00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:03
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մայր աթոռում պահվող թանգարանային տարբեր նմուշներ արդեն կարող են վերականգնվել տեղում

Բաժանորդագրվել
Հոգևորականները նշում են, որ այն իրերը, որոնք պահվում են Մայր աթոռում, ոչ թե պարզապես իրեր են, այլ մեր ինքնության մասնիկներն են։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվում են բացառիկ եկեղեցական արվեստի նմուշներ, որոնք վերանորոգման ու վերականգնման կարիք են ունենում։ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և Հայ բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ Մայր աթոռում այսօր բացվեց ռեստավրացման նոր արհեստանոց՝ նախատեսված տարբեր նյութերի, այդ թվում՝ գործվածքի, մետաղի, թղթի վերականգնման համար։

«Այս տարածքը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ունենալով՝ մենք ավելի լայն հնարավորություններ ստացանք մեր տեղական և միջազգային գործընկերների հետ շատ ավելի ընդարձակ աշխատանքներ կազմակերպելու, ինչի արդյունքում մենք կկարողանանք կորստից փրկել մեր պատմամշակութային ժառանգությունը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Մայր աթոռի թանգարանում պահվող նմուշների վերականգնման ու վերանորոգման աշխատանքների շրջանակում համագործակցություն կա Հայաստանի աշխարհի առաջատար թանգարանների հետ, այդ թվում՝ Հայաստանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ, Մատենադարան, Էրմիտաժ, Լուվր, Մետրոպոլիտեն և այլն։ Եկեղեցական արվեստի տարբեր գործեր, որոնք երկար ժամանակ օգտագործվել են եկեղեցիներում, մաշվել են, կիրառությունից դուրս եկել, թանգարանային նմուշների են վերածվել։
«Մենք ասում ենք՝ կոչվել են վաստակյալ հանգստի, բայց վաստակյալ հանգստի մեջ գտնվող այդ առարկաները նույնպես կարիք ունեն նորոգվելու, իրենց նախկին տեսքը վերականգնելու և այդպես ներկայանալու մեր այցելուներին»,- նշում է հայ Ասողիկը՝ հատուկ շեշտադրելով նոր արհեստանոցի դերակատարումն այդ գործում։
«Աղոթքի նախաճաշին» Մայր աթոռը պատվիրակներ ունի․ տեր Եսայի
Հոգևորականը հիշում է, որ տարիներ առաջ, երբ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի միջոցառումների շրջանակում Մայր աթոռի թանգարանային նմուշները պետք է ցուցադրվեին Կրեմլի թանգարանում, հենց Կրեմլի թանգարանի մասնագետները եկան Հայաստան, աշխատանքներ կատարեցին իրերը վերանորոգելու, կոնսերվացնելու և ցուցադրության տեղափոխելու ուղղությամբ։
Տարիներ շարունակ Մայր աթոռում վերականգնման աշխատանքների նման ծավալի հնարավորություն չի եղել, միայն փոքրիկ արհեստանոցներ են գործել։
Հայր Ասողիկը մի դեպք է հիշում․ ասում է՝ տարիներ առաջ տեղի մասնագետների հետ սկսվել էր 18-րդ դարում Հնդկաստանում ստեղծված պատմական խորանի դաջազարդ քաթանե վարագույրի վերանորոգումը։ Երբ վեհափառ տեսավ, թե ինչ վիճակում է վարագույրը, վերականգնման աշխատանքներն անմիջապես դադարեցրեց, հանձնարարեց, որ Պետական Էրմիտաժից հրավիրվեն տեքստիլի վերականգնող մասնագետներ՝ աշխատանքը վերահսկելու համար։ Բնականաբար, բավականին երկար ժամանակ խլեց, մինչև որ Էրմիտաժի մասնագետները Հայաստան եկան՝ հետևելու և վերահսկելու, որ վերականգնման աշխատանքներն ըստ պատշաճի իրականացվեն։
«Վեհափառի հանձնարարականով՝ պարբերաբար մեզ մոտ են հրավիրվել օտարերկրյա մասնագետներ, որպեսզի և՛ փորձի փոխանակում լինի, և՛ նաև արտաքին վերահսկողություն, որովհետև այն ամենը, ինչ֊ որ պահվում է և ցուցադրվում է Սուրբ Էջմիածնում, եկեղեցական արվեստի բացառիկ նմուշներ են»,- նշում է հոգևորականը։
Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ այն իրերը, որ այս արհեստանոցում են նորոգվելու, սոսկ իրեր չեն, այլ մեր ինքնության մի մասն են։
«Դրանք այն վկաներն են, թե ով ենք մենք, նաև այն դաստիարակներն են, թե ով պիտի լինենք»,- նշեց սրբազանը։
Հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» քինախնդրության դրսևորում է. Մայր աթոռ
Նշենք, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվում են մեզ հասած բազմաթիվ մասունքներ և սրբություններ, արվեստի բարձրարժեք գործեր, եկեղեցական սպասքի ու հանդերձանքի պարագաներ և հայկական ազգային ու մշակութային ժառանգության բազմաթիվ այլ նմուշներ։ Գործում են հետևյալ թանգարանները՝ «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատունը, «Ռուբեն Սևակ» թանգարանը և «Խրիմյան» թանգարանը։
Լրահոս
0