Ցեմենտի շուկան ցայտնոտի մեջ է. տնտեսագետը կառավարության որոշումը հապճեպ լուծում է համարում

Արարատցեմենտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կարեն Ադոնցի մեկնաբանմամբ` կառավարության խնդիրն է թույլ չտալ, որ ցեմենտի պակասուրդի պատճառով շինարարությունը դանդաղի, քանի որ դրա հետևանքով կնվազի տնտեսական ակտիվությունը։ Հնարավոր գնաճն էլ կազդի անշարժ գույքի շուկայի վրա։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ցեմենտի ներկրման սահմանափակումները վերացնելը ՀՀ կառավարության կողմից այսրոպեական որոշում է` շինարարական ոլորտում հնարավոր ռիսկը մարելու համար. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը։
Նշենք, որ կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում ընդունած որոշմամբ վերացվել է 2022թ–ին ընդունված և պարբերաբար թարմացվող կարգավորումը, որով սահամանափակվում էր 3-րդ երկրներից ցեմենտի ներկրումը։ Նույն կարգի համաձայն` ներմուծողները պարտավոր էին յուրաքանչյուր խմբաքանակի համար նախապես դիմել և ստանալ լիցենզիա` կես տարի ժամկետով, մինչև 100 տոննա ցեմենտ ներկրելու համար։
Կարեն Ադոնցի մեկնաբանմամբ` կառավարության խնդիրն է թույլ չտալ, որ ցեմենտի պակասուրդի պատճառով շինարարությունը դանդաղի, քանի որ դրա հետևանքով կնվազի տնտեսական ակտիվությունը։ Հնարավոր գնաճն էլ, նրա կարծիքով, բացասաբար կազդի նաև անշարժ գույքի շուկայի վրա։

«Շուկան այսօր ցայտնոտի վիճակում է, ընդ որում` ոչ միայն ցեմենտի, այլև բոլոր հիմնական ապրանքատեսակների գծով։ Արդեն նաև նավթի, նավթամթերքի հետ կապված։ Վաղը հնարավոր է նաև գազի հետ կապված խնդիրներ լինեն։ Եվ կառավարությունը պետք է գնա հապճեպ լուծումների ճանապարհով»,– նշում է տնտեսագետը։
Հատկանշական է, որ կառավարությունը 2022–ին ցեմենտի ներկրման համար սահմանափակումներ սահմանելիս` առաջնորդվում էր տեղական արտադրողին պաշտպանելու գաղափարով։ Այսօր Հայաստանի միակ խոշոր արտադրողը`
«Արարատցեմենտը» առգրավվել է սեփականատիրոջից և կառավարվում է հենց պետության կողմից։ Ուստի մեր զրուցակցից հետաքրքրվեցինք` արդյոք ներկրման ազատականացումն ավելի երկարաժամկետ հեռանկարում չի՞ վնասի տեղական ցեմենտի արտադրությանը։
Կարեն Ադոնցի գնահատմամբ` այս ոլորտն այսօր լուրջ, երկարաժամկետ ներդրումների, նոր մեքենա–սարքավորումների կարիք ունի։ Բայց ներկա աշխարհաքաղաքական ու ներքին անորոշությունների պատճառով ներդրումների հարցը ևս մնում է առկախված։

«Եթե այս ներդրումները չարվեն, մեր ծավալները չեն ավելանա։ Էլի ստիպված ենք լինելու դրսից ներկրել, որպեսզի այդ պահանջարկային կրակը հանգցնենք։ Իսկ ներդրումները մեծագույն ռիսկ են, հատկապես այս անորոշ վիճակում։ Ո՞վ է գործարանի սեփականատերը։ Եթե պատասխանատուն պետությունն է, ուրեմն ինքն էլ պիտի ներդրումներ անի, բերի մեքենա–սարքավորումներ։ Որտեղի՞ց պիտի անի ներդրումը, բյուջեի՞ց։ Դրա համար էլ մտածում է այսօր ավելի լավ է ես պայմաններ ստեղծեմ, թող ներմուծեն, պահանջարկը ապահովեն, հատկապես, որ ոչ ոք չգիտի, թե շինարարության այս ծավալները դեռ քանի տարի կպահպանվեն»,– ասում է Ադոնցը։
Ցեմենտի ներկրման սահմանափակումները վերցնելու որոշման հիմնավորումներում կառավարությունը չի թաքցրել, որ իբրև հնարավոր նոր շուկա դիտարկում է մասնավորապես Վրաստանը։
Վրաստանի տեղական արտադրությունը բավարարում է այդ երկրի ներքին պահանջարկի միայն 93%–94%–ը։ Ընդ որում, հումքը ներկրվում է հիմնականում Ադրբեջանից։ Պահանջարկի մնացած 6-7 %–ը (տարեկան 150–200 հազար տոննա) ապահովվում է ներկրման հաշվին` Ադրբեջանից, Թուրքիայից և Իրանից։
Կարեն Ադոնցը նկատում է, որ այսօր աշխարհում տնտեսության և շուկայի ստանդարտ կանոններն այլևս չեն գործում։ Հետևաբար, մասնագետը չի բացառում, որ վրաստանցի արտադրողները, բիզնես նպատակահարմարությունից ելնելով, որոշեն իրենց արտադրանքի մի մասը արտահանել Հայաստան` հատկապես, որ Հայաստանի դեպքում լոգիստիկ խնդիրներ չկան։

Հիշեցնենք` մամուլն օրերս անդրադարձել էր Հայաստանում ցենետի շուկայում առաջացած դեֆիցիտին` նշվելով, որ «Արատցեմենտի» արտադրանքը վաճառվում է 3500 դամով` նախկին 2700–ի փոխարեն, իսկ իրանականը` 4000–ով` նախկին 3500–ի փոխարեն։
Սեպտեմբերի 14-ին «Արարատցեմենտը» հերքել էր թանկացման մասին լուրերը` վստահեցնելով, որ ցեմենտի գործարանային գինը մնացել է նույնը`1 պարկի գինը 2550 դրամ է։
Սեպտեմբերի 14-ին «Արարատցեմենտը» հերքել էր թանկացման մասին լուրերը` վստահեցնելով, որ ցեմենտի գործարանային գինը մնացել է նույնը`1 պարկի գինը 2550 դրամ է։
Հավելենք` հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին անցկացրել «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններում, այդ թվում` «Արարատցեմոնտում»։ Իսկ կոնցերնի սեփականատեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր` խարդախության և փողերի լվացման օժանդակության մեղադրանքով։
Հուլիսի 16-ին «Արարատցեմենտը» հանձնվեց ՀՀ կառավարության կառավարմանը, հուլիսի 30–ին գործարանի պետական կառավարիչ նշանակվեց Դավիթ Գևորգյանը։