00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
29 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:22
38 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Մարզվելու տեղ չկա»․ ինչպես է «Play City»-ի փակումը հարվածել հայկական ավտոսպորտին

© SputnikՀայկական ավտոսպորտի ակադեմիայի և «SH Racing»-ի ներկայացուցիչները
Հայկական ավտոսպորտի ակադեմիայի և «SH Racing»-ի ներկայացուցիչները  - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2026
Բաժանորդագրվել
Հայկական ավտոսպորտի ակադեմիայի և «SH Racing»-ի ներկայացուցիչները խնդրում են իշխանություններին թույլատրել գոնե օրական մի քանի ժամով մուտք գործել մարզական վազքուղի։ Տևական դադարը վտանգի տակ է դնում միջազգային մրցաշարերին նախապատրաստվելը։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Հայկական ավտոսպորտի ակադեմիայի և «SH Racing»-ի (հայկական ավտոսպորտի ոլորտում գործող կազմակերպություն է, որը զբաղվում է երիտասարդ ավտոմրցարշավորդների և քարթինգիստների պատրաստմամբ ու մարզումներով) հիմնադիրները դիմել են ՀՀ քննչական կոմիտե, դատախազություն և ԿԳՄՍՆ՝ խնդրելով մարզիկներին մուտք տրամադրել «Play City»-ի քարթինգի վազքուղի՝ մարզվելու համար։ Ակադեմիայի ներկայացուցիչներն այդ մասին հայտնեցին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Play City»-ն Հայաստանում քարթինգի միակ վազքուղին է, մարզիկներն այն օգտագործում էին միջազգային մրցաշարերին նախապատրաստվելու համար։ Օբյեկտը փակվել և կապարակնքվել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու ենթադրյալ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողություններից հետո։ Ընկերության տնօրենը կալանավորվել է։ Ընկերությունը կապում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ։
Վազքուղու փակումը, ակադեմիայի հիմնադիրների խոսքով, փաստացի զրկել է հայ ավտոարշավորդներին երկրում մարզվելու հնարավորությունից։ Ասուլիսի մասնակիցները ընդունում են, որ «Play City»-ն պրոֆեսիոնալ ավտոդրոմ չէ և առաջին հերթին նախատեսված է սիրողական քարթինգի համար, բայց Հայաստանում մարզումների համար այլընտրանքային հարթակ այս պահին չկա։
Ինչպես նշեց հարթակի համահիմնադիրներից Սիրական Համբարձումյանը, պարտադրված դադարն արդեն իսկ ազդում է մարզիկների պատրաստվածության վրա։ Մեկ ամիս առանց մարզումների մնալուց հետո, նրա գնահատմամբ, նախկին մարզավիճակը վերականգնելու համար կարող է երեք-չորս ամիս պետք լինել։
© SputnikՍիրական Համբարձումյան
Основатель Армянской академии автоспорта, основатель “SH Raicing” Сиракан Амбарцумян на пресс-конференции по теме закрытия единственной действующей в Армении картинговой трассы (Play City) и приостановки тренировок автогонщиков (22 сентября 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2026
Սիրական Համբարձումյան
«Մենք խնդրում ենք մեզ որոշակի ժամեր տրամադրել այնտեղ մարզվելու համար, քանի որ Հայաստանում այլընտրանք չկա»,- ասաց Համբարձումյանը։
Ակադեմիայի ներկայացուցիչները ոլորտային գերատեսչությանն ու իրավապահ մարմիններին ուղղված դիմումների պատասխանը չեն ստացել։
«SH Racing»-ի մարզիչ և համահիմնադիր Ռոդիոն Կրիլովի խոսքով՝ ակադեմիայի նախաձեռնություններին մասնակցում են ավելի քան 700 պրոֆեսիոնալ և սիրողական մարզիկներ։
«Վերջին տարիներին մենք դուրս ենք եկել միջազգային մակարդակ, և մեր մարզիկները բավականին բարձր արդյունքների են հասել»,- ասաց նա։
Ակադեմիայի ներկայացուցիչները նշեցին, որ միջազգային պրակտիկայում կան մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս մարզումներ անցկացնել քննության ընթացքում փակված օբյեկտներում։ Կիրառելի են արդյոք դրանք ՀՀ օրենսդրության շրջանակում՝ հայտնի չէ, այդ պատճառով էլ ակադեմիան աջակցության համար դիմել է պետական մարմիններին։
Նման հնարավորության բացակայության պայմաններում մարզիկները ստիպված են դիտարկել արտերկրում մարզվելու տարբերակը։ Մոտակա հասանելի հարթակը Վրաստանում է, սակայն կանոնավոր ուղևորությունները դժվար է համատեղել երեխաների ուսման հետ։
Նման խնդրի է բախվել նաև Լիբանանից ժամանած հայ մարզիկ Ջոյ էլ Ռաին։ Նա ունի անհրաժեշտ սարքավորումներն ու Լիբանանում մարզվելու հնարավորություն, սակայն ուսումնական տարվա մեկնարկից հետո պարբերաբար Լիբանան մեկնելը գրեթե անհնար է։
Ակադեմիայի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ վազքուղու փակման հետևանքներն իրենց համար առաջին հերթին մարզական և կրթական բնույթ են կրում, այլ ոչ թե ֆինանսական։ Կանոնավոր մարզումների բացակայության պատճառով մարզիկները կորցնում են մարզավիճակը, չեն կարողանում լիարժեք նախապատրաստվել միջազգային մրցաշարերին և որակավորման անհրաժեշտ պատրաստություն անցնել։
Նախքան փակվելը «Play City»-ն ակադեմիային վազքուղին տրամադրում էր անհատույց հիմունքներով։
Լրահոս
0