Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում
15:41 01.10.2026 (Թարմացված է: 16:13 01.10.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Պատգամավորը նաև խնդիր է համարել այն, որ հեռուստաընկերության գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է գործող նախարարի ամուսինը։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ Մասնավոր հեռուստաընկերությունը կարող է ունենալ սեփականատեր և իր խմբագրական քաղաքականությունը, սակայն քաղաքացիների, այդ թվում՝ իշխանության օգտին չքվեարկած քաղաքացիների հարկերով ֆինանսավորվող հանրային հեռարձակողը նման արդարացում չունի։ ԵԽԽՎ-ում մեդիա բազմակարծության և անկախության վերաբերյալ իր ելույթում այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Ժողովրդավարության մեջ քաղաքացին իրավունք ունի ոչ միայն քվեարկելու, այլև տեղեկացված լինելու։ Առանց բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների այդ իրավունքը մնում է միայն թղթի վրա»,- հայտարարել է պատգամավորը։

Սեպտեմբերի 27–ին Առաջին ալիքով Թաթայի համերգը ցուցադրելու հանգամանքը կուսումնասիրվի. ՀՀԽ
Նա շեշտել է, որ հանրային հեռարձակողը պարտավոր է ներկայացնել հասարակության մեջ առկա տեսակետների ամբողջ բազմազանությունը, հաղորդել նաև իշխանության համար անհարմար փաստերը, և որևէ մեկին ուղղված մեղադրանքը ներկայացնելիս ապահովի նաև մյուս կողմի խոսքի իրավունքը։ Այլապես ստացվում է, որ Հանրայինը տեղեկատվության փոխարեն իշխանության համար հարմար քարոզչություն է մատուցում։ Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ զեկույցում ևս արձանագրվել է, որ հանրային հեռարձակողն ակնհայտ կողմնակալություն է դրսևորել իշխող կուսակցության օգտին՝ սահմանափակելով քաղաքացիների՝ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունը։
Քոչարյանը նաև խմբագրական անկախության հարցին է անդրադարձել։

«Հանրային հեռարձակողի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է գործող նախարարներից մեկի ամուսինը (ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինը Պետրոս Ղազարյանն է– խմբ․)։ Նման իրավիճակն առնվազն լուրջ հարցեր է առաջացնում հանրային հեռարձակողի խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ»,- նշել է Քոչարյանը։
Շեշտել է՝ հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության հետ կապված աղմուկ բարձրացավ, երբ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին, հեռարձակվեց Թաթա Սիմոնյանի համերգներից մեկի տեսաձայնագրությունը։ Դա հանրային վրդովմունք առաջացրեց։
Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա «անպատեհություն» անվանեց` միաժամանակ նշելով, թե եթե խորությամբ ուսումնասիրենք հայ ժողովրդի պատմության էջերը, ապա տարվա 360 օրերին ողբերգական դեպքեր եղել են։