https://arm.sputniknews.ru/20261001/edgar-ghazarjani-nkatmamb-patizh-sahmanvec-107561316.html
Էդգար Ղազարյանի նկատմամբ պատիժ սահմանվեց
Էդգար Ղազարյանի նկատմամբ պատիժ սահմանվեց
Sputnik Արմենիա
Այս քրեական գործի հիմքում ընկած են 2024 թվականի աշնանը արված հայտարարությունները, երբ Ղազարյանը դեռ ՍԴ աշխատակազմի ղեկավարն էր։ 01.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-01T17:52+0400
2026-10-01T17:52+0400
2026-10-01T18:04+0400
հայաստան
դատավոր
էդգար ղազարյան
պատիժ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0b/08/82806425_0:56:1600:956_1920x0_80_0_0_e6bacfc0214e2ef3142bf39299e41a8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց, և նրա նկատմամբ պատիժ սահմանվեց` 2 տարի ժամկետով ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվի։ Դատարանը նաև 1 տարի փորձաշրջան նշանակեց։Որոշումն ընդունվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավորը Սաթենիկ Անդրեասյանի կողմից:Բացի այդ, Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողությունը կվերացվի այս դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելուց հետո։Դատարանում այսօր տեղի ունեցան Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ–ի գործով» լրացուցիչ դռնբաց դատալսումները, որի ժամանակ հիմք ընդունելով մեղադրական վերդիկտը և լսելով կողմերի կարծիքը` կայացվեց դատավճիռ, որով սահմանվեց Ղազարյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը։Մինչ այդ` դատական լսումների սկզբում, Ղազարյանը հանրային մեղադրող Հայկ Ավետյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց` նշելով, որ նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քաղաքական բովանդակության մեկնաբանություն է արել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հասցեին։ Դատարանը, սակայն, մերժեց այդ միջնորդությունը։Այնուհետև հանրային մեղադրող Ավետյանը միջնորդեց Ղազարյանի նկատմամբ սահմանել 2 տարի 6 ամիս պատիժ և 3 տարով զրկել հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։Մելիքյանը նաև հայտարարեց, որ համաձայն չէ մեղադրական վերդիկտի հետ, և դատավճիռը պարտադիր բողոքարկելու են։Դատավճռի հրապարակումից հետո Ղազարյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց` ճիշտ է` դատարանն ազատազրկման դատապարտեց, սակայն պայմանական չկիրառեց, որը նշանակում է, որ բանտային կալանք չի լինի։Ղազարյանին վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490–րդ հոդվածը (դատավորներին իրենց գործունեության համար արատավորելու (կամ հրապարակային կերպով վիրավորելու/թիրախավորելու) համար), որով նախատեսում են ազատության սահմանափակում (1-3 տարի), կարճաժամկետ ազատազրկում (1-2 ամիս) և երկարաժամկետ ազատազրկում (2–5 տարի) պատժատեսակները։Այս քրեական գործի հիմքում ընկած են 2024 թվականի աշնանը արված հայտարարությունները, երբ Ղազարյանը դեռ ՍԴ աշխատակազմի ղեկավարն էր։Քրեական վարույթը հարուցվել է 2024 թվականի վերջին, իսկ նախաքննությունն ավարտվել է 2025 թվականի փետրվարին: Գործը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի (ՍԴ) կայացրած որոշմանը: Ըստ մեղադրանքի՝ Ղազարյանը հրապարակայնորեն վիրավորել ու թիրախավորել է ՍԴ դատավորներին՝ ասելով, որ նրանք «կա՛մ տգետ են, կա՛մ գիտակցված դավաճան», ինչպես նաև հայտարարել, թե «ՍԴ-ն դարձել է ՔՊ-ի քաղաքական բուդկա»:Մինչ դատական լսումների սկսվելը` դատարանի բակում լրագրողների հետ զրույցում, Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ իր նկատմամբ մեղադրանքը բացառապես պայմանավորված է ազատ խոսքի, կարծիք արտահայտելու հետ։«Նշեմ, որ սա առաջին դեպքը չէ և «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր կալանքի տակ է երկու կախարդական բառ ասելու համար` «Մեր ձևով»։ Մի քանի օր առաջ էլ թատերական գործիչ Վահրամ Սահակյանն է ձերբակալվել` 1.5 տարի առաջ արած ֆեյսբուքյան գրառման համար»,– նշեց Ղազարյանը։Նրա խոսքով` այս քրեական վարույթով ոչ տուժող կա, ոչ վկա, ոչ էլ ապացուցված հանգամանք, կա միայն Էդգար Ղազարյան` մեղադրյալ և արդեն վերդիկտով մեղավոր ճանաչված։ՀՀ տարածքները թշնամական երկրին հանձնելն արտաքին քաղաքականություն չէ․ Էդգար Ղազարյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0b/08/82806425_74:0:1497:1067_1920x0_80_0_0_947d1fc7b6c708356a436f94b74a0964.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատավոր, էդգար ղազարյան, պատիժ
հայաստան, դատավոր, էդգար ղազարյան, պատիժ
Էդգար Ղազարյանի նկատմամբ պատիժ սահմանվեց
17:52 01.10.2026 (Թարմացված է: 18:04 01.10.2026) Այս քրեական գործի հիմքում ընկած են 2024 թվականի աշնանը արված հայտարարությունները, երբ Ղազարյանը դեռ ՍԴ աշխատակազմի ղեկավարն էր։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց, և նրա նկատմամբ պատիժ սահմանվեց` 2 տարի ժամկետով ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառվի։ Դատարանը նաև 1 տարի փորձաշրջան նշանակեց։
Որոշումն ընդունվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավորը Սաթենիկ Անդրեասյանի կողմից:
Բացի այդ, Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողությունը կվերացվի այս դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
Դատարանում այսօր տեղի ունեցան Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ–ի գործով» լրացուցիչ դռնբաց դատալսումները, որի ժամանակ հիմք ընդունելով մեղադրական վերդիկտը և լսելով կողմերի կարծիքը` կայացվեց դատավճիռ, որով սահմանվեց Ղազարյանի նկատմամբ պատժի տեսակն ու չափը։
Մինչ այդ` դատական լսումների սկզբում, Ղազարյանը հանրային մեղադրող Հայկ Ավետյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց` նշելով, որ նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քաղաքական բովանդակության մեկնաբանություն է արել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հասցեին։ Դատարանը, սակայն, մերժեց այդ միջնորդությունը։
Այնուհետև հանրային մեղադրող Ավետյանը միջնորդեց Ղազարյանի նկատմամբ սահմանել 2 տարի 6 ամիս պատիժ և 3 տարով զրկել հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։
Ղազարյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ հանրային մեղադրողի պահանջը չափազանց խիստ է, նա դատարանին կոչ արեց ավելի մեղմ միջոց կիրառել։
Մելիքյանը նաև հայտարարեց, որ համաձայն չէ մեղադրական վերդիկտի հետ, և դատավճիռը պարտադիր բողոքարկելու են։
Դատավճռի հրապարակումից հետո Ղազարյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց` ճիշտ է` դատարանն ազատազրկման դատապարտեց, սակայն պայմանական չկիրառեց, որը նշանակում է, որ բանտային կալանք չի լինի։
«Ազատազարկման դատապարտելը դա հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։ Այսինքն` եթե դատական այս վճիռը մնա անփոփոխ, իսկ մենք այն բողոքարկելու ենք, պատգամավորի իմ լիազորությունները կդադարեցվեն»,– տեղեկացրեց Ղազարյանը։
Ղազարյանին վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490–րդ հոդվածը (դատավորներին իրենց գործունեության համար արատավորելու (կամ հրապարակային կերպով վիրավորելու/թիրախավորելու) համար), որով նախատեսում են ազատության սահմանափակում (1-3 տարի), կարճաժամկետ ազատազրկում (1-2 ամիս) և երկարաժամկետ ազատազրկում (2–5 տարի) պատժատեսակները։
Այս քրեական գործի հիմքում ընկած են 2024 թվականի աշնանը արված հայտարարությունները, երբ Ղազարյանը դեռ ՍԴ աշխատակազմի ղեկավարն էր։
Քրեական վարույթը հարուցվել է 2024 թվականի վերջին, իսկ նախաքննությունն ավարտվել է 2025 թվականի փետրվարին: Գործը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի (ՍԴ) կայացրած որոշմանը: Ըստ մեղադրանքի՝ Ղազարյանը հրապարակայնորեն վիրավորել ու թիրախավորել է ՍԴ դատավորներին՝ ասելով, որ նրանք «կա՛մ տգետ են, կա՛մ գիտակցված դավաճան», ինչպես նաև հայտարարել, թե «ՍԴ-ն դարձել է ՔՊ-ի քաղաքական բուդկա»:
Մինչ դատական լսումների սկսվելը` դատարանի բակում լրագրողների հետ զրույցում, Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ իր նկատմամբ մեղադրանքը բացառապես պայմանավորված է ազատ խոսքի, կարծիք արտահայտելու հետ։
«Նշեմ, որ սա առաջին դեպքը չէ և «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր կալանքի տակ է երկու կախարդական բառ ասելու համար` «Մեր ձևով»։ Մի քանի օր առաջ էլ թատերական գործիչ Վահրամ Սահակյանն է ձերբակալվել` 1.5 տարի առաջ արած ֆեյսբուքյան գրառման համար»,– նշեց Ղազարյանը։
Նրա խոսքով` այս քրեական վարույթով ոչ տուժող կա, ոչ վկա, ոչ էլ ապացուցված հանգամանք, կա միայն Էդգար Ղազարյան` մեղադրյալ և արդեն վերդիկտով մեղավոր ճանաչված։