Երուսաղեմում հայ տղայի վրա հարձակման մեջ կասկածվողը տնային կալանքի է ենթարկվել

© Photo : Social media of Kegham Balian / X
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակման մեջ կասկածվողը ազատ է արձակվել նախնական կալանքից և ենթարկվել է չորսօրյա տնային կալանքի։
BREAKING: Israeli Jewish settler who pepper-sprayed a 9-year-old Christian Armenian boy has been released with a restraining order and four days of house arrest as the case proceeds. Had he been an Armenian man attacking a Jewish boy, Ben-Gvir would've put him in a hole. https://t.co/CSG3E6ARus
— Kegham Balian (@kbalian90) October 4, 2026
«9-ամյա տղայի վրա պղպեղային գազասրվակ փչած կասկածյալին դատարանն ազատ է արձակել։ Նրան չորս օր տնային կալանքի են ենթարկել։ Եթե նա հրեա տղայի վրա հարձակված հայ լիներ, դատարանը նրան բանտ կնստեցներ», - X-ի իր էջում հայտնել է Իսրայելում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը։
Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը հայտնել էր մի տղամարդու ձերբակալության մասին, որը, ըստ քննության վարկածի, պղպեղի գազ է փչել 9-ամյա հայ քրիստոնյա տղայի դեմքին։
Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը հայտնել էր մի տղամարդու ձերբակալության մասին, որը, ըստ քննության վարկածի, պղպեղի գազ է փչել 9-ամյա հայ քրիստոնյա տղայի դեմքին։
Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի Մամիլլա թաղամասում՝ Յոմ Կիպուրի օրը (Քավության օր՝ հրեական օրացույցում — խմբ.)։
Հարձակման պատճառը, ըստ հաղորդագրության, այն է եղել, որ այդ օրը երեխան հեծանիվ էր վարում և ականջակալներով էր։
Նշվում էր, որ կասկածյալը Գանեյ-Մոդիին բնակավայրի 22-ամյա բնակիչ է (Երուսաղեմից ոչ հեռու), որտեղ հիմնականում բնակվում են ծայրահեղ ուղղափառ հրեաներ (հարեդիմներ)։
Ավելի վաղ իսրայելական Rossing Center for Education and Dialogue կազմակերպությունը հայտնել էր, որ 2025 թվականին Իսրայելում գրանցվել է էթնիկ հայերի դեմ առնվազն 20 հարձակում։