00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:57
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վերամբարձ կռունկներից շատերը ո՛չ գրանցում ունեն, ո՛չ տեխնիկական փորձաքննություն. մասնագետ

© Sputnik / Aram NersesyanՏիչինայի փողոցում ընկած կռունկը
Տիչինայի փողոցում ընկած կռունկը - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2026
Տիչինայի փողոցում ընկած կռունկը
Բաժանորդագրվել
Տեխնիկական անվտանգության ոլորտի մասնագետն անդրադարձել է Տիչինայի փողոցում գրանցված դժբախտ պատահարին` շինարարական ընկերություններին հորդորելով պարտադիր գրանցել իրենց կռունկները և շահագործել դրանք միայն տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ցանկացած վերամբարձ կռունկ համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտ և պարտադիր պետք է գրանցվի ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, տարեկան առնվազն 1 անգամ ենթարկվի տեխնիկական անվտանգության փորձաքննության և շահագործվի միայն դրական եզրակացություն ստանալուց հետո։
Երևանի Տիչինայի փողոցի շինհրապարակում ընկած կռունկին դեպքին անդրադառնալով` Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է «Տեխնիկական անվտանգության փորձագիտական կենտրոն» տեխնիկական հսկողություն իրականացնող մարմնի ղեկավար Մարտին Ասլանյանը։

Հայտնել էինք, որ սեպտեմբերի 29-ին Երևանի Տիչինայի փողոցի շինհրապարակում վերամբարձ կռունկ է ընկել։ Պատահարի հետևանքով զոհվել են կռունկավարը և ևս 2 աշխատակից։ Դեպքի վայրում Sputnik Արմենիայի թղթակցին ասել էին, որ աշխատակիցները եկել էին կռունկը ապամոնտաժելու։
Մարտին Ասլանյանի տեղեկություններով էլ` շինհրապարակում ընկած կռունկն այդ պահին գտնվել է ապամոնտաժման փուլում. «Իմ ունեցած տեղեկություններով` կռունկը եղել է աշտարակային տեսակի։ Հստակ չեմ կարող ասել, քանի որ այս պահին դեպքի վայրում չեմ, բայց հնարավոր է, որ դեպքը տեղի է ունեցել շինարարների կամ ապամոնտաժող ընկերության մասնագետների կողմից ոչ պատշաճ գործողության արդյունքում»,– կարծում է մասնագետը։

Շուրջ 10 տարի տեխնիկական անվտանգության ոլորտում աշխատող մեր զրուցակիցը, սակայն, չի թաքցնում` վերամբարձ կռունկների օգտագործման անվտանգության պարտադիր պահանջները խախտողները քիչ չեն։ Ավելին` նրա խոսքով, այս պահին էլ շինհրապարակներում շահագործվող կռունկներից շատերը ո՛չ գրանցված են, ո՛չ տեխնիկական փորձաքննության ենթարկված։
«Բազմաթիվ նման դեպքեր են եղել, և գրեթե բոլոր դեպքերում կռունկները կա՛մ գրանցված չեն եղել ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, կա՛մ չեն ունեցել տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն։ Հետևաբար, այս պարագայում պատասխանատվությունն արդեն ընկնում է դրանք շահագործողների վրա»,– ասում է Ասլանյանը։
Իսկ օրենքով նախատեսված ընթացակարգերից խուսափելու հիմնական պատճառը, ըստ մասնագետի, փորձաքննության համար սահմանված 70-90 հազար դրամ վճարն է կամ փորձաքննության հետ կապված ամենամյա «գլխացավանքը»։
«Եթե կռունկը գրանցվում է ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, շահագործողը պարտավոր է արդեն ամեն տարի փորձաքննություն իրականացնել։ Բայց եթե գրանցում են ու հրաժարվում են հետագայում փորձաքննություն անել կամ մոռանում են, տուգանվում են։ Դրա համար, որպեսզի չտուգանվեն, ի սկզբանե չեն գրանցում ռեեստրում իրենց կռունկները»,– նկատում է մասնագետը` հավելելով, որ տուգանքը շուրջ 1 մլն դրամ է։
Ինչ վերաբերում է կռունկը մոնտաժող մասնագետներին ու այն անմիջականորեն շահագործող կռունկավարին, Ասլանյանը նշում է, որ նրանք պետք է ունենան համապատասխան որակավորման վկայականներ, որոնց հիման վրա իրավունք են ստանում կատարել տվյալ աշխատանքները։
Շինհրապարակներում դժբախտ պատահարներից խուսափելու համար Մարտին Ասլանյանը հորդորում է բոլոր շինարարական ընկերություններին պարտադիր գրանցել իրենց կռունկները և դրանք ենթարկել տեխնիկական անվտանգության փորձաքննության։ Իսկ կռունկներն աշխատեցնեն միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետները։
Հիշեցնենք, որ Տիչինայի փողոցում գրանցված դժբախտ պատահարի փաստով քրեական վարույթ է հարուցվել շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու հիմքով։
Տիչինայի փողոցում փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործում դիերը դուրս բերելու համար
Լրահոս
0