00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչպես դառնալ միլիոնատեր երկրաբան. ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի դեկանը գաղտնիքներ է բացել

© Sputnik / Aram GareginyanԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2026
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը
Բաժանորդագրվել
Մի քանի տարում երկրաբանության ֆակուլտետը դարձավ ԵՊՀ առաջատարներից մեկը՝ աշխատանքի տեղավորման ցուցանիշով։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը միջին աշխատավարձով զիջում է միայն ֆինանսական և ՏՏ ոլորտներին։ Այդուհանդերձ, երկար տարիներ ԵՊՀ երկրաբանության մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը ցածր էր. հիմնականում այստեղ ընդունվում էին երկրորդ կամ երրորդ հայտով (այսինքն` «պահեստային տարբերակով», եթե չէր ստացվում ընդունվել, օրինակ, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը)։

«Ես սովորել եմ բակալավրիատում 2003-2007 թվականներին, և մեր կուրսի մոտ 60 ուսանողներից ընդամենը երեքը` ներառյալ ինձ, ուզում էին դառնալ երկրաբան։ Այս տարի մենք առաջին կուրսում ունենք 15 ուսանող, բայց երկրաբան դառնալ ուզում են բոլորը», – Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը։

Ամեն ինչ սկսվում է դպրոցից

Թե ինչ է անում ծրագրավորողը, բժիշկը կամ ֆինանսիստը, 15-16 տարեկան դպրոցականը, նույն ինքը՝ ապագա դիմորդը, քիչ թե շատ հասկանում է։ Իսկ թե ինչ է անում երկրաբանը, քչերը գիտեն։ Այդ իսկ պատճառով, մի քանի տարի առաջ ֆակուլտետի մասնագետները սկսել էին այցելել դպրոցներ ու հանդիպել աշակերտների հետ։ Այնուհետև, ոլորտի ընկերություններից մեկի աջակցությամբ, ֆակուլտետում կահավորվեց ուսումնական կենտրոն՝ ինտերակտիվ տեխնիկայով, որտեղ կարելի է դիտել վիզուալ նյութեր Երկիր մոլորակի երկրաբանական պատմության մասին, ինչպես նաև կատարել փորձեր։
Կենտրոնը գործում է մեկ տարուց մի փոքր ավելի, այստեղ արդեն այցելել են հազարից ավելի դպրոցականներ։ Երեխաները նաև կարող են մասնագետներին հարցնել՝ ինչու դառնալ երկրաբան, ինչ եկամուտ է դա տալիս անհատին, ինչ է տալիս երկրին։
Ոլորտի մեկ այլ գործընկեր կազմակերպության հետ ֆակուլտետը նաև որոշեց ստեղծել պատանի երկրաբանի դպրոց, որին մասնակցում են Երևանի և հարակից բնակավայրերի դպրոցականները և ծանոթանում երկրաբան մասնագիտության առանձնահատկություններին։
Լսարանային դասախոսություններից բացի, աշակերտները հնարավորություն են ունենում դաշտային պայմաններում ֆակուլտետի դասախոսների ուղեկցությամբ և ղեկավարմամբ հավաքել նմուշներ և ուսումնասիրել լաբորատորիայում։
«Արդեն երկրորդ տարին անընդմեջ Սյունիքի մարզում կազմակերպում ենք նաև պատանի երկրաբանի ճամբար
Այդ ճամբարի մասնակիցներից այս տարի երկրաբանության բաժին է ընդունվել մի աղջիկ, որն ուզում էր դառնալ իրավաբան, սակայն ամառային ճամբարին մասնակցելուց հետո մտափոխվել է»,– պատմում է Քելյանը։

Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր երկրաբան

«Ո՞վ է ուզում դառնալ երկրաբան»․ այսպիսի կարգախոս էր առաջարկել Քելյանը դպրոցական ճամբարների համար։ Այս հարցով հետզհետե ավելի շատ են սկսել մտահոգվել նաև ոլորտի ձեռնարկությունները, որոնք 10-15 տարի անց կարող էին ուղղակի մասնագետ չունենալ։
Երեք տարի առաջ առաջին կուրս չէր հավաքվել (ուսանողների բացակայության պատճառով), երկու տարի առաջ 15 տեղի համար դիմել էր 5 ուսանող, այսինքն՝ 8 միավորով (նվազագույն դրական շեմով) կարելի էր ընդունվել։ Այս տարի 15 տեղի համար կար 25 դիմորդ, իսկ ավարտական կուրսից երեք հոգի ստացան ամենաբարձր` 20 միավոր գնահատական։ Չորս-հինգ տարի առաջ այդ երիտասարդները միգուցե և չընտրեին այդ մասնագիտությունը, եթե ֆակուլտետը, մասնավորի հետ միասին, իրենց «չորսար»։ Այժմ երկրաբանության բաժնի 3-4-րդ կուրսերի ուսանողները գործնականում ապահովված են մասնագիտական աշխատանքով։
«Սկզբնական աշխատավարձը սովորաբար 300 հազար դրամի կարգի է, հետագայում կարող է հասնել 500-600 հազարի։ Ուսանողի համար, կարծում եմ` բավականին նորմալ գումար է։ Կարևոր է նաև այն, որ իրենց ավարտական թեզերի բոլոր թեմաները բխում են գործող հանքավայրերի աշխատանքից», - պատմում է Քելյանը։
Երկրաբանական ֆակուլտետի «դրոշի ներքո» է հանդես գալիս անգամ ապագա մի ծրագրավորող, որը վերջերս տեղափոխվել է կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից և այժմ զբաղվում է ծրագրային ապահովման հարցերով՝ հանքարդյունաբերության ոլորտի համար։
«Ավելացել են ուսանողները նաև «ընտանեկան գծով»։ Գործող ուսանողներից մի քանիսն արդեն երրորդ սերնդի երկրաբաններ են»,- նշում է Քելյանը։
Если долго, долго, долго․․․ можно в Африку прийти
Կատակը մի կողմ․ եթե ուսանողը լավ սովորի, ապա բարձր կուրսերում կարող է ձեռք բերել միջազգային գիտելիք և փորձ, քանի որ տեղական հանքարդյունաբերական ընկերությունները մշտական կապի մեջ են միջազգային գործընկերների հետ։
«Վերջերս իրենք մեզ ասացին, որ հնարավորություն կա երկու ուսանողի գործուղել աֆրիկյան երկրներից մեկը։ Մեկ ուսանող համաձայնել էր և ամառային արձակուրդի ընթացքում երեք ամիս աշխատել։ Շատ արժեքավոր փորձ ձեռք բերեց, քանի որ Աֆրիկայում կան խոշոր հանքավայրեր, որտեղ աշխատում են առաջատար միջազգային ընկերություններ», – հիշեցնում է մեր զրուցակիցը։

Պետական կարիքների համար

Այժմ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն աշխատում է անել այնպես, որ ուսանողների մի մասը գնա նաև դեպի գիտություն, ինչպես նաև դեպի պետական գերատեսչություններ (Բնապահպանության և ընդերքի տեսչություն, Հանրապետական երկրաբանական ֆոնդ և այլն)։ Երկրաբանների պակաս կա նաև այլ ոլորտներում՝ ջրային, սեյսմիկ, շինարարական։
Գիտական ուղղությամբ ֆակուլտետին աջակցում է Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտը, որի մասնագետներն այստեղ դասախոսում են։ Բացի այդ, գիտության պետական կոմիտեի դրամաշնորհներով վերջերս բացվել է խոշոր լաբորատորիա։
Մասնավոր-բուհ-պետություն համագործակցության ևս մեկ հաջող օրինակ է դարձել թվային երկրաբանությունը։ Գործընկերներից մեկը ֆակուլտետի համար ձեռք է բերել ծրագրային փաթեթ, որով կարելի է կազմել հանքավայրերի 3D-մոդելներ։ Հիմա այդ ծրագրից սովորում են օգտվել ոչ միայն ուսանողները, այլև ՏԿԵՆ–ը ու Ընդերքի տեսչության մասնագետները։
Ֆակուլտետի դեկանը նշում է, որ ներկայացված աշխատանքների ցանկը սպառիչ չէ և անպայման կշարունակվի, այդ թվում՝ ջրային և ճարտարագիտական երկրաբանության, աշխարհագրության և քարտեզագրման գծով։
Լրահոս
0