https://arm.sputniknews.ru/20260929/inchu-e-erevani-mankaparteznerum-tankacel-erkarorja-khmberi-vardzy-parzabanum-107439525.html
Ինչո՞ւ է Երևանի մանկապարտեզներում թանկացել երկարօրյա խմբերի վարձը. պարզաբանում
Ինչո՞ւ է Երևանի մանկապարտեզներում թանկացել երկարօրյա խմբերի վարձը. պարզաբանում
Sputnik Արմենիա
Քաղաքապետարանից հայտնել են, թե ինչպես է գոյանում լրացուցիչ կրթական ծառայությունների և երկարօրյա խմբերի մանկավարժների վարձատրությունը։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T14:35+0400
2026-09-29T14:35+0400
2026-09-29T14:35+0400
երևան
մանկապարտեզ
վարձ
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2130/50/21305035_0:84:1600:984_1920x0_80_0_0_bc817e0f86ab6a37d4a1ed5eaf22d7bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երևանի մանկապարտեզներում սեպտեմբերի 1-ից թանկացել են երկարօրյայի և խմբակների վարձավճարները։ Այս մասին հայտնում է Aysor.am–ը։Կայքը նշում է, որ ծնողները սոցիալական ցանցերի խմբերում բարձրացրել են թանկացման հարցը՝ նշելով, որ դրա պատճառների վերաբերյալ որևէ պարզաբանում չի ներկայացվել։Այժմ երկարօրյայի համար նախկին 5000 դրամի փոխարեն ծնողները պետք է վճարեն 7000 դրամ, իսկ խմբակների համար՝ նախկին 1000 դրամի փոխարեն 2000 դրամ։Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտին Երևան քաղաքի բյուջեում փոփոխություններ արվեցին, ու դրա շրջանակում «նախադպրոցական ուսուցում» ծրագիրն ավելացվեց 1 մլրդ 700 մլն դրամով։ Այդ գումարով նախատեսվում էր մանկապարտեզներում հաստիքացուցակների դրույքաչափերը մայիսի 1-ից բարձրացնել 15-20%-ով։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2130/50/21305035_90:0:1511:1066_1920x0_80_0_0_102a7c3d7aced9cbbaa0414a7e3761ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, մանկապարտեզ, վարձ, երևանի քաղաքապետարան
երևան, մանկապարտեզ, վարձ, երևանի քաղաքապետարան
Ինչո՞ւ է Երևանի մանկապարտեզներում թանկացել երկարօրյա խմբերի վարձը. պարզաբանում
Քաղաքապետարանից հայտնել են, թե ինչպես է գոյանում լրացուցիչ կրթական ծառայությունների և երկարօրյա խմբերի մանկավարժների վարձատրությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երևանի մանկապարտեզներում սեպտեմբերի 1-ից թանկացել են երկարօրյայի և խմբակների վարձավճարները։ Այս մասին հայտնում է
Aysor.am–ը։
Կայքը նշում է, որ ծնողները սոցիալական ցանցերի խմբերում բարձրացրել են թանկացման հարցը՝ նշելով, որ դրա պատճառների վերաբերյալ որևէ պարզաբանում չի ներկայացվել։
Այժմ երկարօրյայի համար նախկին 5000 դրամի փոխարեն ծնողները պետք է վճարեն 7000 դրամ, իսկ խմբակների համար՝ նախկին 1000 դրամի փոխարեն 2000 դրամ։
«Լրացուցիչ կրթական ծառայությունների և երկարօրյա խմբերի մանկավարժների վարձատրությունը գոյանում է վճարներից, մինչդեռ ծառայություններից օգտվում են ոչ բոլոր սաները, քանի որ մասնակցությունը կամավոր է։ Վարձավճարների բարձրացումը միտված է մանկավարժների վարձատրության ավելացմանը»,- կայքին հայտնել են քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ 2026 թվականի մարտին
Երևան քաղաքի բյուջեում փոփոխություններ արվեցին, ու դրա շրջանակում «նախադպրոցական ուսուցում» ծրագիրն ավելացվեց 1 մլրդ 700 մլն դրամով։ Այդ գումարով նախատեսվում էր մանկապարտեզներում հաստիքացուցակների դրույքաչափերը մայիսի 1-ից բարձրացնել 15-20%-ով։