https://arm.sputniknews.ru/20261002/bjureghavanum-jri-voraki-stugumnery-sharunakvum-en-amen-or-satm-107612061.html
Բյուրեղավանում ջրի որակի ստուգումները շարունակվում են ամեն օր. ԱԱՏՄ
Բյուրեղավանում ջրի որակի ստուգումները շարունակվում են ամեն օր. ԱԱՏՄ
Sputnik Արմենիա
ՍԱՏՄ ղեկավարի խոսքով` վերջին օրերին ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չի եղել։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T16:10+0400
2026-10-02T16:10+0400
2026-10-02T16:40+0400
սլավիկ սարգսյան
բյուրեղավան
«վեոլիա ջուր» ընկերություն
հհ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (աատմ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107612202_0:0:1920:1080_1920x0_80_0_0_5576e4d9de4fc14b8269e6b9095f0d79.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Բյուրեղավանում խմելու ջրի որակի վերաբերյալ լաբորատոր փորձաքննություններն իրականացվում են ամենօրյա ռեժիմով, վերջին օրերին շեղումներ չեն հայտնաբերվել, սակայն ամբողջ գործընթացը դեռ չի ավարտվել։ Այս մասին հրավիրված ասուլիսին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։Sputnik Արմենիան հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվում, որ Բյուրեղավանում ջրի որակի վերաբերյալ տարբեր կառույցների իրականացրած նմուշառումների արդյունքները երբեմն չեն համընկնում․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) խնդիր է արձանագրում, մինչդեռ «Վեոլիա ջրի» հետազոտությամբ այն կարող է չարձանագրվել։ Հարցին, թե նման պայմաններում ի՞նչ ստուգումներ է իրականացնում հենց ԱԱՏՄ-ն և ինչպե՞ս է գնահատում ջրի անվտանգությունը, Սարգսյանը պատասխանեց, որ տեսչական մարմինն իր վարույթի շրջանակում առանձին լաբորատոր հետազոտություններ է պատվիրում։Սարգսյանի խոսքով՝ «Վեոլիա ջուրն» ուսումնասիրություններ է իրականացնում իր ներքին վերահսկողական ընթացակարգերի շրջանակում, իսկ ԱԱՏՄ-ի նմուշների հետազոտությունն իրականացնում է մրցույթով ընտրված անկախ կազմակերպությունը։ԱԱՏՄ ղեկավարի խոսքով՝ ինքն ամեն օր տեղեկանք է ստանում Բյուրեղավանում իրականացված փորձաքննությունների արդյունքների, ինչպես նաև այն կետերի վերաբերյալ, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է լրացուցիչ նմուշառում իրականացվի։«Վերջին օրերին որևէ խնդիր չի եղել։ Ուղղակի ճիշտ չէ ընթացքում խոսելը. թաքցնելու ոչինչ չունենք, բայց ամփոփելուց հետո միայն կներկայացնենք ամբողջական պատկերը»,- նշեց նա։ԱԱՏՄ-ն գործակցում է նաև պետական մյուս կառույցների, այդ թվում՝ ՀՎԿԱԿ-ի հետ, սակայն իր վարույթի շրջանակում օգտվում է առանձին անկախ լաբորատոր ծառայությունից։ Նա ընդգծեց, որ տեսչական մարմինը չի սպասում վարույթի ավարտին՝ խնդրի դեպքում գործողություններ ձեռնարկելու համար։ Տարբեր հատվածներից նմուշներ են վերցվում և փորձաքննություններ իրականացվում՝ պարզելու համար՝ խնդիրը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ։Նա որպես օրինակ անդրադարձավ նաև սեպտեմբերի 24-ին Երևանի տարբեր վարչական շրջաններում առաջացած խնդրին, երբ խոշոր վթարի հետևանքով խմելու ջրի որակի հետ կապված խնդիրներ էին արձանագրվել։ Նրա խոսքով՝ ԱԱՏՄ-ն նույն օրը կապ է հաստատել պատասխանատուների հետ և պարզել, որ վթարված աղբյուրից ջրի մատակարարումը բնակչությանը դադարեցվել է։ Հաջորդ առավոտյան տեսչական մարմինը պաշտոնական կարգադրագիր է տվել՝ կասեցնել տվյալ աղբյուրի ջրօգտագործումը, ջրամատակարարումն ապահովել այլընտրանքային միջոցներով և մինչև ԱԱՏՄ-ի լրացուցիչ ստուգումների ավարտը թույլ չտալ այդ աղբյուրից ջուր մատակարարել բնակչությանը։««Վեոլիա ջուրը» հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին վթարի հետևանքները վերացվել են, ընկերությունն իրականացրել է իր ստուգումները, և ջրի ցուցանիշները համապատասխանել են նորմերին։ Բայց ԱԱՏՄ-ն դրանից հետո ևս չի թույլատրել տվյալ ջրաղբյուրի շահագործումը և իրականացրել է սեփական անկախ լաբորատոր փորձաքննությունը։ Միայն սեպտեմբերի 29-ին կամ 30-ին, երբ ունեցել ենք վերջնական արդյունքը, որ ջուրը պիտանի է օգտագործման և լիովին համապատասխանում է բոլոր սանիտարահիգիենիկ նորմերին, նոր միայն թույլատրվել է ջրօգտագործումը տվյալ ջրաղբյուրից»,- շարունակեց Սարգսյանը։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24–ի Երևանի տարբեր հատվածներում ծորակներից պղտոր ջուր էր հոսում։ Մինչ այդ էլ սոցիալական ցանցերում օգտատերերն մի քանի օր է ահազանգում էին աղտոտոված ջրի մասին և լուսանկարներ հրապարակում սոցցանցերում։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնեց, որ վթարվել է «Արզական–Քանաքեռ–Զովունի» մայրուղային ջրատարը, ուստի Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում հայտարարվում է ջրանջատում։
բյուրեղավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107612202_261:0:1701:1080_1920x0_80_0_0_6574940a3dd54277793d0e97cf4cb948.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սլավիկ սարգսյան, բյուրեղավան, «վեոլիա ջուր» ընկերություն, видео, հհ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (աատմ)
սլավիկ սարգսյան, բյուրեղավան, «վեոլիա ջուր» ընկերություն, видео, հհ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (աատմ)
Բյուրեղավանում ջրի որակի ստուգումները շարունակվում են ամեն օր. ԱԱՏՄ
16:10 02.10.2026 (Թարմացված է: 16:40 02.10.2026) ՍԱՏՄ ղեկավարի խոսքով` վերջին օրերին ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Բյուրեղավանում խմելու ջրի որակի վերաբերյալ լաբորատոր փորձաքննություններն իրականացվում են ամենօրյա ռեժիմով, վերջին օրերին շեղումներ չեն հայտնաբերվել, սակայն ամբողջ գործընթացը դեռ չի ավարտվել։ Այս մասին հրավիրված ասուլիսին
Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը։
Sputnik Արմենիան հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվում, որ Բյուրեղավանում ջրի որակի վերաբերյալ տարբեր կառույցների իրականացրած նմուշառումների արդյունքները երբեմն չեն համընկնում․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) խնդիր է արձանագրում, մինչդեռ «Վեոլիա ջրի» հետազոտությամբ այն կարող է չարձանագրվել։ Հարցին, թե նման պայմաններում ի՞նչ ստուգումներ է իրականացնում հենց ԱԱՏՄ-ն և ինչպե՞ս է գնահատում ջրի անվտանգությունը, Սարգսյանը պատասխանեց, որ տեսչական մարմինն իր վարույթի շրջանակում առանձին լաբորատոր հետազոտություններ է պատվիրում։
Սարգսյանի խոսքով՝ «Վեոլիա ջուրն» ուսումնասիրություններ է իրականացնում իր ներքին վերահսկողական ընթացակարգերի շրջանակում, իսկ ԱԱՏՄ-ի նմուշների հետազոտությունն իրականացնում է մրցույթով ընտրված անկախ կազմակերպությունը։
«Մենք ամենօրյա ռեժիմով ստանում ենք փորձաքննության տվյալները։ Մեզ մոտ հարցեր առաջանալու դեպքում դիմում ենք այդ կազմակերպությանը կամ առաջարկներ ներկայացնում։ Ինչպես սկզբում նշեցի՝ միայն ամփոփելուց հետո կարող ենք վերջնական ասել՝ խնդիր կա՞, թե՞ ոչ»,- ասաց Սարգսյանը։
ԱԱՏՄ ղեկավարի խոսքով՝ ինքն ամեն օր տեղեկանք է ստանում Բյուրեղավանում իրականացված փորձաքննությունների արդյունքների, ինչպես նաև այն կետերի վերաբերյալ, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է լրացուցիչ նմուշառում իրականացվի։
«Վերջին օրերին որևէ խնդիր չի եղել։ Ուղղակի ճիշտ չէ ընթացքում խոսելը. թաքցնելու ոչինչ չունենք, բայց ամփոփելուց հետո միայն կներկայացնենք ամբողջական պատկերը»,- նշեց նա։
ԱԱՏՄ-ն գործակցում է նաև պետական մյուս կառույցների, այդ թվում՝ ՀՎԿԱԿ-ի հետ, սակայն իր վարույթի շրջանակում օգտվում է առանձին անկախ լաբորատոր ծառայությունից։ Նա ընդգծեց, որ տեսչական մարմինը չի սպասում վարույթի ավարտին՝ խնդրի դեպքում գործողություններ ձեռնարկելու համար։ Տարբեր հատվածներից նմուշներ են վերցվում և փորձաքննություններ իրականացվում՝ պարզելու համար՝ խնդիրը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ։
«Ժամանակին հայտնաբերված բոլոր շեղումները հրապարակվել են։ Հիմա պարզում ենք՝ ինչ պատկեր ունենք այս պահին և ինչ դինամիկա է գրանցվում իրականացված համալիր գործողությունների արդյունքում»,- ասաց Սարգսյանը։
Նա որպես օրինակ անդրադարձավ նաև սեպտեմբերի 24-ին Երևանի տարբեր վարչական շրջաններում առաջացած խնդրին, երբ խոշոր վթարի հետևանքով խմելու ջրի որակի հետ կապված խնդիրներ էին արձանագրվել։ Նրա խոսքով՝ ԱԱՏՄ-ն նույն օրը կապ է հաստատել պատասխանատուների հետ և պարզել, որ վթարված աղբյուրից ջրի մատակարարումը բնակչությանը դադարեցվել է։ Հաջորդ առավոտյան տեսչական մարմինը պաշտոնական կարգադրագիր է տվել՝ կասեցնել տվյալ աղբյուրի ջրօգտագործումը, ջրամատակարարումն ապահովել այլընտրանքային միջոցներով և մինչև ԱԱՏՄ-ի լրացուցիչ ստուգումների ավարտը թույլ չտալ այդ աղբյուրից ջուր մատակարարել բնակչությանը։
««Վեոլիա ջուրը» հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին վթարի հետևանքները վերացվել են, ընկերությունն իրականացրել է իր ստուգումները, և ջրի ցուցանիշները համապատասխանել են նորմերին։ Բայց ԱԱՏՄ-ն դրանից հետո ևս չի թույլատրել տվյալ ջրաղբյուրի շահագործումը և իրականացրել է սեփական անկախ լաբորատոր փորձաքննությունը։ Միայն սեպտեմբերի 29-ին կամ 30-ին, երբ ունեցել ենք վերջնական արդյունքը, որ ջուրը պիտանի է օգտագործման և լիովին համապատասխանում է բոլոր սանիտարահիգիենիկ նորմերին, նոր միայն թույլատրվել է ջրօգտագործումը տվյալ ջրաղբյուրից»,- շարունակեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24–ի Երևանի տարբեր հատվածներում ծորակներից պղտոր ջուր էր հոսում։ Մինչ այդ էլ սոցիալական ցանցերում օգտատերերն մի քանի օր է ահազանգում էին աղտոտոված ջրի մասին և լուսանկարներ հրապարակում սոցցանցերում։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնեց, որ վթարվել է «Արզական–Քանաքեռ–Զովունի» մայրուղային ջրատարը, ուստի Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում հայտարարվում է ջրանջատում։