https://arm.sputniknews.ru/20261006/azhum-krqery-krkin-larvecin-2rd-yndmijumy-hajtararvec-107727064.html
Տիրություն արեք ձեր սուբյեկտին. ԱԺ–ում կրքերը կրկին լարվեցին, 2–րդ ընդմիջումը հայտարարվեց
Տիրություն արեք ձեր սուբյեկտին. ԱԺ–ում կրքերը կրկին լարվեցին, 2–րդ ընդմիջումը հայտարարվեց
Sputnik Արմենիա
Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները կրկին սկսեցին միմյանց վիրավորել, սկսվեց հրմշտոց։ 06.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-06T11:14+0400
2026-10-06T11:14+0400
2026-10-06T12:08+0400
տեսանյութեր
տեսանյութ
աժ (ազգային ժողով)
ռուբեն ռուբինյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ընդդիմություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107726921_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7e04f97871a24be0f146c56bc6e1ac07.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպից ու հայտարարված ընդմիջումից վերադառնալուց հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ տեղի ունեցած միջադեպին` հայտարարելով, թե դա ուղղակի քաշքուկ էր, այլ ոչ թե ծեծկռտուք։Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ–ում մթնոլորտը լարվեց և ծեծկռտուք սկսեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։ Կռիվը շարունակվեց ԱԺ միջանցքում։«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը վարման կարգով խոսք խնդրեց, սակայն Ռուբինյանը մերժեց նրան` հայտարարելով, թե ելույթի ժամանակ կասի իր խոսքը։Այնուհետեև ԱԺ խոսնակն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Էգդար Ղազարյանին` հայտարարելով, թե նա ամեն անգամ խաթարում է նիստերի բնականոն ընթացքը։«Եթե այսպես շարունակվի, ես ուղղակի նրան դուրս եմ հանելու դահլիճից` սկզբում մեկ օրով, հետո` ինչքան ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս։ Այնքան դուրս եմ հանելու, սակայն կարող է` դուրս հանելու փոխարեն դուրս շպրտեմ կամ հետո շպրտենք, իսկ հետո խմբակային ցույց տանք` որը որից հետո է։ Ու, ընդհանրապես, տիրություն արեք ձեր սուբյեկտին»,–հայտարարեց Ռուբինյանը։Չի՛ ձգում այդ մարդը. Նարեկ Կարապետյանը կոչ է անում փոխել ՀՀ պաշտպանության նախարարինԻրավիճակը դահլիճում կրկին լարվեց ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո, երբ նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին անվանեց ավազանի անունով։ Ի նշան բողոքի «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները սկսեցին խփել սեղաններին։Կրքերը նորից լարվեցին. իշխանական և ընդդիմադիր պատգամավորները կրկին սկսեցին միմյանց վիրավորել, սկսվեց հրմշտոց։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը 2–րդ անգամ հայտարարեց չնախատեսված ընդմիջում։ Ընդմիջումը տևեց 10 րոպե։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107726921_428:0:1868:1080_1920x0_80_0_0_5784e41f7ea9b3fc6de80f46b048c458.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, աժ (ազգային ժողով), ռուբեն ռուբինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ընդդիմություն, видео
տեսանյութեր, տեսանյութ, աժ (ազգային ժողով), ռուբեն ռուբինյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ընդդիմություն, видео
Տիրություն արեք ձեր սուբյեկտին. ԱԺ–ում կրքերը կրկին լարվեցին, 2–րդ ընդմիջումը հայտարարվեց
11:14 06.10.2026 (Թարմացված է: 12:08 06.10.2026) Իշխանական և ընդդիմադիր պատգամավորները կրկին սկսեցին միմյանց վիրավորել, սկսվեց հրմշտոց։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպից ու հայտարարված ընդմիջումից վերադառնալուց հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ տեղի ունեցած միջադեպին` հայտարարելով, թե դա ուղղակի քաշքուկ էր, այլ ոչ թե ծեծկռտուք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ–ում
մթնոլորտը լարվեց և ծեծկռտուք սկսեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։ Կռիվը շարունակվեց ԱԺ միջանցքում։
«Երբ մարդիկ օրակարգից շեղվում են, դա բերում է նիստը խաթարող տարբեր հետևանքների. օրինակ` նախկին մի ՀՀԿ–ական որոշի մեզ ասել թալանչի, ՔՊ–ից էլ մեկն արձագանքի ու ասի` թալանչին դու ես, այ կեղտոտ ՀՀԿ–ական»,– հայտարարեց նա։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը վարման կարգով խոսք խնդրեց, սակայն Ռուբինյանը մերժեց նրան` հայտարարելով, թե ելույթի ժամանակ կասի իր խոսքը։
Այնուհետեև ԱԺ խոսնակն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Էգդար Ղազարյանին` հայտարարելով, թե նա ամեն անգամ խաթարում է նիստերի բնականոն ընթացքը։
«Եթե այսպես շարունակվի, ես ուղղակի նրան դուրս եմ հանելու դահլիճից` սկզբում մեկ օրով, հետո` ինչքան ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս։ Այնքան դուրս եմ հանելու, սակայն կարող է` դուրս հանելու փոխարեն դուրս շպրտեմ կամ հետո շպրտենք, իսկ հետո խմբակային ցույց տանք` որը որից հետո է։ Ու, ընդհանրապես, տիրություն արեք ձեր սուբյեկտին»,–հայտարարեց Ռուբինյանը։
Չի՛ ձգում այդ մարդը. Նարեկ Կարապետյանը կոչ է անում փոխել ՀՀ պաշտպանության նախարարինԻրավիճակը դահլիճում կրկին լարվեց ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո, երբ նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին անվանեց ավազանի անունով։
Ի նշան բողոքի «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները սկսեցին խփել սեղաններին։
Կրքերը նորից լարվեցին. իշխանական և ընդդիմադիր պատգամավորները կրկին սկսեցին միմյանց վիրավորել, սկսվեց հրմշտոց։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը 2–րդ անգամ հայտարարեց չնախատեսված ընդմիջում։ Ընդմիջումը տևեց 10 րոպե։