00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ռոսատոմը» Զապորոժիեի ԱԷԿ–ի բլոկների հնարավոր փուլային գործարկման պլան է մշակել

© Sputnik / Константин МихальчевскийԶապորոժիեի ԱԷԿ
Զապորոժիեի ԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2026
Բաժանորդագրվել
Զապորոժիեի ԱԷԿ-ը բազմիցս հարձակման է ենթարկվել ուկրաինական զինված ուժերի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. «Ռոսատոմը» Զապորոժիեի ԱԷԿ-ի էներգաբլոկների հնարավոր փուլային գործարկման տեխնիկական պլան է մշակել։ Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
«Մենք ունենք այդ ծրագիրը ինչպես գաղափարի տեսքով, այնպես էլ թղթի վրա։ Այն հաստատվել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի հրամանով, և մենք կձգտենք ռազմական ռիսկերի վերացման նվազագույն իսկ հնարավորության դեպքում ապահովել կայանի հզորությունը։ Ցավոք, առայժմ այդ ռիսկերը միայն աճում են», - ասաց Լիխաչովը։
Նրա խոսքով՝ մեծանում է Էներգոդար քաղաքի ենթակառուցվածքներին (որտեղ գտնվում է ԱԷԿ-ը) հասցվող հարվածների թիվը։
«Ցավոք, այստեղ ոտնահարվում են ՄԱԳԱՏԷ-ի հիմնական սկզբունքները, քանի որ միշտ համարվել է, որ ատոմային էներգետիկների քաղաքը, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքը կայանի անվտանգության անբաժանելի մասն են, և մենք պարտավոր ենք ստեղծել հնարավորություններ, որոնք թույլ են տալիս նորմալ պայմաններում շահագործել բլոկը», - ասաց Լիխաչովը:
Նա նշել է, որ կայանն անվտանգ վիճակում է։
«Մենք ամեն ինչ անում ենք, որ ապահովենք այդ անվտանգ աշխատանքը նաև առաջիկա ամիսներին, բայց մեր գլխավոր նպատակը և խնդիրը, անշուշտ, կայանի հզորության մակարդակի բարձրացումն է», - հավելեց նա:
Զապորոժիեի ատոմակայանն ամենամեծն է Եվրոպայում, ունի ՋՋԷՌ-1000 տեսակի վեց էներգաբլոկ։ Կայանը 2022 թվականի սեպտեմբերի 11-ից էլեկտրաէներգիա չի արտադրում։ Ատոմակայանի բոլոր ռեակտորները գտնվում են սառը կանգի ռեժիմում։
Կայանի օբյեկտները միավորված են «Զապորոժիեի ԱԷԿ» դաշնային պետական կառույցում և պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը: Օպերատորը «Զապորոժիեի ԱԷԿ-ի շահագործող կազմակերպություն» բաժնետիրական ընկերությունն է, որը հիմնադրվել է «Ռոսէներգոատոմ» ընկերության կողմից (ընդգրկված է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմում):
Ուկրաինայի հարձակման հետևանքով վնասվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի ռադիացիոն հսկողության դիտակետը
Լրահոս
0