https://arm.sputniknews.ru/20261001/44orja-paterazmi-masin-aselu-nvor-ban-chkar-pashinjany-septemberi-27-in-lrutjan-masin-107538445.html
44–օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկար. Փաշինյանը՝ սեպտեմբերի 27-ին լռության մասին
44–օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկար. Փաշինյանը՝ սեպտեմբերի 27-ին լռության մասին
Sputnik Արմենիա
Նա չժխտեց, որ Հանրային հեռուստաընկերության կողմից եղել է անպատեհություն` համերգ հեռարձակելով, սակայն պետք է հասկանալ, որ հեռարձակած բոլոր համերգների օրերին... 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T13:15+0400
2026-10-01T13:15+0400
2026-10-01T14:38+0400
նիկոլ փաշինյան
արցախյան պատերազմ
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107545131_0:0:1281:720_1920x0_80_0_0_b958044d2eb79745da8e82b9ceb6c24d.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. 44–օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկար, դրա համար սեպտեմբերի 27–ին չենք անդրադարձել։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այն քննադատություններին, որ ՀՀ իշխանություններն այդ օրը քար լռություն են պահպանել, բացի այդ` Հանրային հեռուստաընկերության եթերում Թաթայի համերգն է հեռարձակվել։Նա չժխտեց, որ Հանրային հեռուստաընկերության կողմից եղել է անպատեհություն` համերգ հեռարձակելով, սակայն արդյոք հեռարձակած բոլոր համերգների օրերին տասնյակ զոհեր չենք ունեցել։Ըստ Փաշինյանի` հենց այսօր էլ` 2020 թ. 44–օրյա պատերազմին, ունեցել ենք բազմաթիվ զոհեր։ Վարչապետին դուր չի եկել նաև այն, որ ամեն անգամ, երբ գնում են Եռաբլուր, զոհվածների ծնողները փորձում են փակել նրանց ճանապարհը` թույլ չտալով մուտք գործել ու ծաղիկներ խոնարհել։ «Ամեն անգամ գնանք նման տեսարանների բախվե՞նք Եռաբլուրում»,– սրտնեղած ասաց նա։ Փաշինյանի խոսքով` սեպտեմբերի 27–ին նա իր գործողություններով ցույց է տվել վերաբերմունք` գնացել է պատարագ, որտեղ նաև հոգեհանգստի կարգ է կատարվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ. Փաշինյանը` օրվա խորհրդին չանդրադառնալու և Հանրայինի համերգի մասին
Sputnik Արմենիա
Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ. Փաշինյանը` օրվա խորհրդին չանդրադառնալու և Հանրայինի համերգի մասին
2026-10-01T13:15+0400
true
PT1M21S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107545131_111:0:1071:720_1920x0_80_0_0_b28c3a0ee886636c3588059de52eba85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արցախյան պատերազմ, видео, տեսանյութ
նիկոլ փաշինյան, արցախյան պատերազմ, видео, տեսանյութ
44–օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկար. Փաշինյանը՝ սեպտեմբերի 27-ին լռության մասին
13:15 01.10.2026 (Թարմացված է: 14:38 01.10.2026) Նա չժխտեց, որ Հանրային հեռուստաընկերության կողմից եղել է անպատեհություն` համերգ հեռարձակելով, սակայն պետք է հասկանալ, որ հեռարձակած բոլոր համերգների օրերին տասնյակ զոհեր չենք ունեցե՞լ։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. 44–օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկար, դրա համար սեպտեմբերի 27–ին չենք անդրադարձել։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այն քննադատություններին, որ ՀՀ իշխանություններն այդ օրը քար լռություն են պահպանել, բացի այդ` Հանրային հեռուստաընկերության եթերում Թաթայի համերգն է հեռարձակվել։
«Սեպտեմբերի 27–ի մասին 5 տարի շարունակ խոսել ենք, նորություն չկա, որի մասին չենք խոսել։ Մեր պատմության մեջ էլի շատ օրեր կան, որոնց մենք չենք անդրադառնում։ Սեպտեմբերի 27–ին անդրադարձ չենք կատարել, քանի որ 44–օրյա պատերազմի մասին որևէ նոր բան չկա ասելու»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա չժխտեց, որ Հանրային հեռուստաընկերության կողմից եղել է անպատեհություն` համերգ հեռարձակելով, սակայն արդյոք հեռարձակած բոլոր համերգների օրերին տասնյակ զոհեր չենք ունեցել։
Ըստ Փաշինյանի` հենց այսօր էլ` 2020 թ. 44–օրյա պատերազմին, ունեցել ենք բազմաթիվ զոհեր։
«Շուտով նաև նոյեմբերի 9–ն է գալու… Ուզում եմ հասկանալ` 10 տարի անց սեպտեմբերի 27–ին հնարավոր է համերգ հեռարձակե՞լ, թե՞ ոչ։ Եթե մենք մեր պատմությանն առերեսվենք, ապա մեր բոլոր 365 օրերը մեծ ողբերգություններով նշանավորված են»,– վստահ է նա։
Վարչապետին դուր չի եկել նաև այն, որ ամեն անգամ, երբ գնում են Եռաբլուր, զոհվածների ծնողները փորձում են փակել նրանց ճանապարհը` թույլ չտալով մուտք գործել ու ծաղիկներ խոնարհել։
«Ամեն անգամ գնանք նման տեսարանների բախվե՞նք Եռաբլուրում»,– սրտնեղած ասաց նա։
Փաշինյանի խոսքով` սեպտեմբերի 27–ին նա իր գործողություններով ցույց է տվել վերաբերմունք` գնացել է պատարագ, որտեղ նաև հոգեհանգստի կարգ է կատարվել։