https://arm.sputniknews.ru/20261002/de-turq-a-mtnum-tund-inchpes-klines-inch-en-patmum-shaqii-bnakichnery-tesanjuter-107597765.html
Դե, թուրք ա մտնում տունդ, ինչպե՞ս կլինես․ ի՞նչ են պատմում Շաքիի բնակիչները. տեսանյութեր
Դե, թուրք ա մտնում տունդ, ինչպե՞ս կլինես․ ի՞նչ են պատմում Շաքիի բնակիչները. տեսանյութեր
Sputnik Արմենիա
Բնակիչներից մեկը պատմում է, որ գյուղի 40-50 տոկոսը տեղյակ է եղել, որ ադրբեջանցի կա տարածքում։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T12:34+0400
2026-10-02T12:34+0400
2026-10-02T12:34+0400
տեսանյութեր
տեսանյութ
հարևան
շաքի
սյունիք
սիսիան
ադրբեջանցի
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107597278_0:0:1920:1080_1920x0_80_0_0_969c5a4bb63d25c104edec08e6048b78.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի բնակիչների մի մասը վախեցած է, իսկ մյուս մասն էլ պնդում է՝ ավելի դժվար պահեր էլ են եղել և՛ գյուղում, և՛ համայնքում, այնպես որ, վախենելու առիթ չեն տեսնում։Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել բնակիչներից մեկի ոտքին։ Գյուղացիներից մեկը Sputnik Արմենիային պատմեց, որ վիրավոր կինը հասցրել է դանակով հարված հասցնել ադրբեջանցի զինծառայողին։ Նրան տեղափոխել են Երևան։Նա ցույց է տալիս տեղանքը ու, թե ըստ իրեն, ինչպես է ադրբեջանցի զինծառայողը հասել անասնագոմ ու թաքնվել։«Դե վախենալը որն է, որ թուրքը մտնի տունդ, բակդ, դու էլ չիմանաս՝ ինչ ա կատարվում, հետո միանգամից իմանաս, դե կվախենաս, էլի»,- ասաց տիկին Արմիկը։Խուճապ չկա․ Շաքիի ղեկավարը պատմել է գյուղում իրավիճակի մասին` ադրբեջանցու մտնելուց հետոՄյուս հարևանն էլ շեշտեց՝ տուժած կինն իր ընտանիքով այդ տանը չի ապրում, Շաքիի բնակիչներ չեն, ուղղակի ցերեկները, երբ երեխաները դպրոցից տուն են գալիս, այդ ժամանակ են մնում այնտեղ։«Գյուղացիների 40-50 տոկոսը գիտեր, որ գյուղում ադրբեջանցի կա, իսկ Իշխանասարում (ենթադրաբար այդ կողմից է եկել զինծառայողը – խմբ․) բոլորը գիտեին։ Անհասկանալի է, թե ինչպես է Լաչինից անցել մեր կողմը, Իշխանասարով անցել, հասել մեր գյուղ, չգիտեմ` «միննի պոլյա» (ականապատ տարածք–խմբ.) չի՞ եղել»,- ասաց գյուղացին՝ ընդգծելով, որ գիշերն այդ տանը լույս չի եղել, այդ պատճառով էլ այնտեղ է մտել ու քնել։Վստահեցրեց՝ վախ չկա, ավելի վտանգավոր ու բարդ իրավիճակներ են եղել, մասնավորապես` 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները ևս դիմել են բուժօգնության
շաքի
սյունիք
սիսիան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107597278_268:0:1708:1080_1920x0_80_0_0_a679fb65e84569734a9124759a2e4867.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, հարևան, շաքի, սյունիք, սիսիան, ադրբեջանցի, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, զինծառայող, видео
տեսանյութեր, տեսանյութ, հարևան, շաքի, սյունիք, սիսիան, ադրբեջանցի, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, զինծառայող, видео
Դե, թուրք ա մտնում տունդ, ինչպե՞ս կլինես․ ի՞նչ են պատմում Շաքիի բնակիչները. տեսանյութեր
Բնակիչներից մեկը պատմում է, որ գյուղի 40-50 տոկոսը տեղյակ է եղել, որ ադրբեջանցի կա տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի բնակիչների մի մասը վախեցած է, իսկ մյուս մասն էլ պնդում է՝ ավելի դժվար պահեր էլ են եղել և՛ գյուղում, և՛ համայնքում, այնպես որ, վախենելու առիթ չեն տեսնում։
Երեկ
հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել և կրակել բնակիչներից մեկի ոտքին։ Գյուղացիներից մեկը
Sputnik Արմենիային պատմեց, որ վիրավոր կինը հասցրել է դանակով հարված հասցնել ադրբեջանցի զինծառայողին։ Նրան
տեղափոխել են Երևան։
«Չէինք պատկերանցում` ինչ ա կատարվում։ Էդ դեպքից հետո որ փնտրում էին, ես էլ գնացի գոմի կողմը, ասեցի` մտնեմ, հետո հետ քաշվեցի. կարող ա էդտեղ լիներ ու խփեր կամ մի բան աներ»,-
Sputnik Արմենիային ասաց Շաքիի բնակիչ տիկին Արմիկը, որն ապրում է այն տան հարևանությամբ, որտեղ երեկ ադրբեջանցի էր մտել։
Նա ցույց է տալիս տեղանքը ու, թե ըստ իրեն, ինչպես է ադրբեջանցի զինծառայողը հասել անասնագոմ ու թաքնվել։
«Դե վախենալը որն է, որ թուրքը մտնի տունդ, բակդ, դու էլ չիմանաս՝ ինչ ա կատարվում, հետո միանգամից իմանաս, դե կվախենաս, էլի»,- ասաց տիկին Արմիկը։
Մյուս հարևանն էլ շեշտեց՝ տուժած կինն իր ընտանիքով այդ տանը չի ապրում, Շաքիի բնակիչներ չեն, ուղղակի ցերեկները, երբ երեխաները դպրոցից տուն են գալիս, այդ ժամանակ են մնում այնտեղ։
«Գյուղացիների 40-50 տոկոսը գիտեր, որ գյուղում ադրբեջանցի կա, իսկ Իշխանասարում (ենթադրաբար այդ կողմից է եկել զինծառայողը – խմբ․) բոլորը գիտեին։ Անհասկանալի է, թե ինչպես է Լաչինից անցել մեր կողմը, Իշխանասարով անցել, հասել մեր գյուղ, չգիտեմ` «միննի պոլյա» (ականապատ տարածք–խմբ.) չի՞ եղել»,- ասաց գյուղացին՝ ընդգծելով, որ գիշերն այդ տանը լույս չի եղել, այդ պատճառով էլ այնտեղ է մտել ու քնել։
Վստահեցրեց՝ վախ չկա, ավելի վտանգավոր ու բարդ իրավիճակներ են եղել, մասնավորապես` 44-օրյա պատերազմի ժամանակ։
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության` ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։