https://arm.sputniknews.ru/20261005/hajtni-en-bzhshkutjan-volvortum-2026-tvakani-nvobeljan-mrcanaki-dapnekirnery-107698662.html
Հայտնի են բժշկության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Հայտնի են բժշկության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Sputnik Արմենիա
Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է լուսակառավարվող իոնային ալիքների և օպտոգենետիկայի զարգացման հետ կապված... 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T15:37+0400
2026-10-05T15:37+0400
2026-10-05T15:40+0400
նոբելյան մրցանակ
գիտնական
բժիշկ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107696563_0:68:1600:969_1920x0_80_0_0_7160b8c31582b1fb280a75c8397386ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացի նեյրոկենսաբան Կարլ Դեյսերոտը և գերմանացի կենսաքիմիկոսներ Գեորգ Նագելն ու Պետեր Հեգեմանը: Այս մասին հայտնել են Նոբելյան կոմիտեից։Գիտնականները մշակել են կենդանի հյուսվածքների հետազոտման անվտանգ և անցավ ոչ կոնտակտային մեթոդ, որը թույլ է տալիս ուսումնասիրել նյարդային բջիջների աշխատանքը և հասկանալ, թե ինչպես են ուղեղում ձևավորվում հիշողությունները, զգացմունքներն ու վարքը:Նոբելյան մրցանակակիրը քննարկում է ՀՀ կառավարությանը կից լաբորատորիա բացելու հարցըԱյս մոտեցումը երբեմն անվանվում է «օպտիկական ուլտրաձայնային հետազոտություն», սակայն ձայնային ալիքների փոխարեն այն օգտագործում է լուսային ազդանշաններ:Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչների խոսքով՝ գիտնականների հայտնագործությունները հիմք են դրել ուղեղի և նյարդային համակարգի հետազոտության նոր դարաշրջանի համար:Անցյալ տարի ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել էր իմունիտետի մեխանիզմների հետազոտության համար։Հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Նոբելյան մրցանակի է արժանացել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107696563_177:0:1600:1067_1920x0_80_0_0_c3c449ae46f78250f89d22cf2cf370c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նոբելյան մրցանակ, գիտնական, բժիշկ
նոբելյան մրցանակ, գիտնական, բժիշկ
Հայտնի են բժշկության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները
15:37 05.10.2026 (Թարմացված է: 15:40 05.10.2026) Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է լուսակառավարվող իոնային ալիքների և օպտոգենետիկայի զարգացման հետ կապված հայտնագործությունների համար:
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկացի նեյրոկենսաբան Կարլ Դեյսերոտը և գերմանացի կենսաքիմիկոսներ Գեորգ Նագելն ու Պետեր Հեգեմանը: Այս մասին հայտնել են Նոբելյան կոմիտեից։
Գիտնականները մշակել են կենդանի հյուսվածքների հետազոտման անվտանգ և անցավ ոչ կոնտակտային մեթոդ, որը թույլ է տալիս ուսումնասիրել նյարդային բջիջների աշխատանքը և հասկանալ, թե ինչպես են ուղեղում ձևավորվում հիշողությունները, զգացմունքներն ու վարքը:
Այս մոտեցումը երբեմն անվանվում է «օպտիկական ուլտրաձայնային հետազոտություն», սակայն ձայնային ալիքների փոխարեն այն օգտագործում է լուսային ազդանշաններ:
Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչների խոսքով՝ գիտնականների հայտնագործությունները հիմք են դրել ուղեղի և նյարդային համակարգի հետազոտության նոր դարաշրջանի համար:
Անցյալ տարի ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել էր իմունիտետի մեխանիզմների հետազոտության համար։