00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:03
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատապարտված նախկին պաշտոնյաների կենսաթոշակի պայմանները կփոխվեն

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցЗакон, Суд, молоток, правосудие
Закон, Суд, молоток, правосудие  - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2026
Բաժանորդագրվել
Նախկին պաշտոնյան կարող է հատուկ թոշակ չստանալ, եթե դատապարտվել է ծանր հանցագործության համար։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Կառավարությունն առաջարկում է փոխել պետական պաշտոն զբաղեցրած անձանց, այդ թվում՝ նախկին նախագահների համար նախատեսված հատուկ կենսաթոշակից զրկելու պայմանները։
Գործող կարգավորմամբ նախկին բարձրաստիճան պաշտոնյան կարող է զրկվել պաշտոնավարման համար օրենքով նախատեսված հատուկ կենսաթոշակից, եթե պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվել է։
Այժմ առաջարկվում է այս սահմանափակումը կիրառել միայն այն դեպքում, երբ անձը դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցագործության համար։ Այսինքն՝ անզգուշությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելն այլևս ինքնին հատուկ կենսաթոշակից զրկելու հիմք չի լինի։
Եթե թոշակների բարձրացումը բերի գնաճի, կկարողանանք կառավարել այդ ռիսկերը. Փաշինյան
Նկատենք, որ նախկին պաշտոնյաներին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում հատուկ կենսաթոշակից զրկելու կարգավորումն ընդունվել է 2022 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիներին։
Մինչ այդ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելն ինքնին նախկին պաշտոնատար անձին հատուկ կենսաթոշակից զրկելու առանձին հիմք չէր։
2022 թվականին օրենքը փոխվեց․ սահմանվեց, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը հատուկ կենսաթոշակի իրավունք չունի, եթե պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար նրա նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա։
Այսինքն՝ եթե, օրինակ, նախկին նախագահը համապատասխանում էր հատուկ կենսաթոշակ ստանալու մյուս պայմաններին, միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու պատճառով մինչև այդ փոփոխությունը հատուկ կենսաթոշակի իրավունքից չէր զրկվում։
Հատուկ կենսաթոշակը սովորական տարիքային կենսաթոշակ չէ։ Այն օրենքով նախատեսված է որոշ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց համար և պայմանավորված է նրանց նախկին պաշտոնով։
Կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով, թաղման նպաստն էլ կստանան միայն անապահովները. Թորոսյան
Օրինակ՝ նախկին նախագահը, եթե պաշտոնանկ չի արվել, օրենքով ստանում է գործող նախագահի պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով կենսաթոշակ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալուց հետո քրեական տարբեր գործեր հարուցվեցին ՀՀ 2– նախագահ Ռոբերտ Քոչրայանի, 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի և մի շարք նախին նախարարների նկատմամբ։
Լրահոս
0