https://arm.sputniknews.ru/20260924/tsvorakic-hvosvogh-pghtvor-heghuk-erevanum-ev-3-marzum-jur-kmatakararvi-grafiki-khakhtumvov-107253536.html
Ծորակից հոսող պղտոր հեղուկ. Երևանում և 3 մարզում ջուր կմատակարարվի գրաֆիկի խախտումով
Ծորակից հոսող պղտոր հեղուկ. Երևանում և 3 մարզում ջուր կմատակարարվի գրաֆիկի խախտումով
Sputnik Արմենիա
Բազմաթիվ օգտատերեր բողոքում են, որ արդեն մի քանի օր է` իրենց տան ծորակից կեղտոտ ջուր է հոսում։ 24.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-24T15:46+0400
2026-09-24T15:46+0400
2026-09-24T15:46+0400
հայաստան
ջուր
«վեոլիա ջուր» ընկերություն
երևան
մարզ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107241368_0:243:1000:806_1920x0_80_0_0_9e921a287b86c2aaf19ae09f8154a469.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Երևանի տարբեր հատվածներում ծորակներից պղտոր ջուր է հոսում։ Sputnik Արմենիային ուղարկված կադրերն արվել են Երևանի Մալաթիա– Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան 52 շենքի բնակարաններից մեկում։ Մեր թղթակիցը հայտնում է, որ նման խնդիր կա նաև Արաբկիր վարչական շրջանում, որտեղ ծորակներից և ցայտաղբյուրներից կեղտոտ ջուր է հոսում։Օգտատերերն արդեն մի քանի օր է` ահազանգում են աղտոտոված ջրի մասին և լուսանկարներ հրապարակում սոցցանցերում։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը երեկ երեկոյան հայտնեց, որ վթարվել է «Արզական–Քանաքեռ–Զովունի» մայրուղային ջրատարը, ուստի Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում հայտարարվում է ջրանջատում։Ընկերությունը միաժամանակ վստահեցրեց, որ ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա, և խնդրում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։«Վեոլիա Ջուրը» այսօր նոր հաղորդագրություն է տարածել` նշելով, որ ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` վթարային ջրանջատման հասցեներում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով։ Բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի վթարի ամբողջական վերացումից հետո։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ջուրը ծորակից կեղտոտ է հոսում. մի քանի օր է օգտատերերն ահազանգում են Երևանում այս խնդրի մասին
Sputnik Արմենիա
Ջուրը ծորակից կեղտոտ է հոսում. մի քանի օր է օգտատերերն ահազանգում են Երևանում այս խնդրի մասին
2026-09-24T15:46+0400
true
PT0M20S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107241368_0:150:1000:900_1920x0_80_0_0_e25ed771aa259b916dde5073677c43d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, երևան, մարզ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, երևան, մարզ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ծորակից հոսող պղտոր հեղուկ. Երևանում և 3 մարզում ջուր կմատակարարվի գրաֆիկի խախտումով
Բազմաթիվ օգտատերեր բողոքում են, որ արդեն մի քանի օր է` իրենց տան ծորակից կեղտոտ ջուր է հոսում։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Երևանի տարբեր հատվածներում ծորակներից պղտոր ջուր է հոսում։ Sputnik Արմենիային ուղարկված կադրերն արվել են Երևանի Մալաթիա– Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան 52 շենքի բնակարաններից մեկում։ Մեր թղթակիցը հայտնում է, որ նման խնդիր կա նաև Արաբկիր վարչական շրջանում, որտեղ ծորակներից և ցայտաղբյուրներից կեղտոտ ջուր է հոսում։
Օգտատերերն արդեն մի քանի օր է` ահազանգում են աղտոտոված ջրի մասին և լուսանկարներ հրապարակում սոցցանցերում։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը երեկ երեկոյան
հայտնեց, որ վթարվել է «Արզական–Քանաքեռ–Զովունի» մայրուղային ջրատարը, ուստի Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում հայտարարվում է ջրանջատում։
Ընկերությունը միաժամանակ վստահեցրեց, որ ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա, և խնդրում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։
«Վեոլիա Ջուրը» այսօր նոր
հաղորդագրություն է տարածել` նշելով, որ ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` վթարային ջրանջատման հասցեներում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով։ Բնականոն ջրամատակարարումը կվերականգնվի վթարի ամբողջական վերացումից հետո։