https://arm.sputniknews.ru/20261001/viravvor-kiny-hascrel-e-danakvov-harvatsel-adrbejancun-bacarik-manramasner-shaqiic-107562565.html
Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն. բացառիկ մանրամասներ Շաքիից
Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն. բացառիկ մանրամասներ Շաքիից
Sputnik Արմենիա
Գյուղացու խոսքով` ադրբեջանցին թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան։ 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T17:19+0400
2026-10-01T17:19+0400
2026-10-01T18:33+0400
հայաստան
ադրբեջանցի
կին
զինծառայող
կրակոց
շաքի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107562387_0:43:545:350_1920x0_80_0_0_9a6d48032fe6b21719aefda874ead2fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով նրանց բացակայությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց գյուղի բնակիչներից մեկը` պատմելով Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքի մանրամասները։ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ հայտնեց, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։Նրա խոսքով՝ կինը կարողացել է ինքնապաշտպանության դիմել, դանակով հարված է հասցրել ադրբեջանցուն, որը փախել, թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան։ Հիշեցնենք` ըստ ԱԱԾ–ի` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին, իսկ ՀՀ քաղաքացու ոտքին կրակել է այսօր` հոկտեմբերի 1-ին։ Նա ձերբակալված է։
շաքի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/01/107562387_64:0:545:361_1920x0_80_0_0_13a3965ad25eaf55fcc2ce2b6bd8125f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջանցի, կին, զինծառայող, կրակոց, շաքի
հայաստան, ադրբեջանցի, կին, զինծառայող, կրակոց, շաքի
Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն. բացառիկ մանրամասներ Շաքիից
17:19 01.10.2026 (Թարմացված է: 18:33 01.10.2026) Գյուղացու խոսքով` ադրբեջանցին թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով նրանց բացակայությունից։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց գյուղի բնակիչներից մեկը` պատմելով Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքի մանրամասները։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ
հայտնեց, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։
«Կինն ու 3 երեխաները տանը չեն գիշերել, դպրոցից հետո կինը երեխաների հետ տուն է վերադարձել, տեսել, որ փականը կոտրված է։ Ներս է մտել, տեսել ադրբեջանցուն, որը պառկած է եղել բազմոցին։ Կինն աղմուկ է բարձրացրել, ադրբեջանցին կրակել է կնոջ վրա»,- պատմեց Շաքիի բնակիչը։
Նրա խոսքով՝ կինը կարողացել է ինքնապաշտպանության դիմել, դանակով հարված է հասցրել ադրբեջանցուն, որը փախել, թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան։
Հիշեցնենք` ըստ ԱԱԾ–ի` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին, իսկ ՀՀ քաղաքացու ոտքին կրակել է այսօր` հոկտեմբերի 1-ին։ Նա ձերբակալված է։