https://arm.sputniknews.ru/20261002/adrbejancin-zenqy-pahel-er-erekhaneric-meki-vra-inch-e-patmum-tuzhats-knvoj-qujry-107602365.html
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը
Sputnik Արմենիա
Այժմ Անի Ավետիսյանը վերակենդանացման բաժանմունքում է։ 02.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-02T14:13+0400
2026-10-02T14:13+0400
2026-10-02T14:38+0400
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
հայաստան
սյունիք
կրակոց
երեխա
վիրավոր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107582118_0:0:1675:943_1920x0_80_0_0_a2eee194096bace245ba398b70f3e6fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը մտած ադրբեջանցի զինծառայողի կրակոցի հետևանքով հայ կինը, բացի ազդրի հատվածում վիրավորում ստանալուց, նաև ձեռքի 3 մատն է կորցրել:Այս մասին պատմեց ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը:Այժմ Անի Ավետիսյանը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսաորիչ» ԲԿ–իվերակենդանացման բաժանմունքում է, քանի որ հրազենային վիրավորումից նաև անոթն է վնասվել:Արփի Ավետիսյանը պնդում է՝ ադրբեջանցին արնաքամ լինելով փախել է, նրան երեխաների հայրն է գտել:Նա հավելեց, որ քրոջ ընտանիքն ապրում է Սիսիանում` հյուրանոցային համալիրում, որտեղ քույրը ռեստորանի տնօրեն է աշխատում, բայց երեխաները դպրոց գնում են Շաքիում:Այս պահին Անիի ավագ որդին քրոջ հետ Սիսիանում է՝ ռեստորան–հյուրանոցում, իսկ տուժած տղան՝ Սիսիանի հիվանդանոցում: Հայրը նրա մոտ է:Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած տանտիրուհու` 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 5 հոդվածի հատկանիշներով։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը
Sputnik Արմենիա
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը
2026-10-02T14:13+0400
true
PT2M35S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/02/107582118_0:0:1321:990_1920x0_80_0_0_01f68a458ef91d08a0836be183e01fde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, հայաստան, սյունիք, կրակոց, երեխա, վիրավոր, видео
ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, հայաստան, սյունիք, կրակոց, երեխա, վիրավոր, видео
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը
14:13 02.10.2026 (Թարմացված է: 14:38 02.10.2026) Այժմ Անի Ավետիսյանը վերակենդանացման բաժանմունքում է։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը մտած ադրբեջանցի զինծառայողի կրակոցի հետևանքով հայ կինը, բացի ազդրի հատվածում վիրավորում ստանալուց, նաև ձեռքի 3 մատն է կորցրել:
Այս մասին պատմեց ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը:
«Մտել է տուն, կոտրել է տան պատուհանն ու կողպեքը, թափրտել խոհանոցը, հետո էլ երեխաներից հեռախոսները վերցրել է: Քույրս Սիսիանում է եղել, էրեխեքից մեկն է հեռախոսը մոտը միացրած պահել։ Քույրս ձայները լսել է ու անմիջապես գնացել Շաքի: Տեսել է, որ դարպասը փակ է, հարևանի պատի վրայով է թռել ու անցել, էրեխեքն էլ բղավել են, որ մայրը չմոտենա, քանի որ զինված է եղել: Զենքը պահել էր երեխաներից մեկի վրա, քույրս ձեռքն է պահել, դրա պատճառով 3 մատն էլ է կորցրել (բութը. միջնամատն ու մատնեմատը), բացի դրանից, ոտքին էլ է գնդակը կպել: Այդ պահին պատրոնները վերջացել են, ուզեցել է կրկին լիցքավորել, հենց այդ պահին քույրս դանակով խփել է գլխին, կրծքավանդակին ու ուշագնաց է եղել: Էրեխքից մեկը բռունցքով հարվածել է ադրբեջանցու գլխին, նրա մատներն են կոտրվել. գիշերը վիրահատել են»,- պատմեց Արփին:
Այժմ Անի Ավետիսյանը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսաորիչ» ԲԿ–իվերակենդանացման բաժանմունքում է, քանի որ հրազենային վիրավորումից նաև անոթն է վնասվել:
Արփի Ավետիսյանը պնդում է՝ ադրբեջանցին արնաքամ լինելով փախել է, նրան երեխաների հայրն է գտել:
Նա հավելեց, որ քրոջ ընտանիքն ապրում է Սիսիանում` հյուրանոցային համալիրում, որտեղ քույրը ռեստորանի տնօրեն է աշխատում, բայց երեխաները դպրոց գնում են Շաքիում:
Այս պահին Անիի ավագ որդին քրոջ հետ Սիսիանում է՝ ռեստորան–հյուրանոցում, իսկ տուժած տղան՝ Սիսիանի հիվանդանոցում: Հայրը նրա մոտ է:
Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած տանտիրուհու` 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, ապա Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 5 հոդվածի հատկանիշներով։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։