https://arm.sputniknews.ru/20260929/rd-zu-i-masin-tvjalner-pvokhancvogh-ukrainaji-qaghaqacin-19-tarva-azatazrkman-e-datapartvel-107426836.html
ՌԴ ԶՈւ-ի մասին տվյալներ փոխանցող Ուկրաինայի քաղաքացին 19 տարվա ազատազրկման է դատապարտվել
ՌԴ ԶՈւ-ի մասին տվյալներ փոխանցող Ուկրաինայի քաղաքացին 19 տարվա ազատազրկման է դատապարտվել
Sputnik Արմենիա
Տղամարդը պատիժը կրելու է խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T10:42+0400
2026-09-29T10:42+0400
2026-09-29T10:42+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
բելգորոդ
լրտեսություն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107425759_0:0:640:360_1920x0_80_0_0_7f66056e56b1da43cf4ba47368efc907.jpg
Ուկրաինայի քաղաքացին, որը գումարի դիմաց Ուկրաինայի ռազմական հետախուզությանը տվյալներ է փոխանցել Բելգորոդի սահմանային գոտում գտնվող ՌԴ ԶՈւ–ի զինվորականների և տեխնիկայի կոորդինատների վերաբերյալ, լրտեսության համար 19 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։Նշվում է, որ Անդրկարպատյան մարզում ծնված անձին Viber մեսենջերի միջոցով հավաքագրել էին Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները՝ դրամական պարգևի դիմաց Բելգորոդի մարզի սահմանային գոտում տեղակայված ՌԴ ԶՈՒ զինվորական անձնակազմի և տեխնիկայի կոորդինատները ստանալու և թշնամուն փոխանցելու նպատակով։ԱԴԾ աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում նա ձերբակալվել էր:
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ФСБ опубликовала кадры допроса украинца, осужденного в России за шпионаж в пользу украинских спецслужб
Sputnik Արմենիա
ФСБ опубликовала кадры допроса украинца, осужденного в России за шпионаж в пользу украинских спецслужб
2026-09-29T10:42+0400
true
PT1M21S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107425759_0:0:480:360_1920x0_80_0_0_d8bed25bbc93933c930d0bbb81001191.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , բելգորոդ, լրտեսություն, ուկրաինա, ռուսաստան, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , բելգորոդ, լրտեսություն, ուկրաինա, ռուսաստան, видео
ՌԴ ԶՈւ-ի մասին տվյալներ փոխանցող Ուկրաինայի քաղաքացին 19 տարվա ազատազրկման է դատապարտվել
Տղամարդը պատիժը կրելու է խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։
Ուկրաինայի քաղաքացին, որը գումարի դիմաց Ուկրաինայի ռազմական հետախուզությանը տվյալներ է փոխանցել Բելգորոդի սահմանային գոտում գտնվող ՌԴ ԶՈւ–ի զինվորականների և տեխնիկայի կոորդինատների վերաբերյալ, լրտեսության համար 19 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։
«Բելգորոդի մարզային դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել 1990 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ, որն առնչություն է ունեցել Ուկրաինայի հատուկ ծառայությունների համար լրտեսությանը։ Դատարանը նրան դատապարտել է 19 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Անդրկարպատյան մարզում ծնված անձին Viber մեսենջերի միջոցով հավաքագրել էին Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները՝ դրամական պարգևի դիմաց Բելգորոդի մարզի սահմանային գոտում տեղակայված ՌԴ ԶՈՒ զինվորական անձնակազմի և տեխնիկայի կոորդինատները ստանալու և թշնամուն փոխանցելու նպատակով։
ԱԴԾ աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում նա ձերբակալվել էր: