00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զանգվածային թունավորում ՌԴ շրջաններում. ինչ է հայտնի այս պահին արտակարգ իրավիճակի մասին

© Следственный комитет РФ / Անցնել մեդիապահոցՍիդրի խմբաքանակ
Սիդրի խմբաքանակ - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Բաժանորդագրվել
Ռուսաստանի շրջաններում զանգվածային թունավորման գործով արդեն ձերբակալված կա։ Խոսքը գործարար Անարա Աֆաթ օղլի Հուսեյնովի մասին է, որը նախկինում արդեն վարչական պատասխանատվության էր ենթարկվել առանց փաստաթղթերի ալկոհոլային արտադրանք վաճառելու համար։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Ռուսաստանի մի շարք շրջաններում սուրոգատ սիդրից զանգվածային թունավորման դեպքը, որը հանգեցրել է ավելի քան 20 մարդու մահվան, մեծ հանրային աղմուկ է առաջացրել: Երեկվանից վեճերը, վերլուծություններն ու մեղավորների որոնումները չեն դադարում։
Փորձենք հետևել, թե որտեղից ամեն ինչ սկսվեց, ովքեր են զոհերը և թե ինչպես սիրված և առաջին հայացքից բոլորովին անվնաս խմիչքը հսկայական ողբերգության պատճառ դարձավ:

Ինչից է սկսվել

Թունավորման մասին առաջին հաղորդումները ստացվել են Նիժնի Նովգորոդի շրջանից։ Այդ ժամանակ էլ տարածաշրջանի իշխանությունները հայտնեցին մահվան ելքով մի քանի դեպքերի մասին։ Առաջին տուժածներն օգնության համար դիմել էին հունիսի 3-5-ը, բոլորը հիվանդանոց էին տեղափոխվել «թունավորում չպարզված նյութով» ախտորոշմամբ:
Միայն Ուլյանովսկի մարզում ողբերգության զոհ է դարձել 18 մարդ, ևս երկու մարդ մահացել է Սամարայի մարզում: Հայտնի է մահվան մի քանի դեպքի մասին Նիժնի Նովգորոդի շրջանում (ճշգրիտ թիվը չի նշվում):
21 մահվան դեպք. ալկոհոլային թունավորումից ևս 1 մարդ է մահացել
Ծանր թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Ուլյանովսկի մարզի 33 բնակիչ և Սամարայի մարզի 14 բնակիչ, Ուդմուրտիայի երկու բնակիչ:
Տուժածների թվում կան դեռահասներ և հղի կին։

Նախնական տեղեկատվություն սուրոգատ խմիչքի մասին

Քննության նախնական տվյալներով՝ բոլոր զոհերն ու տուժածներն օգտագործել են «Միստր սիդր» ըմպելիքը, որը մատակարարում էր Սամարայի Կրասնոգլինսկի շրջանից մի ձեռնարկատեր: Բացի այդ, շշալցման տարբերակով այն հասանելի էր «Территория пива» և «Beer house» ցանցերում։
Ուլյանովսկի մարզպետը հայտնել է, որ արտակարգ դեպքի պատճառ դարձած ալկոհոլային խմիչքներում մեթանոլ է եղել:
Խմիչքը, նախնական տվյալներով, արտադրվել է Սամարայի մարզում։
Ավանդական սիդր արտադրողների ազգային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Կազակովը «Ведомости» պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ «Միսթր Սիդր» ապրանքանիշը գրանցված է, սակայն դրա բաղադրությունը սիդրի հետ ոչ մի կապ չունի:
Նրա խոսքով՝ Ուլյանովսկի շրջանում սպառողները տուժել են ինչ-որ սուրոգատից, որը բաղկացած է ջրից, շաքարից, համային հավելումից և սպիրտից։
«Այնտեղ խնձորից ընդհանրապես ոչինչ չկար, նույնիսկ վերականգնված խնձորի հյութ»,-նշեց փորձագետը:
Տուժածները թունավորվել են ոչ թե սիդրից, այլ կեղծված ցածր ալկոհոլային կոկտեյլից։ «Опоры России» նախագահության անդամ Ալեքսեյ Նեբոլսինն իր հերթին նշել է, որ Սիդրի հետ այդ խմիչքը կապում է միայն պիտակի վրա նշված անվանումը:

Իշխանությունների գործողությունները

Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան Պովոլոժիեում թունավորման դեպքերից հետո գերատեսչության տարածաշրջանային վարչություններին հանձնարարել է ամբողջ երկրի տարածքում առգրավել «Միստր Սիդր» ալկոհոլային խմիչքը:
«МВД медиа» Телеграмալիքի տեղեկություններով՝ կեղծված արտադրանքի ներմուծման փորձերը կանխելու համար տարածաշրջանի ճանապարհներին պարեկներ են հերթապահում։
Ուլյանովսկի մարզպետ Ալեքսեյ Ռուսկին տեղի ձեռնարկատերերին կոչ է արել դադարեցնել ալկոհոլային սիդրի վաճառքը մեծածախ ու մանրածախ վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում: Իրավապահները առգրավում են տվյալ արտադրանքը տարածաշրջանի տարածքից։
Սննդային թունավորում Արտաշատի դպրոցում. 19 աշակերտ տեղափոխվել են հիվանդանոց
Ուլյանովսկի մարզում ոստիկանությունը մոտ 6 հազար լիտր սիդր է առգրավել։ Նշանակվել է առգրավված արտադրանքի ֆիզիկաքիմիական հետազոտություն։
Մոտ 4,8 հազար լիտր ըմպելիքով լի տարաներ են առգրավվել Վլադիմիրի մարզի տարածքում։
«Միստր Սիդր»-ի արտադրանքը կհանվի Մոսկվայի խանութներից, այդ թվում՝ առևտրի օբյեկտներում կեղծ ալկոհոլի հայտնաբերման նպատակով ստուգայցերի ժամանակ։
Մորդովայի և Ուդմուրտիայի իշխանությունները կոչ են արել դադարեցնել «Միստր Սիդրի» վաճառքը:

Հետաքննության ընթացքը

Զանգվածային թունավորման փաստի առթիվ քրեական գործեր են հարուցվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին, անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ):
Քննիչները ձերբակալել են անհատ ձեռնարկատիրոջը, որը մատակարարում էր նշված արտադրանքը։ Ձեռնարկությունում, որտեղ արտադրվում է խմիչքը, կատարվում են քննչական գործողություններ։
«Ռոսպոտրեբնադզորը» թունավորման դեպքերի հետաքննություն է սկսել։
ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են Սամարայի մարզից գործարարի ձերբակալելու մասին: Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հստակեցրել է, դա խոսքը ոմն Անար Աֆաթ օղլի Հուսեյնովի մասին է։
Հուսեյնովը 2021 թվականի աշնանը հիմնադրել է «Անդի» ՍՊԸ-ն, որն արտադրում էր «Միստր սիդր»-ը։ 2022 թվականին նա արդեն վարչական պատասխանատվության էր ենթարկվել առանց փաստաթղթերի ալկոհոլային խմիչքներ վաճառելու համար։
Լրահոս
0