00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:40
4 ր
Ուղիղ եթեր
12:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լուկաշենկոն հորդորել է Հայաստանին չշտապել ԵՄ անդամակցության հարցում

© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցԼուկաշենկոն հորդորել է Հայաստանին չշտապել ԵՄ անդամակցության հարցում
Լուկաշենկոն հորդորել է Հայաստանին չշտապել ԵՄ անդամակցության հարցում - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2026
Բաժանորդագրվել
Բելառուսի առաջնորդը կոչ է արել Հայաստանին մտածել, թե արդյոք Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ներկայումս վաճառվող ծավալները փոխարինել ԵՄ շուկայում հետագա վաճառքով։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չշտապել ԵՄ-ին միանալու և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցությունից հրաժարվելու հարցում՝ հայտարարելով, որ պետք չէ դեն նետել այն, ինչն այսօր օգուտ է բերում։
«Ես խնդրում եմ ձեզ, մի շտապեք հրաժարվել դրանից։ Հավատացեք ինձ` հին նախագահիս, գրեթե 30 տարի աշխատում եմ, մեզ ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում... Պետք չէ շտապել դեն նետել այն, ինչն այսօր օգուտ է բերում քեզ։ Պետք չէ լքել ընդհանուր այդ շուկան», – ասել է Բելառուսի առաջնորդը Եվրասիական միջկառավարական խորհրդին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Նա կոչ է արել մտածել, թե արդյոք Հայաստանը կարող է ԵԱՏՄ շուկայում ներկայումս վաճառվող ծավալները փոխարինել ԵՄ շուկայում հետագա վաճառքով։
«Եթե որոշել ես միանալ Եվրամիությանը, ո՞ւր ես շտապում։ Հստակ որոշի՛ր, որտեղ է վաճառվելու կոնյակդ, ո՞ւր են գնալու բանջարեղենն ու միրգդ, ինչ ծավալներով։ Կկարողանա՞ս արդյոք փոխարինել այն, ինչ այսօր վաճառում ես մեզ մոտ։ Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի կոնյակդ, իրենը չգիտի որտեղ իրացնի, բայց քոնը կգնի, այդ դեպքում` լավ, գնա։ Ինչո՞ւ ես վազում։ Ինչո՞ւ ես սայլը ձիուց առաջ դնում», – ասել է Լուկաշենկոն։
ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենք։ Նույն թվականի ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
Լրահոս
0