ է եղել։ Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը ՀՀ ամենաերկար սահմանն է, որի միայն մի մասն է սահմանազատված։ Նրա խոսքով՝ դեռևս 1990-ականներից պարբերաբար եղել են դեպքեր, երբ այս կամ այն կողմի զինծառայողները, առանց համապատասխան հրամանի և ոչ նպատակաուղղված, հայտնվել են մյուս երկրի տարածքում։ Ռուբինյանի խոսքով՝ հատկապես վերջին շրջանում նման դեպքերում կողմերը զինծառայողներին վերադարձրել են` բացառությամբ այն իրավիճակների, երբ անձը չի ցանկացել վերադառնալ կամ առկա է եղել հանցագործության հանգամանք։
«Հիմա գործ ունենք անհատ զինծառայողի՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հետ։ Դեռ կպարզվի՝ ինչպես։ Հատելուց հետո տվյալ զինծառայողը կատարել է հանցագործություն, դրա համար նա ձերբակալված է, առաջադրված է մեղադրանք, և ամեն ինչ իր հունով կգնա»,- շարունակեց Ռուբինյանը։
Չի՛ ձգում այդ մարդը. Նարեկ Կարապետյանը կոչ է անում փոխել ՀՀ պաշտպանության նախարարին
ԱԺ նախագահը միաժամանակ չբացառեց, որ պետք է քննարկվի, թե ինչպես են գործել հայկական պատասխանատու կառույցները՝ պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն։
Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի հնարավոր արտահանձնման մասին ընդդիմության մտահոգություններին՝ Ռուբինյանն ասաց, որ այս պահին նման գործընթաց գոյություն չունի։
«Անիմաստ եմ համարում այս պահին արտահանձնումը քննարկելը, քանի որ նման բան դեռևս չկա։ Այս պահին կա ձերբակալված անձ, ում առաջադրված է մեղադրանք։ Այլ գործընթաց չկա։ Ընդդիմության խոսակցությունները պայքար են ոչնչի դեմ, քանի որ այդ թեման չկա»,- ասաց նա։
Ռուբինյանի խոսքով՝ եթե հետագայում արտահանձնման կամ այլ գործընթացի հարց առաջանա, այն կքննարկվի համապատասխան ժամանակ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։
Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 5 հոդվածի հատկանիշներով։ Որոշում է կայացվել նրան 2 ամսով կալանավորելու վերաբերյալ։
Լրահոս
0