00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
15 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հանցավոր խումբը 59 քաղաքացուց բջջային հավելվածներով հափշտակել է ավելի քան 1 մլրդ դրամ

© Photo : AI generated imageԱԲ-ով գեներացված պատկեր․ խաբեության զոհը
ԱԲ-ով գեներացված պատկեր․ խաբեության զոհը - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2026
ԱԲ-ով գեներացված պատկեր․ խաբեության զոհը
Բաժանորդագրվել
Նրանք «WhatsApp» և «Viber» բջջային հավելվածներում հանրության շրջանակում հայտնի անձանց անուններով և լուսանկարներով ստեղծել են կեղծ օգտահաշիվներ՝ դրանց միջոցով գումարներ հափշտակելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. 59 քաղաքացուց խարդախությամբ 1 մլրդ 73 մլն 486 հազար դրամ հափշտակած 4 անձանց գործ ուղարկվել է դատարան, իսկ մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դատախազությունը պարզել է, որ խարդախություն կատարած այդ անձինք նաև փորձել են 19 քաղաքացիներից 38 մլն 879 հազար դրամ հափշտակել։

Քննչական կոմիտեում պարզել են, որ օտարերկրյա քաղաքացիներ Մ.Շ.-ն, Մ.Մ.-ն, Ա.Պ.-ն, ոմն «Մաքս»-ը և քննությամբ չպարզված այլ անձինք ստեղծել են հանցավոր կազմակերպություն ու մասնակցել են դրա գործունեությանը 2025 թ. սեպտեմբերի 26-ից մինչև 2026 թ. ապրիլի 21-ը։
Նրանք «WhatsApp» և «Viber» բջջային հավելվածներում հանրության շրջանակում հայտնի անձանց անուններով և լուսանկարներով ստեղծել են կեղծ օգտահաշիվներ։
«Այդ օգտահաշիվներից տվյալ անձանց ծանոթներին ուղարկվել են հաղորդագրություններ այն մասին, որ իրենց ծանոթը խնդիրներ ունի պետական տարբեր մարմինների հետ, և դրա համար իրենց հետ կապ կհաստատի ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ մեղադրանքի նյութերի` նրանք ներկայացել են որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ տարբեր անուններով, այդ թվում՝ «Դավիթ Աշոտի Օգանեսյան», «կապիտան Վազգեն Հարությունյան», «Գուրգեն Լևոնի Սիմոնյան», «Վահան Սեյրանի Պողոսյան» և «Արման Տիգրանի Սարգսյան», զանգահարել են քաղաքացիներին, հոգեբանական ազդեցություն գործադրել նրանց նկատմամբ, ֆինանսական միջոցների վերաբերյալ ենթադրյալ խնդիրների մասին ձևավորել վախի և տագնապի մթնոլորտ, պահանջել պահպանել գաղտնիություն և հետևել իբրև ՀՀ կենտրոնական բանկի աշխատակցի ցուցումներին։
Այնուհետև, նրանցից մեկը ներկայացել է որպես ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից՝ «Դավիթ Նիկոյան»։ Հանցավոր կազմակերպության անդամները ներկայացել են նաև որպես ՀՀ ԿԲ աշխատակիցներ և քաղաքացիներին համոզել, որ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իրենց բանկային հաշիվներում առկա ֆինանսական միջոցները փոխանցել այլ՝ իբրև «անվտանգ» հաշիվների։
Հանցավոր կազմակերպության անդամներից Մ.Մ.–ի նկատմամբ հայտարարված է հետախուզում։ Քրեական վարույթից առանձնացված մասը՝ Մ.Շ.-ի. Ա.Պ.-ի, Հ.Բ.-ի և Ռ.Ս.-ի վերաբերյա, հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան:
Լրահոս
0