https://arm.sputniknews.ru/20260930/rusastanum-kargelvi-arden-isk-ajl-andzi-anunvov-dzevakerpvats-simqarteri-vatsharqy-107497340.html
Ռուսաստանում կարգելվի արդեն իսկ այլ անձի անունով ձևակերպված SIM–քարտերի վաճառքը
Ռուսաստանում կարգելվի արդեն իսկ այլ անձի անունով ձևակերպված SIM–քարտերի վաճառքը
Sputnik Արմենիա
Խարդախներից պաշտպանվելու նպատակով կազմված օրենսդրական առաջին փաթեթը Ռուսաստանում սկսել է գործել 2025 թվականի հունիսին։ 30.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-30T15:13+0400
2026-09-30T15:13+0400
2026-09-30T15:18+0400
քարտ
ռուսաստան
արգելք
խարդախություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/19/103831538_0:173:3025:1875_1920x0_80_0_0_a59b3a00ccdffbc4a1312f7cfd0edb03.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանում կարգելվի արդեն իսկ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ձևակերպված SIM-քարտերի վաճառքը։ Նոր կարգավորումը կընդգրկվի կիբեռհանցագործության դեմ պայքարի նախաձեռնությունների երրորդ փաթեթում։ Այս մասին հայտնել են ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունում։Գերատեսչությունում պարզաբանել են, որ արգելքը թույլ կտա կանխել համացանցում այլ քաղաքացիների, ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի համար գրանցված հեռախոսահամարների ապօրինի վաճառքը:Կիբեռհանցագործների դեմ միջոցառումների երրորդ փաթեթն այժմ մշակման վերջնական փուլում է։ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոյի խոսքով՝ այն կպարունակի շուրջ 20 նախաձեռնություն, ընդ որում՝ հատուկ ուշադրություն կդարձվի SIM-քարտերի օգտագործմամբ խարդախ սխեմաների դեմ պայքարին: Օրինագիծը նախատեսվում է ներառել Պետդումայի աշնանային նստաշրջանի օրակարգում։Հանցավոր խումբը 59 քաղաքացուց բջջային հավելվածներով հափշտակել է ավելի քան 1 մլրդ դրամԽարդախներից պաշտպանվելու առաջին օրենսդրական փաթեթը Ռուսաստանում սկսել է գործել 2025 թվականի հունիսին։ Այն ներառում է շուրջ 30 նախաձեռնություն, որոնք ներդրվում են փուլ առ փուլ։ Մասնավորապես, քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծվել հրաժարվել գովազդային SMS-ից և սպամ-զանգերից։Բացի այդ, հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հեռախոսային և ինտերնետային խարդախություններից պաշտպանվելու միջոցներում լրացումներ կատարելու մասին օրենքը: Նոր գործիքների թվում են «պետական ծառայությունների» տագնապի կոճակը, մուտքային միջազգային զանգերի վրա արգելափակում սահմանելու հնարավորությունը և բանկային քարտերի քանակի սահմանափակումները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/19/103831538_148:0:2879:2048_1920x0_80_0_0_33fded581419ed563f65b33c9f655fd9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քարտ, ռուսաստան, արգելք, խարդախություն
քարտ, ռուսաստան, արգելք, խարդախություն
Ռուսաստանում կարգելվի արդեն իսկ այլ անձի անունով ձևակերպված SIM–քարտերի վաճառքը
15:13 30.09.2026 (Թարմացված է: 15:18 30.09.2026) Խարդախներից պաշտպանվելու նպատակով կազմված օրենսդրական առաջին փաթեթը Ռուսաստանում սկսել է գործել 2025 թվականի հունիսին։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանում կարգելվի արդեն իսկ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ձևակերպված SIM-քարտերի վաճառքը։ Նոր կարգավորումը կընդգրկվի կիբեռհանցագործության դեմ պայքարի նախաձեռնությունների երրորդ փաթեթում։ Այս մասին հայտնել են ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունում։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ արգելքը թույլ կտա կանխել համացանցում այլ քաղաքացիների, ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի համար գրանցված հեռախոսահամարների ապօրինի վաճառքը:
«Հեռախոսային խաբեբաները չեն կարողանա անօրինական նպատակներով օգտագործել այլոց SIM քարտերը», - հայտարարել են նախարարությունում:
Կիբեռհանցագործների դեմ միջոցառումների երրորդ փաթեթն այժմ մշակման վերջնական փուլում է։ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոյի խոսքով՝ այն կպարունակի շուրջ 20 նախաձեռնություն, ընդ որում՝ հատուկ ուշադրություն կդարձվի SIM-քարտերի օգտագործմամբ խարդախ սխեմաների դեմ պայքարին: Օրինագիծը նախատեսվում է ներառել Պետդումայի աշնանային նստաշրջանի օրակարգում։
Խարդախներից պաշտպանվելու առաջին օրենսդրական փաթեթը Ռուսաստանում սկսել է գործել 2025 թվականի հունիսին։ Այն ներառում է շուրջ 30 նախաձեռնություն, որոնք ներդրվում են փուլ առ փուլ։ Մասնավորապես, քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծվել հրաժարվել գովազդային SMS-ից և սպամ-զանգերից։
Բացի այդ, հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հեռախոսային և ինտերնետային խարդախություններից պաշտպանվելու միջոցներում լրացումներ կատարելու մասին օրենքը: Նոր գործիքների թվում են «պետական ծառայությունների» տագնապի կոճակը, մուտքային միջազգային զանգերի վրա արգելափակում սահմանելու հնարավորությունը և բանկային քարտերի քանակի սահմանափակումները: