00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
40 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայտնի է` երբ է մեկնարկելու Ալիևի կիսանդրին վնասելու մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացու դատը​​

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2026
Բաժանորդագրվել
Տղամարդն այժմ նախնական կալանքի տակ է, հետաքննությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով (որով անցնում է ՀՀ քաղաքացի Ի.Ա.-ն) առաջին դատական ​​նիստը նշանակված է նոյեմբերի 12-ին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Թեոնա Փերաձեն։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, որը մեղադրվում է Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու մեջ։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատեց լուրը` հայտնելով, որ նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։ Փաստաբան Թեոնա Փերաձեն Sputnik Արմենիային հայտնեց, որ 40–ամյա Ի.Ա.-ն Վրաստան է մուտք գործել սեպտեմբերի 20-ին: Սեպտեմբերի 21-ի գիշերը նա, իբր, վնասել է Թբիլիսիի այգիներից մեկում տեղադրված Ալիևի հուշարձանը: Դրանից հետո, հետաքննության վարկածով, տղամարդը փորձել է լքել երկիրը, սակայն ձերբակալվել է սահմանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել 55-օրյա նախնական կալանքը:

«Պաշտպանյալս նախնական կալանքի տակ է, մենք սպասում ենք հետաքննության ավարտին։ Հույս ունեմ, որ մինչև առաջին դատական ​​նիստը կկարողանանք նրա առողջության հետ կապված փորձաքննություն նշանակել», – ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ դեռ համապատասխան միջնորդություն չի ներկայացրել, քանի որ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի է սպասում ընտանիքից: Դրանք ստանալուց հետո փաստաբանը մտադիր է միջնորդել մեղադրյալի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու մասին:
Հավելենք, որ մեղավոր ճանաչվելու դեպքում ՀՀ քաղաքացի Ի.Ա.–ին Վրաստանում կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում։
Լրահոս
0