https://arm.sputniknews.ru/20261005/peskvovy-kvoch-e-arel-chhavatal-irkutski-marzum-zhantakhti-masin-lurerin-107697190.html
Պեսկովը կոչ է արել չհավատալ Իրկուտսկի մարզում «ժանտախտի» մասին լուրերին
Պեսկովը կոչ է արել չհավատալ Իրկուտսկի մարզում «ժանտախտի» մասին լուրերին
Sputnik Արմենիա
Ռոսպոտրեբնադզորում ընդգծել են, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T15:26+0400
2026-10-05T15:26+0400
2026-10-05T15:30+0400
ռոսպոտրեբնադզոր
ռուսաստան
դմիտրի պեսկով
ժանտախտ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/02/94175139_0:152:3102:1897_1920x0_80_0_0_944bb4c119ff59fbb195edc50cb12ddc.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել ի գիտություն ընդունել Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական հայտարարությունները և անտեսել ասեկոսեներն ու այլ մտավարժանքները:Հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել Իրկուտսկի Հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահվան մասին։ Ռոսպոտրեբնադզորի տվյալներով՝ նրա մոտ հայտնաբերվել էր անհայտ ծագման թոքաբորբ։Ավելի վաղ մարզպետ Իգոր Կոբզևը հայտնել էր, որ Մերձանգարայում վտանգավոր վարակիչ հիվանդություն է հայտնաբերվել, անցկացվում է հակահամաճարակային միջոցառումների համալիր, իրավիճակը խիստ հսկողության տակ է: Բացի այդ, տարածաշրջանի կառավարությունում տեղի է ունեցել մարզային սանիտարական և հակահամաճարակային հանձնաժողովի արտահերթ նիստ՝ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի մասնակցությամբ:Զանգվածային թունավորում ՌԴ շրջաններում. ինչ է հայտնի այս պահին արտակարգ իրավիճակի մասինՌոսպոտրեբնադզորն իր հերթին հայտնել է, որ Իրկուտսկի Հակաժանտախտային ինստիտուտի հիվանդ աշխատակցուհու մոտ չեն հայտնաբերել միկրոօրգանիզմներ, որոնք կապված են նրա մասնագիտական գործունեության հետ: Նրա հետ շփված անձանց ստուգումը վարակիչ պաթոլոգիայի հետ կապված առողջական վիճակի փոփոխություններ չի հայտնաբերել։ Գերատեսչությունն ընդգծել է, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/02/94175139_371:0:3102:2048_1920x0_80_0_0_2ebd2e001a37ef1d124b145d4b0c21e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոսպոտրեբնադզոր, ռուսաստան, դմիտրի պեսկով, ժանտախտ
ռոսպոտրեբնադզոր, ռուսաստան, դմիտրի պեսկով, ժանտախտ
Պեսկովը կոչ է արել չհավատալ Իրկուտսկի մարզում «ժանտախտի» մասին լուրերին
15:26 05.10.2026 (Թարմացված է: 15:30 05.10.2026) Ռոսպոտրեբնադզորում ընդգծել են, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել ի գիտություն ընդունել Իրկուտսկի մարզում համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական հայտարարությունները և անտեսել ասեկոսեներն ու այլ մտավարժանքները:
Հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել Իրկուտսկի Հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու մահվան մասին։ Ռոսպոտրեբնադզորի տվյալներով՝ նրա մոտ հայտնաբերվել էր անհայտ ծագման թոքաբորբ։
«Տվյալ դեպքում գլխամասային գերատեսչությունը, որը իրավասու է այդ ոլորտում, Ռոսպոտրեբնադզորն է, և պետք է կողմնորոշվել հենց այդ գերատեսչության պաշտոնական հայտարարություններով՝ տուրք չտալով տարբեր ասեկոսեների ու մտավարժանքների։ Դրա համար գործում է Ռոսպոտրեբնադզորը, որտեղ աշխատում են այդ ոլորտի բարձրակարգ մասնագետներ», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը հետևում է Իրկուտսկի մարզում տիրող իրավիճակին։
Ավելի վաղ մարզպետ Իգոր Կոբզևը հայտնել էր, որ Մերձանգարայում վտանգավոր վարակիչ հիվանդություն է հայտնաբերվել, անցկացվում է հակահամաճարակային միջոցառումների համալիր, իրավիճակը խիստ հսկողության տակ է:
Բացի այդ, տարածաշրջանի կառավարությունում տեղի է ունեցել մարզային սանիտարական և հակահամաճարակային հանձնաժողովի արտահերթ նիստ՝ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի մասնակցությամբ:
Ռոսպոտրեբնադզորն իր հերթին հայտնել է, որ Իրկուտսկի Հակաժանտախտային ինստիտուտի հիվանդ աշխատակցուհու մոտ չեն հայտնաբերել միկրոօրգանիզմներ, որոնք կապված են նրա մասնագիտական գործունեության հետ: Նրա հետ շփված անձանց ստուգումը վարակիչ պաթոլոգիայի հետ կապված առողջական վիճակի փոփոխություններ չի հայտնաբերել։ Գերատեսչությունն ընդգծել է, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։