https://arm.sputniknews.ru/20261003/mahacel-e-khvorhrdajin-herustatesutjan-hajtni-hvogeterapevt-anatvoli-kashpirvovskin-107650352.html
Մահացել է խորհրդային հեռուստատեսության հայտնի հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկին
Մահացել է խորհրդային հեռուստատեսության հայտնի հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկին
Sputnik Արմենիա
Կաշպիրովսկին 1993 թվականին ընտրվել է Ռուսաստանի Պետական դումայի առաջին գումարման պատգամավոր և պատգամավորական գործունեությամբ զբաղվել մինչև 1995 թվականը։ 03.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-03T12:53+0400
2026-10-03T12:53+0400
2026-10-03T13:37+0400
մահ
անատոլի կաշպիրովսկի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/03/107650208_0:55:730:466_1920x0_80_0_0_e1ed162b69e4651429e16ed50f90ed66.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ 87 տարեկանում մահացել է խորհրդային ժամանակների հայտնի հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկին։ Մահվան մասին հայտնել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը։Ռուսական Telegram-ալիքները գրում են, որ նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել։Նշենք, որ Կաշպիրովսկին հատկապես մեծ ճանաչում ձեռք բերեց Խորհրդային Միության վերջին տարիներին՝ հեռուստատեսությամբ հեռարձակվող հոգեթերապևտիկ սեանսների շնորհիվ։ 1989 թվականին Կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակվում էր նրա «Բժիշկ-հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկու առողջության սեանսները» հաղորդաշարը։ Այդ հաղորդումները դիտում էին միլիոնավոր մարդիկ ամբողջ ԽՍՀՄ-ում։Կաշպիրովսկին ծնվել է 1939 թվականի օգոստոսի 11-ին Ուկրաինական ԽՍՀ-ում։ 1962 թվականին ավարտել է Վիննիցայի բժշկական ինստիտուտը, որից հետո երկար տարիներ աշխատել է հոգեբուժական հիվանդանոցում` որպես հոգեթերապևտ։ 1987 թվականին աշխատել է նաև ԽՍՀՄ ծանրամարտի հավաքականի հետ։Բժիշկ Բադալյանի ախտորոշումը․ «Եվ ոչ ոք չի բողոքում խելքի պակասից»Նրա անունը զանգվածային ճանաչում ստացավ 1980-ականների վերջին։ Կաշպիրովսկին պնդում էր, որ իր հոգեթերապևտիկ ազդեցությամբ հնարավոր է մարդկանց օգնել տարբեր առողջական խնդիրների դեպքում, այդ թվում՝ հեռուստաէկրանի միջոցով։Նրա հեռուստասեանսների ենթադրյալ բուժական ազդեցությունը, սակայն, տարիներ շարունակ եղել է մասնագիտական քննադատության և բանավեճերի առակա։Կաշպիրովսկին զբաղվել է նաև քաղաքականությամբ։ 1993 թվականին ընտրվել է Ռուսաստանի Պետական դումայի առաջին գումարման պատգամավոր և պատգամավորական գործունեությամբ զբաղվել մինչև 1995 թվականը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/03/107650208_77:0:726:487_1920x0_80_0_0_94c56390bcf213f0fef7b4344e4b9d54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, անատոլի կաշպիրովսկի
Մահացել է խորհրդային հեռուստատեսության հայտնի հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկին
12:53 03.10.2026 (Թարմացված է: 13:37 03.10.2026) Կաշպիրովսկին 1993 թվականին ընտրվել է Ռուսաստանի Պետական դումայի առաջին գումարման պատգամավոր և պատգամավորական գործունեությամբ զբաղվել մինչև 1995 թվականը։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ 87 տարեկանում մահացել է խորհրդային ժամանակների հայտնի հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկին։ Մահվան մասին հայտնել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը։
Ռուսական Telegram-ալիքները գրում են, որ նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել։
Նշենք, որ Կաշպիրովսկին հատկապես մեծ ճանաչում ձեռք բերեց Խորհրդային Միության վերջին տարիներին՝ հեռուստատեսությամբ հեռարձակվող հոգեթերապևտիկ սեանսների շնորհիվ։ 1989 թվականին Կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակվում էր նրա «Բժիշկ-հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկու առողջության սեանսները» հաղորդաշարը։ Այդ հաղորդումները դիտում էին միլիոնավոր մարդիկ ամբողջ ԽՍՀՄ-ում։
Կաշպիրովսկին ծնվել է 1939 թվականի օգոստոսի 11-ին Ուկրաինական ԽՍՀ-ում։ 1962 թվականին ավարտել է Վիննիցայի բժշկական ինստիտուտը, որից հետո երկար տարիներ աշխատել է հոգեբուժական հիվանդանոցում` որպես հոգեթերապևտ։ 1987 թվականին աշխատել է նաև ԽՍՀՄ ծանրամարտի հավաքականի հետ։
Նրա անունը զանգվածային ճանաչում ստացավ 1980-ականների վերջին։ Կաշպիրովսկին պնդում էր, որ իր հոգեթերապևտիկ ազդեցությամբ հնարավոր է մարդկանց օգնել տարբեր առողջական խնդիրների դեպքում, այդ թվում՝ հեռուստաէկրանի միջոցով։
Նրա հեռուստասեանսների ենթադրյալ բուժական ազդեցությունը, սակայն, տարիներ շարունակ եղել է մասնագիտական քննադատության և բանավեճերի առակա։
Կաշպիրովսկին զբաղվել է նաև քաղաքականությամբ։ 1993 թվականին ընտրվել է Ռուսաստանի Պետական դումայի առաջին գումարման պատգամավոր և պատգամավորական գործունեությամբ զբաղվել մինչև 1995 թվականը։