https://arm.sputniknews.ru/20261001/septemberi-27-y-sgvo-kam-hishataki-or-che-h1i-ardzaganqy-tataji-hamergi-cucadrmany-107566775.html
Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը
Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը
Sputnik Արմենիա
Հանրային հեռուստաընկերությունը շեշտել է, որ սեպտեմբերի 27–ին Թաթայի համերգի ցուցադրման պատասխանատվությունը չի վերագրում առանձին աշխատակցի, այլ ամբողջությամբ... 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T20:07+0400
2026-10-01T20:07+0400
2026-10-01T20:07+0400
հայաստանի հանրային հեռուստաընկերություն
արցախյան պատերազմ
տարելից
համերգ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107407219_0:0:2730:1536_1920x0_80_0_0_cdf28304e4b0fec53e394df3467c77ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում սահմանված չէ որպես սգո կամ հիշատակի օր, այսպես է մեկնաբանել Հանրային հեռուստաընկերությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը` կապված 44–օրյա պատերազմի 6–րդ տարելիցի օրը Հանրային հեռուստաընկերության եթերում երգիչ Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրմանը։Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությունը եթեր հեռարձակեց Թաթա Սիմոնյանի` Գյումրիում կայացած համերգի տեսաձայնագրությունը, ինչը վրդովմունքի ալիք բարձրացրեց սոցցանցերում։ Երգիչ Թաթան հայտարարեց, որ անթույլատրելի է 44–օրյա պատերազմի տարելիցի օրը իր համերգը Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրելը։Հանրայինը հաջորդ օրը ներողություն խնդրեց համերգը ցուցադրելու համար։Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ պարզաբանումներ էր խնդրել Հանրայինից տեղի ունեցածի վերաբերյալ։ Ի պատասխան հեռուստաընկերությունը հիշեցրել է, որ պաշտոնական հրապարակմամբ արդեն նշել են, որ իրենք ամբողջությամբ ընդունում են տեղի ունեցածի պատասխանատվությունը և չեն փորձում այն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ այլ աշխատանքային հանգամանքներով:Ընդգծել են, որ Հանրային հեռուստաընկերության եթերացանցի ձևավորումը և վերջնական հաստատումն իրականացվում է համապատասխան ծրագրային պատասխանատուների կողմից` սահմանված ներքին աշխատանքային ընթացակարգերի համաձայն:Շեշտվում է, որ տվյալ դեպքում Հանրայինը պատասխանատվությունը չի վերագրում առանձին աշխատակցի, այլ ամբողջությամբ ընդունում է այն որպես կառույց:Միաժամանակ Հ1–ից տեղեկացնում են, որ նմանօրինակ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով արդեն վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը:Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հ1–ով համերգի ցուցադրությունը «անպատեհություն» անվանեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107407219_179:0:2227:1536_1920x0_80_0_0_4980a438fe6390fdc15517e2ea2a3c6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի հանրային հեռուստաընկերություն, արցախյան պատերազմ, տարելից, համերգ
հայաստանի հանրային հեռուստաընկերություն, արցախյան պատերազմ, տարելից, համերգ
Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը
Հանրային հեռուստաընկերությունը շեշտել է, որ սեպտեմբերի 27–ին Թաթայի համերգի ցուցադրման պատասխանատվությունը չի վերագրում առանձին աշխատակցի, այլ ամբողջությամբ ընդունում է այն որպես կառույց:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում սահմանված չէ որպես սգո կամ հիշատակի օր, այսպես է մեկնաբանել Հանրային հեռուստաընկերությունը
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը` կապված 44–օրյա պատերազմի 6–րդ տարելիցի օրը Հանրային հեռուստաընկերության եթերում երգիչ Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրմանը։
Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությունը եթեր հեռարձակեց Թաթա Սիմոնյանի` Գյումրիում կայացած համերգի տեսաձայնագրությունը, ինչը վրդովմունքի ալիք բարձրացրեց սոցցանցերում։ Երգիչ Թաթան
հայտարարեց, որ անթույլատրելի է 44–օրյա պատերազմի տարելիցի օրը իր համերգը Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրելը։
Հանրայինը հաջորդ օրը
ներողություն խնդրեց համերգը ցուցադրելու համար։
Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ պարզաբանումներ էր խնդրել Հանրայինից տեղի ունեցածի վերաբերյալ։
Ի պատասխան հեռուստաընկերությունը հիշեցրել է, որ պաշտոնական հրապարակմամբ արդեն նշել են, որ իրենք ամբողջությամբ ընդունում են տեղի ունեցածի պատասխանատվությունը և չեն փորձում այն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ այլ աշխատանքային հանգամանքներով:
«Ինչ վերաբերում է ծրագրի նկարահանման և նախնական եթերային պլանավորման ժամկետներին, հայտնում ենք, որ հեռարձակված համերգային ծրագիրը նախապես արտադրված հեռուստատեսային բովանդակություն է, որը ներառվել էր եթերացանցում մինչև սեպտեմբերի 27-ի եթերը: Ծրագիրը հնարավոր էր տեղափոխել այլ եթերային օր, և հենց այս հանգամանքի բացթողումն է, որ Հանրայինը գնահատում է որպես թույլ տրված սխալ»,–հայտնել են Հ1–ից։
Ընդգծել են, որ Հանրային հեռուստաընկերության եթերացանցի ձևավորումը և վերջնական հաստատումն իրականացվում է համապատասխան ծրագրային պատասխանատուների կողմից` սահմանված ներքին աշխատանքային ընթացակարգերի համաձայն:
Շեշտվում է, որ տվյալ դեպքում Հանրայինը պատասխանատվությունը չի վերագրում առանձին աշխատակցի, այլ ամբողջությամբ ընդունում է այն որպես կառույց:
Միաժամանակ Հ1–ից տեղեկացնում են, որ նմանօրինակ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով արդեն վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը:
«Հարկ ենք համարում նաև հստակեցնել, որ գործող օրենսդրությամբ սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում սահմանված չէ որպես սգո կամ հիշատակի օր: 2026 թվականի հունվարի 20-ին ընդունված և հունվարի 21-ից ուժի մեջ մտած ՀՕ-1-Ն օրենքով «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը» սահմանվել է հունվարի 27-ը»,–նշել են Հ1–ից։