https://arm.sputniknews.ru/20260312/erevani-bjujeum-pvopvokhutjunner-en-arvelu-inch-tsragrer-en-nakhatesvum-irakanacnel-99751156.html
Երևանի բյուջեում փոփոխություններ են արվելու․ ինչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել
Երևանի բյուջեում փոփոխություններ են արվելու․ ինչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել
Sputnik Արմենիա
Ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի համար սուբվենցիաներն ավելացվել են 160 000 դրամով։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T11:38+0400
2026-03-12T11:38+0400
2026-03-12T12:01+0400
երևան
երևանի քաղաքապետարան
բյուջե
մանկապարտեզ
սուբվենցիոն ծրագիր
աշխատավարձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66892758_0:151:1600:1051_1920x0_80_0_0_e667c1c3628f03e2f04ec12c8cd18ad6.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Երևան քաղաքի բյուջեում նախատեսվում է փոփոխություններ անել, ինչի շրջանակում պետբյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան կնվազեցվի 154 մլն դրամով։ Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ այս մասին ասաց ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը։«Այդ փոփոխությունների շրջանակում սուբվենցիաներն ավելացվելու են 160 000 դրամով և ուղղվելու այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական փոխհատուցումներին։ Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցնել 76 մլն դրամով։ Սա հիմնականում պայմանավորված է վարկադրամաշնորհային ծրագրերի մասով արտարժույթի փոփոխություններով»,- նշեց Ավետիսյանը։«Ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում» ծրագիրն առաջարկվում է ավելացնել 103 մլն 876 հազար դրամով՝ այն ուղղելով Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցի միջին նորոգման աշխատանքների իրականացմանը:4 տարում սուբվենցիոն ծրագրերը տասնապատկվել են, բայց կրկին անհստակ ձևակերպումներ կան«Հենապատերի վերանորոգում» ծրագիրն առաջարկվում է ավելացնել 99 մլն 45 հազար դրամով՝ Սարալանջ փողոցի հարակից հենապատի բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով:«Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագիրը նախատեսվում է ավելացնել 1 մլրդ 835 մլն դրամով՝ 5 հատ գութանով և 15 հատ խոզանակով հատուկ նշանակության մեքենաների, 10 հատ հետևի բարձմամբ աղբատար մեքենաների, 5 հատ փոքրածավալ բեռնատար մեքենաների, 2 հատ տեխսպասարկման մեքենաների (միկրոավտոբուսներ) ձեռքբերման նպատակով:«Ոռոգման ցանցի կառուցման և վերանորոգման» ծրագիրն առաջարկվում է ավելացնել 528 մլն դրամով՝ այն ուղղելով Գյուլբենկյան փողոցի, Եղվարդի խճուղու հ․22/1-ից մինչև հ.124 տարածքների, Չարենցի փողոց՝ Կորյուն փողոցից մինչև Հանրապետական մարզադաշտ, Պռոշյան և Պարոնյան փողոցների հասցեներում ոռոգման համակարգերի արդիականացմանը:Մաթևոսյանը մարզպետներին հանձնարարել է մշտադիտարկել պետբյուջեից իրականացվող ծրագրերըԵրևան քաղաքի 2026 թ․ բյուջեի եկամտային մասի «Քաղաքացիական կացության ակտեր գրանցելու և դրան վերաբերող այլ գործառնություններից գանձվող պետական տուրքերը այսուհետ փոխանցվելու են պետական բյուջե։ Հետևաբար այդ եկամտատեսակները նվազեցվելու են 120 մլն դրամով։Բյուջեի փոփոխություններով առաջարկվում է նաև «Նախադպրոցական ուսուցում» ծրագիրը ավելացնել 1 մլրդ 700 մլն դրամով։ Այս գումարով է նախատեսվում մանկապարտեզներում հաստիքացուցակների դրույքաչափերը մայիսի 1-ից բարձրացնել 15-20 տոկոսով։«Նախադպրոցական հաստատությունների կառուցում և վերանորոգում» ծրագրով էլ առաջարկվում է նախատեսել 286 մլն 458 հազար դրամ, որը կուղղվի Նոր Նորք վարչական շրջանի հ.99 մսուր-մանկապարտեզի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ.95 և հ.97 մսուր-մանկապարտեզների բակերի բարեկարգման աշխատանքներին:«Հանրակրթական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագրով նախատեսվում է 207 մլն դրամ հատկացնել Երևանի հ.160 հիմնական դպրոցի տարածքում թենիսի կորտերի և բասկետբոլի դաշտի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով:Բյուջեի փոփոխություններով Երևանի քաղաքապետարանն իրականացնելու է նաև այլ ծրագրեր։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/05/66892758_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e07f6c0b116aa48ba52066e651989f4e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, երևանի քաղաքապետարան, բյուջե, մանկապարտեզ, սուբվենցիոն ծրագիր, աշխատավարձ
երևան, երևանի քաղաքապետարան, բյուջե, մանկապարտեզ, սուբվենցիոն ծրագիր, աշխատավարձ
Երևանի բյուջեում փոփոխություններ են արվելու․ ինչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել
11:38 12.03.2026 (Թարմացված է: 12:01 12.03.2026) Ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի համար սուբվենցիաներն ավելացվել են 160 000 դրամով։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Երևան քաղաքի բյուջեում նախատեսվում է փոփոխություններ անել, ինչի շրջանակում պետբյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան կնվազեցվի 154 մլն դրամով։ Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ այս մասին ասաց ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը։
«Այդ փոփոխությունների շրջանակում սուբվենցիաներն ավելացվելու են 160 000 դրամով և ուղղվելու այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական փոխհատուցումներին։ Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նվազեցնել 76 մլն դրամով։ Սա հիմնականում պայմանավորված է վարկադրամաշնորհային ծրագրերի մասով արտարժույթի փոփոխություններով»,- նշեց Ավետիսյանը։
«Ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգում և պահպանում» ծրագիրն առաջարկվում է ավելացնել 103 մլն 876 հազար դրամով՝ այն ուղղելով Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցի միջին նորոգման աշխատանքների իրականացմանը:
«Հենապատերի վերանորոգում» ծրագիրն առաջարկվում է ավելացնել 99 մլն 45 հազար դրամով՝ Սարալանջ փողոցի հարակից հենապատի բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով:
«Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագիրը նախատեսվում է ավելացնել 1 մլրդ 835 մլն դրամով՝ 5 հատ գութանով և 15 հատ խոզանակով հատուկ նշանակության մեքենաների, 10 հատ հետևի բարձմամբ աղբատար մեքենաների, 5 հատ փոքրածավալ բեռնատար մեքենաների, 2 հատ տեխսպասարկման մեքենաների (միկրոավտոբուսներ) ձեռքբերման նպատակով:
«Ոռոգման ցանցի կառուցման և վերանորոգման» ծրագիրն առաջարկվում է ավելացնել 528 մլն դրամով՝ այն ուղղելով Գյուլբենկյան փողոցի, Եղվարդի խճուղու հ․22/1-ից մինչև հ.124 տարածքների, Չարենցի փողոց՝ Կորյուն փողոցից մինչև Հանրապետական մարզադաշտ, Պռոշյան և Պարոնյան փողոցների հասցեներում ոռոգման համակարգերի արդիականացմանը:
Երևան քաղաքի 2026 թ․ բյուջեի եկամտային մասի «Քաղաքացիական կացության ակտեր գրանցելու և դրան վերաբերող այլ գործառնություններից գանձվող պետական տուրքերը այսուհետ փոխանցվելու են պետական բյուջե։ Հետևաբար այդ եկամտատեսակները նվազեցվելու են 120 մլն դրամով։
Բյուջեի փոփոխություններով առաջարկվում է նաև «Նախադպրոցական ուսուցում» ծրագիրը ավելացնել 1 մլրդ 700 մլն դրամով։ Այս գումարով է նախատեսվում մանկապարտեզներում հաստիքացուցակների դրույքաչափերը մայիսի 1-ից բարձրացնել 15-20 տոկոսով։
«Նախադպրոցական հաստատությունների կառուցում և վերանորոգում» ծրագրով էլ առաջարկվում է նախատեսել 286 մլն 458 հազար դրամ, որը կուղղվի Նոր Նորք վարչական շրջանի հ.99 մսուր-մանկապարտեզի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ.95 և հ.97 մսուր-մանկապարտեզների բակերի բարեկարգման աշխատանքներին:
«Հանրակրթական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագրով նախատեսվում է 207 մլն դրամ հատկացնել Երևանի հ.160 հիմնական դպրոցի տարածքում թենիսի կորտերի և բասկետբոլի դաշտի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով:
Բյուջեի փոփոխություններով Երևանի քաղաքապետարանն իրականացնելու է նաև այլ ծրագրեր։