https://arm.sputniknews.ru/20261006/h1i-gvortsadir-tnorenn-u-teghakaly-tataji-hamergi-hamar-kargapahakan-tujzhi-kentarkven-107759537.html
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի համար
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի համար
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը ներողություն էր խնդրել կատարվածի համար: 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T19:27+0400
2026-10-06T19:27+0400
2026-10-06T19:52+0400
հայաստան
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
թաթա
համերգ
հովհաննես մովսիսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/1d/82429954_0:39:1600:939_1920x0_80_0_0_bdd522ec7e51a45b8c4c9e5059c5bcba.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և տեղակալ Լևոն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել։ Համապատասխան որոշումն ընդունել է Հանրային հեռարձակողի խորհուրդը։Պատճառը սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը, Թաթա Սիմոնյանի համերգներից մեկի տեսաձայնագրության հեռարձակումն է, որն ավելի վաղ հանրային մեծ վրդովմունքի պատճառ էր դարձել։ Տարբեր գործիչներ նաև բաց նամակներ էին հղել Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը։ Հանրային հեռարձակողն արձագանքել էր՝ նշելով, որ կուսումնասիրի տեղի ունեցածը։«Նկատի ունենալով, որ գործադիր տնօրենն ապահովում է ընկերության գործունեության պատշաճ ղեկավարումը, իսկ գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրենն անմիջական պատասխանատվություն է կրում եթերացանցի կազմման և հեռարձակման համար՝ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի դ) ենթակետով պահանջի խախտման համար ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն»,- նշված է Հանրային հեռարձակողի որոշման մեջ։Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հենց ինքը՝ Թաթա Սիմոնյանն էր արձագանքել հանրային վրդովմունքին՝ ներողություն խնդրելով հանրությունից և շեշտելով, որ անթույլատրելի է 44–օրյա պատերազմի տարելիցի օրը իր համերգը ցուցադրելը։ Միաժամանակ երգիչը տեղեկացրել էր, որ համերգի հեռարձակումն իր հետ չի համաձայնեցվել, և այն Հանրային հեռուստաընկերության սեփականությունն է։ Հանրայինը մեկ օր անց ներողություն էր խնդրել, իսկ Sputnik Արմենիային ասել էր, որ սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում սահմանված չէ որպես սգո կամ հիշատակի օր։ Միաժամանակ Հ1–ից տեղեկացրել էին, որ նմանօրինակ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով արդեն վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը:Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հ1–ով համերգի ցուցադրությունը «անպատեհություն» անվանեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/1d/82429954_149:0:1570:1066_1920x0_80_0_0_d4c4c546c303b613e15327e4f1b04d0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի հանրային հեռուստաընկերություն, թաթա, համերգ, հովհաննես մովսիսյան
հայաստան, հայաստանի հանրային հեռուստաընկերություն, թաթա, համերգ, հովհաննես մովսիսյան
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի համար
19:27 06.10.2026 (Թարմացված է: 19:52 06.10.2026) Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը ներողություն էր խնդրել կատարվածի համար:
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik․ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և տեղակալ Լևոն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել։ Համապատասխան որոշումն ընդունել է
Հանրային հեռարձակողի խորհուրդը։
Պատճառը սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը, Թաթա Սիմոնյանի համերգներից մեկի տեսաձայնագրության հեռարձակումն է, որն ավելի վաղ հանրային մեծ վրդովմունքի պատճառ էր դարձել։ Տարբեր գործիչներ նաև բաց նամակներ էին հղել Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը։ Հանրային հեռարձակողն
արձագանքել էր՝ նշելով, որ կուսումնասիրի տեղի ունեցածը։
«Նկատի ունենալով, որ գործադիր տնօրենն ապահովում է ընկերության գործունեության պատշաճ ղեկավարումը, իսկ գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրենն անմիջական պատասխանատվություն է կրում եթերացանցի կազմման և հեռարձակման համար՝ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի դ) ենթակետով պահանջի խախտման համար ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն»,- նշված է Հանրային հեռարձակողի որոշման մեջ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հենց ինքը՝
Թաթա Սիմոնյանն էր արձագանքել հանրային վրդովմունքին՝ ներողություն խնդրելով հանրությունից և շեշտելով, որ անթույլատրելի է 44–օրյա պատերազմի տարելիցի օրը իր համերգը ցուցադրելը։ Միաժամանակ երգիչը տեղեկացրել էր, որ համերգի հեռարձակումն իր հետ չի համաձայնեցվել, և այն Հանրային հեռուստաընկերության սեփականությունն է։
Հանրայինը մեկ օր անց
ներողություն էր խնդրել, իսկ
Sputnik Արմենիային ասել էր, որ սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում սահմանված չէ որպես սգո կամ հիշատակի օր։ Միաժամանակ Հ1–ից տեղեկացրել էին, որ նմանօրինակ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով արդեն վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը:
Իսկ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Հ1–ով համերգի ցուցադրությունը «անպատեհություն» անվանեց։