00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
12 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սահմանը երկար է, հնարավոր չէ մետր առ մետր վերահսկել. ՔՊ–ականը` Շաքիի դեպքի մասին

© Sputnik / Aram Nersesyan Վոլոդյա Հակոբյան
Վոլոդյա Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2026
Բաժանորդագրվել
Վոլոդյա Հակոբյանը չի կարծում, թե այս հարցում ՀՀ պաշտպանության նախարարությունը թերացել է, ու Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական տա։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանն ընդունում է, որ Սյունիքի մարզի Շաքի համայնքում տեղի ունեցած միջադեպով ՀՀ ԱԱԾ–ն որոշակիորեն թերացել է իր աշխատանքի մեջ։ Այդ մասին նա այսօր հայտարարեց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 5 հոդվածի հատկանիշներով։ Որոշում է կայացվել նրան 2 ամսով կալանավորելու վերաբերյալ։
«Մի բան է, երբ միջդիրքային տարածքներով հնարավոր է`սահմանախախտումներ տեղի ունենան, սակայն մեկ այլ բան է, երբ զինված ադրբեջանցի այդ զինվորը ներխուժել է ՀՀ տարածքով և համապատասխան մարմինները չեն հայտնաբերել ու ձերբակալել»,– հայտարարեց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, արդյոք նա նույնպես չի թերացել և արդյոք նա նույնպես չպետք է հրաժարական տա, ինչպես եղավ ԱԱԾ փոխտնօրեն Դավիթ Սանամյանի դեպքում, ՔՊ խմբակցության քարտուղարն այս դեպքում թերացումներ չի տեսնում։
«ՊՆ–ի մասով միշտ հնարավոր են թերացումներ, սակայն ես չեմ կարծում, որ այս դեպքում մեր զինվորները թերացել են»,– վստահ է նա` ավելացնելով, որ մեր սահմանը երկար է ու հնարավոր չէ մետր առ մետր վերահսկել։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կոչ էր արել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրաժարական տա, քանի որ այլևս չի կարողանում վերահսկել իրավիճակը և ըստ պատշաճի կատարել իր պարտականությունները։
Լրահոս
0