00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
7 ր
Ուղիղ եթեր
09:43
16 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ում կարտինգի ապագան վտանգված է. «Play City»–ի մարզիչը նշում է փակուղու պատճառները

© SputnikПрофессиональная трасса для картинга в PlayCity в Ереване
Профессиональная трасса для картинга в PlayCity в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2026
Բաժանորդագրվել
Ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանը կարող է զրկվել Sodi World Series (SWS) միջազգային վարկանիշային համակարգի` այս տարվա քվոտաներից։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Երևանի «Play City» ժամանցի կենտրոնում կարտինգի միակ պրոֆեսիոնալ ավտոմրցուղու փակումն ու մարզումների արհեստական խաթարումը լուրջ սպառնալիք են ստեղծել հայկական ավտոսպորտի ապագայի համար։ Այս մասին այսօր հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կարտինգի դպրոցի տնօրեն և գլխավոր մարզիչ Ռոդիոն Կռիլովը։
© SputnikՌոդիոն Կռիլով
Тренер и основатель “SH Raicing” Родион Крылов на пресс-конференции по теме закрытия единственной действующей в Армении картинговой трассы (Play City) и приостановки тренировок автогонщиков (22 сентября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2026
Ռոդիոն Կռիլով
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Play City»–ն Հայաստանում կարտինգի միակ մրցուղին է, մարզիկներն այն օգտագործում էին միջազգային մրցաշարերին նախապատրաստվելու համար։ Օբյեկտը փակվել և կապարակնքվել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու ենթադրյալ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ընկերության տնօրենը կալանավորվել է։ Ընկերությունը կապում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ։ Նախքան փակվելը «Play City»-ն ակադեմիային վազքուղին տրամադրում էր անհատույց հիմունքներով։
Ըստ կարտինգի դպրոցի տնօրեն և գլխավոր մարզիչ Ռոդիոն Կռիլովի` ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանը կարող է զրկվել Sodi World Series (SWS) միջազգային վարկանիշային համակարգի` այս տարվա քվոտաներից, իսկ պատանի մարզիկները զրկվել են պատշաճ մարզվելու հնարավորությունից։ Բացի այդ, եթե այս տարվա հոկտեմբերի 11–ին Ֆրանսիայի Լե Ման քաղաքի ավտոմրցուղում անցկացվելիք կարտինգի հեղինակավոր միջազգային մրցաշարերից մեկին՝ «IAME Eurocup»–ին, հայ մարզիկները չմասնակցեն, ապա Հայաստանը կզրկվի հաջորդ տարվա մասնակցությունից։
«Մարզումների կոպիտ ընդհատումներն ու դպրոցի բնականոն աշխատանքի արհեստական խոչընդոտները բերել են նրան, որ երեխաները փաստացի զրկվել են նորմալ մարզվելու հնարավորությունից, մինչդեռ հոկտեմբերին սպասվող միջազգային կարևորագույն մրցաշարերին մնացել են հաշված օրեր։ Եթե մրցույթներն ու նախապատրաստական փուլը չեղարկվեն կամ ձախողվեն, մեր մարզիկները պարզապես կզրկվեն միջազգային ասպարեզում Հայաստանը պատշաճ ներկայացնելու եզակի հնարավորությունից», – ահազանգեց Կռիլովը։
Բանախոսներից «Play City» համալիրի մենեջեր, մրցույթների և սպորտային ուղղության պատասխանատու Էդգար Կույումչյանի խոսքով` ստեղծված իրավիճակը ոչ միայն սպորտային, այլև իրավական ու աշխատանքային փակուղի է ստեղծել։
«Այս պահին խախտվում են ոչ միայն մարզիկների, այլև մեր ողջ պրոֆեսիոնալ անձնակազմի աշխատանքային իրավունքները. մոտ 100–ից ավելի աշխատակիցներ այս պահին անգործ են, որոնց մեծ մասը ուսանողներ են։ Մենք ամեն ինչ անում ենք միջազգային գործընկերների վստահությունը պահելու համար, սակայն ներքին կառավարչական արգելքներն ու վազքուղու անհասանելիությունը կաթվածահար են անում ցանկացած սպորտային նախաձեռնություն»,– նշեց Կույումչյանը։
«Ֆորմուլա-1»-ի մրցարշավորդները սկսում են կարտինգից. ՀՀ-ում նոր մարզաձևը թափ է հավաքում
Ըստ նրա` բացի սպորտային հարվածից, ստեղծված իրավիճակը սուր աշխատանքային լարվածություն է առաջացրել նաև կենտրոնի անձնակազմի համար։ Դպրոցի ղեկավարի խոսքով՝ մասնագետները, որոնք տարիներ շարունակ կառուցել են հայկական կարտինգի ենթակառուցվածքն ու սերմանել սեր դեպի ավտոսպորտը, այժմ հայտնվել են գործնականում անելանելի իրավիճակում, քանի որ խախտվում են նաև նրանց աշխատանքային իրավունքները։
Նշենք, որ Հայկական ավտոսպորտի ակադեմիայի և «SH Racing»-ի (հայկական ավտոսպորտի ոլորտում գործող կազմակերպություն է, որը զբաղվում է երիտասարդ ավտոմրցարշավորդների և կարտինգիստների պատրաստմամբ ու մարզումներով) հիմնադիրները դիմել են ՀՀ քննչական կոմիտե, դատախազություն և ԿԳՄՍՆ՝ խնդրելով մարզիկներին մուտք տրամադրել «Play City»-ի կարտինգի վազքուղի՝ մարզվելու համար։
Լրահոս
0