https://arm.sputniknews.ru/20260909/hh-taratsqnery-tshnamakan-erkrin-handzneln-artaqin-qaghaqakanutjun-che-edgar-ghazarjan-106625759.html
ՀՀ տարածքները թշնամական երկրին հանձնելն արտաքին քաղաքականություն չէ․ Էդգար Ղազարյան
ՀՀ տարածքները թշնամական երկրին հանձնելն արտաքին քաղաքականություն չէ․ Էդգար Ղազարյան
Sputnik Արմենիա
Ղազարյանը պնդում է՝ ՀՀ-ում չի կարող լինել մի պաշտոնյա, ում գործունեությունը կարող է հակասել ՀՀ հիմնադիր փաստաթուղթ հանդիսացող Անկախության հռչակագրին։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T13:38+0400
2026-09-09T13:38+0400
2026-09-09T17:51+0400
էդգար ղազարյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0b/08/82809966_0:0:1600:901_1920x0_80_0_0_ca61cc6628bd23a171538378ae8156e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքներին ադրբեջանական անվանումներ կպցնելն ու դրանք թշնամական երկրին հանձնելը չի կարող որակվել որպես պետության արտաքին քաղաքականություն։ Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը։Նա նաև սուտ որակեց այն խոսույթը, թե խաղաղության պայմանագիր է ստորագրվել։ Այն, ինչ Վաշինգտոնում է ստորագրվել, ըստ Ղազարյանի՝ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով չունի ոչ մի իրավական ուժ և բովանդակություն։Ղազարյանն առաջարկեց հանձնաժողովի անդամներին դեմ քվեարկել ՔՊ-ական Մարիա Կարապետյանի թեկնածությանը, որին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առադաջրել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ՀՀ իշխանությունը ռիսկեր է ստեղծել այն պահին, երբ ԵԱՏՄ–ն արագ զարգացման փուլում է. ՂազարյանՂազարյանի կարծիքով՝ ՔՊ-ն շատ սխալ ընտրություն է արել, քանի որ առաջադրել է մի թեկնածուի, որը չի համապատասխանում ՀՀ Անկախության հռչակագրի սկզբունքներին։ Նրա խոսքով՝ Անկախության հռչակագրի 11-րդ կետը հստակ սահմանում է, որ ՀՀ-ն հետևողականորեն ջանքեր է գործադրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ, իսկ 12-րդ կետը սահմանում է, որ հռչակագիրը հիմք է ծառայում Սահմանադրության մշակման, նոր Սահմանադրության ընդունման, Սահմանադրության փոփոխությունների, ինչպես նաև պետական մարմինների գործունեության համար։Նրա խոսքով՝ Մարիա Կարապետյանի՝ մինչ այժմ ծավալած քաղաքական գործունեությունն ու ներկայիս գնահատականները խիստ հակասական են։Ղազարյանը նաև ընդգծեց, որ հայկական դիրքորոշումների համապատասխանեցումը թշնամական պետությունների պահանջներին արտաքին քաղաքականության դինամիկ փոփոխություն չէ։ Ըստ նրա՝ դրա նկարագրությունը կարելի է Քրեական օրենսգրքում գտնել՝ թշնամու կողմն անցնելը (418-րդ հոդված՝ «Պետական դավաճանություն»)։Քոչարյանի ձերբակալությունը կապում եմ Արցախի թեմայից հրաժարվելու մտադրության հետ. Ղազարյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0b/08/82809966_101:0:1524:1067_1920x0_80_0_0_cba0b46cf6742b9ff5360edca217bc04.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդգար ղազարյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
էդգար ղազարյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
ՀՀ տարածքները թշնամական երկրին հանձնելն արտաքին քաղաքականություն չէ․ Էդգար Ղազարյան
13:38 09.09.2026 (Թարմացված է: 17:51 09.09.2026) Ղազարյանը պնդում է՝ ՀՀ-ում չի կարող լինել մի պաշտոնյա, ում գործունեությունը կարող է հակասել ՀՀ հիմնադիր փաստաթուղթ հանդիսացող Անկախության հռչակագրին։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքներին ադրբեջանական անվանումներ կպցնելն ու դրանք թշնամական երկրին հանձնելը չի կարող որակվել որպես պետության արտաքին քաղաքականություն։ Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը։
«Միջազգայնորեն ճանաչված սահմաններ ապրիորի գոյություն չունեն, միջազգայնորեն ճանաչված են պետության այն սահմանները, որը պետությունը համաձայնեցնում է հարևան պետությունների հետ։ Ձեր կառավարման ողջ ժամանակաշրջանում՝ արդեն 8,5 տարիների ընթացքում, ձեզ չի հաջողվել որևէ հարևան պետության հետ ունենալ սահմանի մասին համաձայնագիր, ինչը «Պետական սահմանի մասին» օրենքի 1-ին հոդվածի պահանջ է»,- նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։
Նա նաև սուտ որակեց այն խոսույթը, թե խաղաղության պայմանագիր է ստորագրվել։ Այն, ինչ Վաշինգտոնում է ստորագրվել, ըստ Ղազարյանի՝ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով չունի ոչ մի իրավական ուժ և բովանդակություն։
Ղազարյանն առաջարկեց հանձնաժողովի անդամներին դեմ քվեարկել ՔՊ-ական Մարիա Կարապետյանի թեկնածությանը, որին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առադաջրել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
Ղազարյանի կարծիքով՝ ՔՊ-ն շատ սխալ ընտրություն է արել, քանի որ առաջադրել է մի թեկնածուի, որը չի համապատասխանում ՀՀ Անկախության հռչակագրի սկզբունքներին։ Նրա խոսքով՝ Անկախության հռչակագրի 11-րդ կետը հստակ սահմանում է, որ ՀՀ-ն հետևողականորեն ջանքեր է գործադրում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ, իսկ 12-րդ կետը սահմանում է, որ հռչակագիրը հիմք է ծառայում Սահմանադրության մշակման, նոր Սահմանադրության ընդունման, Սահմանադրության փոփոխությունների, ինչպես նաև պետական մարմինների գործունեության համար։
«Սա նշանակում է, որ ՀՀ-ում չի կարող լինել պետական պաշտոնյա, հանրային որևէ ծառայող, որի նպատակները, խնդիրները, գործունեությունը պիտի հակասեն ՀՀ հիմնադիր փաստաթղթին՝ Անկախության հռչակագրին։ Մենք հիմա ունենք թեկնածու, որի մոտեցումները հռչակագրի հիմնական դրույթների, այդ թվում՝ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հակադիր են հռչակագրի կարգավորումներին»,- հայտարարեց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ Մարիա Կարապետյանի՝ մինչ այժմ ծավալած քաղաքական գործունեությունն ու ներկայիս գնահատականները խիստ հակասական են։
Ղազարյանը նաև ընդգծեց, որ հայկական դիրքորոշումների համապատասխանեցումը թշնամական պետությունների պահանջներին արտաքին քաղաքականության դինամիկ փոփոխություն չէ։ Ըստ նրա՝ դրա նկարագրությունը կարելի է Քրեական օրենսգրքում գտնել՝ թշնամու կողմն անցնելը (418-րդ հոդված՝ «Պետական դավաճանություն»)։