https://arm.sputniknews.ru/20261002/hh-datakhazutjuny-2rd-qreakan-varujtn-e-nakhadzernel-shaqii-mijadepi-aritvov-107597643.html
ՀՀ դատախազությունը 2–րդ քրեական վարույթն է նախաձեռնել Շաքիի միջադեպի առիթով
ՀՀ դատախազությունը 2–րդ քրեական վարույթն է նախաձեռնել Շաքիի միջադեպի առիթով
Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 1–ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել բնակիչներից մեկի ոտքին։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T12:28+0400
2026-10-02T12:28+0400
2026-10-02T12:33+0400
շաքի
ադրբեջանցի
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
կին
զինծառայող
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107584877_0:120:1280:840_1920x0_80_0_0_5978be61caa98ef868da47060225c8a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել է ևս մեկ քրեական վարույթ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։Քրեական նոր վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն): Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին: Նշենք, որ դատախազությունը երեկ` հոկտեմբերի 1–ին, վարույթ էր նախաձեռնել զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով։Հիշեղցցնենք` հունիսի 1–ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել բնակիչներից մեկի ոտքին։ Գյուղացիներից մեկը Sputnik Արմենիային պատմեց, որ վիրավոր կինը հասցրել է դանակով հարված հասցնել ադրբեջանցի զինծառայողին։ Նրան տեղափոխել են Երևան։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները ևս դիմել են բուժօգնության
շաքի
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107584877_0:0:1280:960_1920x0_80_0_0_ff75b31cb2d483ddd4d60292c240a567.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շաքի, ադրբեջանցի, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կին, զինծառայող
շաքի, ադրբեջանցի, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, կին, զինծառայող
ՀՀ դատախազությունը 2–րդ քրեական վարույթն է նախաձեռնել Շաքիի միջադեպի առիթով
12:28 02.10.2026 (Թարմացված է: 12:33 02.10.2026) Հոկտեմբերի 1–ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել բնակիչներից մեկի ոտքին։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել է ևս մեկ քրեական վարույթ։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Քրեական նոր վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն):
Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին: Նշենք, որ դատախազությունը երեկ` հոկտեմբերի 1–ին, վարույթ էր նախաձեռնել զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով։
Հիշեղցցնենք` հունիսի 1–ին
հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել բնակիչներից մեկի ոտքին։ Գյուղացիներից մեկը
Sputnik Արմենիային պատմեց, որ վիրավոր կինը հասցրել է դանակով հարված հասցնել ադրբեջանցի զինծառայողին։ Նրան
տեղափոխել են Երևան։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։