https://arm.sputniknews.ru/20261006/azhum-bakhumnery-vat-azdak-en-hasarakutjann-u-banakin-vardevanjan-107740041.html
ԱԺ–ում բախումները վատ ազդակ են հասարակությանն ու բանակին․ Վարդևանյան
ԱԺ–ում բախումները վատ ազդակ են հասարակությանն ու բանակին․ Վարդևանյան
Sputnik Արմենիա
Արամ Վարդևանյանի խոսքով` ԱԺ–ում իշխանական և ընդդիմադիր խմբակցության միջև վեճը սկսվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորից, և դրան չէին կարող... 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T13:04+0400
2026-10-06T13:04+0400
2026-10-06T13:19+0400
աժ (ազգային ժողով)
արամ վարդևանյան
ծեծկռտուք
ընդդիմություն
իշխանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107727731_0:83:1600:983_1920x0_80_0_0_4683bb9dfebce19f6be99b419603b6bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովում բախումներն ու անցանկալի այլ միջադեպերը վատ ազդակ են հասարակության և առավել ևս բանակի համար։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահի տեղեկալ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` ԱԺ–ում իշխանական և ընդդիմադիր խմբակցության միջև վեճը սկսվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորից, որին չէին կարող չարձագանքել։ Նա անթույլատրելի համարեց նաև կառավարող խմբակցության պատգամավորների վարքագիծը՝ դրանում տեսնելով տեղի ունեցած մի շարք միջադեպերի պատճառը։Հիշեցնենք, որ ԱԺ–ում այսօր 3 անգամ մթնոլորտը լարվեց և ծեծկռտուք սկսեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107727731_90:0:1511:1066_1920x0_80_0_0_a9ac4a757641ad93381a5e4a24767585.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), արամ վարդևանյան, ծեծկռտուք, ընդդիմություն, իշխանություն
աժ (ազգային ժողով), արամ վարդևանյան, ծեծկռտուք, ընդդիմություն, իշխանություն
ԱԺ–ում բախումները վատ ազդակ են հասարակությանն ու բանակին․ Վարդևանյան
13:04 06.10.2026 (Թարմացված է: 13:19 06.10.2026) Արամ Վարդևանյանի խոսքով` ԱԺ–ում իշխանական և ընդդիմադիր խմբակցության միջև վեճը սկսվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորից, և դրան չէին կարող չարձագանքել։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովում բախումներն ու անցանկալի այլ միջադեպերը վատ ազդակ են հասարակության և առավել ևս բանակի համար։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահի տեղեկալ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` ԱԺ–ում իշխանական և ընդդիմադիր խմբակցության միջև
վեճը սկսվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորից, որին չէին կարող չարձագանքել։ Նա անթույլատրելի համարեց նաև կառավարող խմբակցության պատգամավորների վարքագիծը՝ դրանում տեսնելով տեղի ունեցած մի շարք միջադեպերի պատճառը։
«Մենք վերջին շրջանում շատ ենք տեսնում բանակում ծայրահեղ անհանգստացնող դեպքեր, երբ մենք տեսնում ենք կանոնադրական հարբերություններից դուրս իրավիճակ, որն էլ հանգեցնում է մահվան դեպքերի։ Այս ամենը ոչ հարիր բարքերի հետևանքն է։ Եթե ԱԺ–ն է նման ազդակ տալիս, բնական է, թե ինչ աստիճան տարածում կստանան։ Կարծում եմ` ամեն ինչ հստակ է ու գիծը պետք է պահվի։ Ի դեպ, դա օրենքն է ասում»,– նշեց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում
այսօր 3 անգամ մթնոլորտը լարվեց և ծեծկռտուք սկսեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։