00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանին պայմաններ են թելադրում. փորձագետները՝ Հարավային Կովկասում իրավիճակի մասին

Բաժանորդագրվել
Ռուսաստանի քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը մեծ դեր է խաղացել Ռուսաստանի՝ որպես անվտանգության արտահանողի նշանակությունը նսեմացնելու գործում։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի խորհրդարանում հայտարարություններ են հնչում Բաքվի դեմ Անկարայի հիբրիդային արշավի մասին, և սրա պատճառներից մեկը Արևմուտքի երկրների հետ մերձեցման գնացող և թուրքական կողմի հետ ուղիղ բանակցություններ վարող Երևանի քաղաքականությունն է։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա արդյունքներով «Ռոսիա սեգոդնյա» մամուլի կենտրոնում համաշխարհային օրակարգի արդիական թեմաների վերաբերյալ կլոր սեղանի ժամանակ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այսպիսի տեսակետ հայտնեց Ռուսաստանի քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը։
Փորձագետի խոսքով` Հայաստանի գործողությունները Թուրքիային զրկում են այլընտրանք չունեցող կովկասյան արբիտրի և Ադրբեջանի «ռազմական հովանավորի» կարգավիճակից, որն իր հերթին փորձում է թուրք-հայկական սահմանի բացումը անվերապահորեն կապել խաղաղության պայմանագրի ստորագրման և Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ: Այս ամենը լարվածություն է ստեղծում Անկարայի և Բաքվի միջև։
Փորձագետի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը մեծ դեր է խաղացել Ռուսաստանի՝ որպես անվտանգության արտահանողի նշանակությունը նսեմացնելու գործում: Իսկ հիմա Հայաստանը փորձում է նույն դերը խաղալ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում։
«Ուշադրություն, հարց՝ ո՞վ է պատվիրում Հայաստանի այս գործունեությունը։ Ես հակված եմ մտածելու, որ դա ԵՄ-ն է, որը փորձում է ավելի ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում։ Կան, իհարկե, որոշ կասկածներ Բրիտանիայի մասով, բայց այնտեղ ավելի շուտ հակառակն է։ Այս խաղը Մեծ Բրիտանիայի դեմ է: ԵՄ-ն նույնպես խաղում է Բրիտանիայի դեմ։ Այսինքն՝ մենք գործ ունենք հատուկ ծառայությունների պատերազմական այնպիսի իրավիճակի հետ, որտեղ տարբեր երկրների կառավարություններ հաճախ շատ խոցելի պայմաններում են՝ չնշենք այդ պետությունները, որոնք կատարում են նման գործառույթներ», - ասաց Մուխինը:
Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի Միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Գուշչինն իր հերթին կարծիք հայտնեց, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից: Դա վերաբերում է նաև պատմական նարատիվի վերափոխմանը, Ղարաբաղից հրաժարվելուն, Հայոց ցեղասպանության թեման սառեցնելուն և Հայ առաքելական եկեղեցին պառակտելու փորձերին։
«Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին հսկայական ճանապարհ է անցել։ Միանգամայն հասկանալի է, որ տվյալ դեպքում կա արտաքին հովանավոր, որն ուղղորդում է այդ քաղաքական գիծը և որը, ըստ էության, ժամանակին նպաստել է այդ մարդկանց՝ Հայաստանի ղեկավարներ դառնալուն։ Դա և՛ ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքի փոխակերպումն է, և՛ «միացում»-ից՝ հայկական ռազմավարական գաղափարից հրաժարվելը, և՛ թուրք-հայկական ուղղության ակտիվացումը։ Կոպտորեն խարխլվում և ջարդվում են հասարակության հենասյուները, քանի որ դա անհրաժեշտ է ներկայիս Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական հովանավորներին»,- նշում է Գուշչինը։
Հարավային Կովկասը երթուղիների խաչմերուկում է․ փորձագետը՝ լոգիստիկ նոր իրականության մասին
Ընդհանուր առմամբ, նա Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը բավականին մտահոգիչ է գնահատում՝ հաշվի առնելով ինչպես Թուրքիայի, այնպես էլ Եվրամիության դիրքորոշումը: Մասնավորապես, ընդլայնելով տնտեսական ներկայությունը, այդ թվում՝ Վրաստանում, Թուրքիան ավելի մեծ կշիռ է ձեռք բերում տարածաշրջանում։ Մինչդեռ տարածաշրջանի վերաձևավորումը որոշակի ռիսկեր է պարունակում Ռուսաստանի համար, և Մոսկվայի արտաքին քաղաքականության առջև լուրջ խնդիրներ է դնում ոչ միայն ԱՊՀ արևմտյան թևում, Մերձբալթյան երկրներում, այլև հարավկովկասյան ուղղությամբ հնարավոր էսկալացիայի առումով, հատկապես TRIPP-ի անվտանգության ապահովման գործում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր մասնակցության և դրա նկատմամբ ևս մեկ կարևոր խաղացողի՝ Թեհրանի վերաբերմունքի համատեքստում:
Ամփոփելով՝ նա կանխատեսեց մոտ ապագայում թուրքամետ և արևմտամետ «լայնությունների» «(«Միջին միջանցք, TRIPP) և ռուսամետ «երկարությունների» («Հյուսիս-Հարավ» ՄՏՄ) նախագծերի մրցակցության ակտիվացում:
Լրահոս
0