00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:40
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:01
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մեկ ադրբեջանցու սահմանահատումը ցույց տվեց անվտանգության համակարգի խափանումները. Աբրահամյան

© SputnikՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2026
Բաժանորդագրվել
Աբրահամյանի խոսքով` ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի հետ իշխանությունները կվարվեն այնպես, ինչպես կկամենան ադրբեջանական իշխանությունները։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ սահմանը հատելու և մի քանի օր Հայաստանի տարածքում գտնվելու դեպքը ցույց է տալիս ինչպես սահմանային, այնպես էլ ներքին անվտանգության համակարգերի խնդիրները։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանը տվյալ ուղղությամբ հատելու համար զինծառայողը պետք է անցներ ոչ միայն հայկական մարտական դիրքերը, այլև տեսադիտարկման մի քանի աստիճանից բաղկացած համակարգը, ապա հասներ հայկական բնակավայր։
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին։ Ավետիսյանը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
«Հայկական բնակավայրեր մուտք գործելը, այս տեսանկյունից՝ անվտանգային առումով, նաև ցույց է տալիս ներսում անվտանգությունն ապահովող մարմինների խափանումները, որովհետև ադրբեջանցու մի քանի օր Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելը, ազատ շրջելը, հայ բնակչի տուն մտնելը և, ի վերջո, նրա այնտեղ գտնվելը արձանագրվել է ոչ իրավապահ մարմինների կողմից, ըստ էության ցույց է տալիս, որ Հայաստանում ներքին և արտաքին անվտանգություն գոյություն չունի»,- ասաց Աբրահամյանը։
Նա շեշտել է, որ պաշտոնական տեղեկություններով՝ խոսքը դիվերսիոն խմբի կամ հատուկ պատրաստություն անցած զինծառայողի ներթափանցման մասին չէ, այլ ադրբեջանական բանակի զինծառայողի, որը լքել է ծառայության վայրը։
«Հիմա այս տեսանկյունից կարելի է պատկերացնել իրավիճակի լրջությունը, եթե այստեղ տեղի ունենա հատուկ օպերացիա՝ դրված որոշակի խնդիրներով, այդ թվում՝ ենթակառուցվածքներին կամ կրիտիկական տարբեր ենթակառուցվածքներին վնաս հասցնելու նպատակով, թե ինչպիսի իրավիճակ մենք կունենայինք»,- շարունակել է նա։
Նախկին պատգամավորի խոսով` սա Հայաստանի տարածք ադրբեջանցիների ներթափանցման առաջին դեպքը չէ։ Աբրահամյանը հիշեցրեց տարիներ առաջ Սիսիանի ուղղությամբ տեղի ունեցած դեպքը, երբ Նախիջևանի կողմից երկու ադրբեջանցի զինծառայող էր հայտնվել Հայաստանի տարածքում, որոնցից մեկը հետագայում հայտնաբերվել էր Կապանի հատվածում։
«Այսինքն՝ Հայաստանի ներսում սպառնալիքները, անվտանգության սպառնալիքները չեզոքացնող որևէ լուրջ, արդյունավետ մարմին գոյություն չունի: Այս ողջ ընթացքում իշխանությունը գումարները ուղղել է ոստիկանական համակարգին, Ազգային անվտանգության ծառայությանը, բոլոր այն մարմիններին, որոնք ապահովում են իշխանության քաղաքական հանձնառությունները, որոնք կենտրոնացված են ներքաղաքական մրցակիցների չեզոքացմանը և որոնք որևէ դեր չեն կատարում արտաքին թշնամու կամ արտաքինից եկող հնարավոր ռիսկերը, այսպես ասեմ, չեզոքացնելու ուղղությամբ»,–ընդգծեց նա։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է ադրբեջանցի զինծառայողի փոխանակումն Ադրբեջանում պահվող հայերի հետ, Աբրահամյանը պատասխանեց, թե նման ակնկալիք չունի։
«Հայաստանի իշխանությունները կվարվեն այնպես, ինչպիսի պահանջներ կդնեն Ադրբեջանի իշխանությունները, որովհետև այս վեց տարիները, համենայն դեպս պրակտիկայի առումով, դա են ցույց տվել»,- շարունակեց նախկին պատգամավորը։
Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանությունների առաջին հաղորդագրություններում արդեն իսկ հնարավորինս մեղմ է ներկայացվել ադրբեջանցի զինծառայողի կողմից պետական սահմանը հատելու և ՀՀ քաղաքացիների նկատմամբ նրա վարքագծի հանգամանքը։ Նրա կարծիքով՝ դա նաև որոշակի պատկերացում է տալիս, թե հետագայում իշխանություններն ինչ մոտեցում կարող են ցուցաբերել զինծառայողի հարցում։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ կնոջ ուղղությամբ կրակած Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Լրահոս
0