00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սերժ Սարգսյանի՝ նախարար եղած ժամանակ համալիրի օտարման վերաբերյալ քրգործ է հարուցվել

© Photo : Vana Lich Resort«Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիր
«Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիր - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2026
Բաժանորդագրվել
Զինվորական դատախազությունը նաև պետության շահերի պաշտպանության հայց է ներկայացրել դատարան։ Այն ընդունվել է վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ 500 հազար դոլարով օտարված «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ըստ հաղորդագրության` Զինվորական դատախազությունն ուսումնասիրել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Քասախի կիրճ հանգստի գոտում գտնվող համալիրի և դրան կից 2,56 հա հողամասի օտարման գործընթացի իրավաչափությունը։
Դատախազության տվյալներով՝ 2004 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ (այդ ժամանակ՝ Սերժ Սարգսյանը-խմբ.), կառավարությունը թույլատրել է պետական սեփականություն հանդիսացող հանգստի գոտու շենքերն ու շինություններն ուղղակի վաճառքով օտարել ֆիզիկական անձի՝ գինը սահմանելով 500 հազար դոլար։
Դատախազության նշել է, որ գույքն օտարելուց առաջ սահմանված կարգով նոր գնահատում չի իրականացվել։ 500 հազար դոլարը համալիրի, ըստ դատախազության, դեռևս 1997 թվականին գնահատված արժեքն էր, մինչդեռ դրանից հետո այն ընդլայնվել, կառուցապատվել և բարեկարգվել էր։
Կառույցն ուշադրություն է հրավիրել հանգամանքի վրա, որ վաճառքից մոտ մեկ տարի անց՝ 2005 թվականի ապրիլի 26-ին կնքված հիփոթեքի պայմանագրով, նույն գույքի լիկվիդացիոն արժեքն արդեն սահմանվել էր 700 հազար դոլար։
Դատախազությունը խնդիրներ է հայտնաբերել նաև համալիրին կից 2,56 հա հողամասի օտարման գործընթացում։ Ըստ հաղորդագրության՝ առանց իրավական և պայմանագրային հիմքի ֆիզիկական անձի անունով գրանցվել է հողամասի վարձակալության իրավունքը։
Հետագայում դա հիմք է դարձել, որ նա անհատույց սեփականության իրավունք ձեռք բերի հողամասի նկատմամբ, որի կադաստրային արժեքը կազմել է 115 մլն 814,4 հազար դրամ։
Դատախազը հայտնաբերված առերևույթ հանցանքի հատկանիշների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Զինվորական դատախազությունը նաև պետության շահերի պաշտպանության հայց է ներկայացրել դատարան։ Այն ընդունվել է վարույթ։
Լրահոս
0