https://arm.sputniknews.ru/20260929/pek-nakhkin-nakhagah-gagik-khachatrjani-anunic-dimum-e-nerkajacvel-mied-107449027.html
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անունից դիմում է ներկայացվել ՄԻԵԴ
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անունից դիմում է ներկայացվել ՄԻԵԴ
Sputnik Արմենիա
Խաչատրյանի կալանավորումից 27 օր անց փաստաբանական խմբին չի տրամադրվել դատարանի կալանավորման որոշումը։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T16:10+0400
2026-09-29T16:10+0400
2026-09-29T16:21+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
գագիկ խաչատրյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
փաստաբան
պաշտպան
կալանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/01/106352711_0:208:1200:883_1920x0_80_0_0_805f040bb2970c4a78f37b1601b4b4e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անունից դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նրա ձերբակալությունների և կալանավորման օրինականության, ինչպես նաև դատական ստուգման անարդյունավետության հիմքերով։ Այս մասին հայտնում է Խաչատրյանի փաստաբանական խումբը։Բացի այդ, Խաչատրյանի կալանավորումից 27 օր անց փաստաբանական խմբին չի տրամադրվել դատարանի կալանավորման որոշումը, ինչը թիմը գնահատում է որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում։Հիմնավորումն այն է, որ դատարանի կողմից կալանավորման որոշումը չտրամադրելով՝ Գագիկ Խաչատրյանն արդեն 27 օր զրկված է հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավունքից։Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր: Դիմակավորված ԱԱԾ ծառայողները նրան պառկած վիճակում պատգարակով տնից դուրս էին բերել, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել ՔԿ, որտեղ էլ միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Արդյունքումօգոստոսի 2-ին նա 2 ամսով կալանավորվեց։Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, ինչ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/01/106352711_0:139:1200:1039_1920x0_80_0_0_3b2b8a754d4ded6f4390f92b8b004140.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), գագիկ խաչատրյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), փաստաբան, պաշտպան, կալանք
պետական եկամուտների կոմիտե (պեկ), գագիկ խաչատրյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), փաստաբան, պաշտպան, կալանք
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անունից դիմում է ներկայացվել ՄԻԵԴ
16:10 29.09.2026 (Թարմացված է: 16:21 29.09.2026) Խաչատրյանի կալանավորումից 27 օր անց փաստաբանական խմբին չի տրամադրվել դատարանի կալանավորման որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անունից դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ նրա ձերբակալությունների և կալանավորման օրինականության, ինչպես նաև դատական ստուգման անարդյունավետության հիմքերով։ Այս մասին հայտնում է Խաչատրյանի փաստաբանական խումբը։
«Դիմումով ներկայացվել է, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալություններն իրականացվել են կամայական և անհամաչափ կերպով, չնայած շտապօգնության երկու խմբերի կողմից նրա տեղափոխումը բժշկական առումով անթույլատրելի գնահատելուն և հոսպիտալացման անհրաժեշտության արձանագրմանը, նրան ուժով դուրս են բերել անկողնուց և պատգարակով տեղափոխել Քննչական կոմիտե, որտեղ նրա վիճակը վատացել է, սակայն դա չի խոչընդոտել նրան պատգարակով դատարան ներկայացնելուն»,- նշված է խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Խաչատրյանի կալանավորումից 27 օր անց փաստաբանական խմբին չի տրամադրվել դատարանի կալանավորման որոշումը, ինչը թիմը գնահատում է որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում։
Հիմնավորումն այն է, որ դատարանի կողմից կալանավորման որոշումը չտրամադրելով՝ Գագիկ Խաչատրյանն արդեն 27 օր զրկված է հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավունքից։
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր: Դիմակավորված ԱԱԾ ծառայողները նրան պառկած վիճակում
պատգարակով տնից դուրս էին բերել, ապա շտապօգնության մեքենայով տեղափոխել ՔԿ, որտեղ էլ միջնորդություն էր ներկայացվել նրան կալանավորելու վերաբերյալ: Արդյունքում
օգոստոսի 2-ին նա 2 ամսով կալանավորվեց։
Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, ինչ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Գործի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերության գրասենյակներում և մասնաճյուղերում։