https://arm.sputniknews.ru/20260928/haravajin-kvovkasy-ertughineri-khachmerukum-e-pvordzagety-lvogistik-nvor-irakanutjan-masin-107422456.html
Հարավային Կովկասը երթուղիների խաչմերուկում է․ փորձագետը՝ լոգիստիկ նոր իրականության մասին
Հարավային Կովկասը երթուղիների խաչմերուկում է․ փորձագետը՝ լոգիստիկ նոր իրականության մասին
Sputnik Արմենիա
Տարածաշրջանում տրանսպորտային կապերի վերականգնումը կարող է դիտարկվել ոչ միայն քաղաքական տարաձայնությունների, այլև բոլոր մասնակիցների համար հնարավոր տնտեսական... 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T23:43+0400
2026-09-28T23:43+0400
2026-09-28T23:52+0400
կովկաս
հարավային կովկաս
վալենտինա կոմլևա
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0c/0b/69908884_0:0:1600:901_1920x0_80_0_0_cd012d7ed7d3d89c92158026eda7bc75.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական լոգիստիկան լուրջ փոխակերպում է ապրում, իսկ Հարավային Կովկասը դառնում է մի քանի այլընտրանքային տրանսպորտային երթուղիների հատման կետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին և Sputnik Արմենիային հայտնել է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Վալենտինա Կոմլևան «Հարավային Կովկասի տրանսպորտային–լոգիստիկ ցանցերի զարգացման հեռանկարները» միջազգային փորձագիտական համաժողովի ընթացքում։Նրա խոսքով՝ ավելի կայուն միջազգային կարգի պայմաններում տարբեր երթուղիներ կարող էին ոչ թե մրցակցել, այլ լրացնել միմյանց՝ բարձրացնելով տարածաշրջանի տրանսպորտային կապակցվածությունը։Սակայն ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը փոխում է տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման տրամաբանությունը։ Փորձագետի խոսքով՝ նախաձեռնությունները բխում են ուժի կենտրոններից, որոնք ոչ միայն մրցակցում են, այլև հակամարտում միմյանց հետ։ Ուստի առանցքային հարցն այն է, թե կկարողանա՞ն արդյոք Հարավային Կովկասի երկրները հավասարակշռել արտաքին խաղացողների շահերը և տնտեսական առավելություններ ստանալ տարբեր նախագծերի զուգակցումից։Կոմլևան նշել է, որ խոշոր տրանսպորտային նախաձեռնությունների իրականացման ժամանակ քաղաքական գործոններն այսօր հաճախ ավելի ծանրակշիռ են, քան տնտեսական հաշվարկները։ Տարբեր կողմերի շահերը հաշվի առնելու և միաժամանակ սեփական օգուտը պաշտպանելու` տարածաշրջանի պետությունների ունակությունից մեծապես կախված կլինի Հարավային Կովկասում լոգիստիկայի հետագա զարգացումը։ՀՀ քաղաքական վերնախավի և ՌԴ-ի նկատմամբ հասարակության դիրքորոշման միջև անջրպետ կա. ԿոմլևաՓորձագետն առանձին անդրադարձել է ռուսական հնարավոր նախաձեռնություններին, այդ թվում՝ Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարին։Նրա խոսքով՝ փորձագետների մի մասը նման սցենարը քիչ իրատեսական է համարում չլուծված վրաց-աբխազական հակասությունների և Մոսկվայի ու Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։Սակայն կան նաև այլ գնահատականներ։ Կոմլևան նշել է, որ վրացի որոշ վերլուծաբաններ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը չեն դիտարկում որպես «կարմիր գծերի» հատում։ Ընդհակառակը` նրանք դրանում տեսնում են տարածաշրջանային լոգիստիկայում Վրաստանի դիրքերն ամրապնդելու հնարավորություն։«Նրանք կարծում են, որ ինչպես հիմա է Վրաստանը շահում նրանից, որ որոշակի բարդություններ կան Հայաստանում, այնպես էլ հեռանկարում, եթե հաստատվի և վերականգնվի այս ճանապարհը, Վրաստանը, ընդհակառակը, կուժեղացնի իր լոգիստիկ ներուժը և իր լոգիստիկ դերը Հարավային Կովկասում»,-ասել է Կոմլևան։Ինչ անել, որ Թուրքիայի հետ հարաբերություններում ՀՀ–ն չհայտնվի կոտրած տաշտակի առջև
հարավային կովկաս
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0c/0b/69908884_157:0:1581:1068_1920x0_80_0_0_c7ae2635da47c79de3d0201780fb44cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կովկաս, հարավային կովկաս, վալենտինա կոմլևա, հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն
կովկաս, հարավային կովկաս, վալենտինա կոմլևա, հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն
Հարավային Կովկասը երթուղիների խաչմերուկում է․ փորձագետը՝ լոգիստիկ նոր իրականության մասին
23:43 28.09.2026 (Թարմացված է: 23:52 28.09.2026) Տարածաշրջանում տրանսպորտային կապերի վերականգնումը կարող է դիտարկվել ոչ միայն քաղաքական տարաձայնությունների, այլև բոլոր մասնակիցների համար հնարավոր տնտեսական արդյունքի տեսանկյունից։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական լոգիստիկան լուրջ փոխակերպում է ապրում, իսկ Հարավային Կովկասը դառնում է մի քանի այլընտրանքային տրանսպորտային երթուղիների հատման կետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին և
Sputnik Արմենիային հայտնել է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК) փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Վալենտինա Կոմլևան «Հարավային Կովկասի տրանսպորտային–լոգիստիկ ցանցերի զարգացման հեռանկարները» միջազգային փորձագիտական համաժողովի ընթացքում։
Նրա խոսքով՝ ավելի կայուն միջազգային կարգի պայմաններում տարբեր երթուղիներ կարող էին ոչ թե մրցակցել, այլ լրացնել միմյանց՝ բարձրացնելով տարածաշրջանի տրանսպորտային կապակցվածությունը։
«Եթե մենք ապրեինք խաղաղ ժամանակներում, ավելի կայուն աշխարհակարգում, դրանք ամենայն հավանականությամբ կլրացնեին միմյանց, կապահովեին կապակցվածությունը և կուժեղացնեին Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի դերը այս ամբողջ համակարգում»,-նշել է Կոմլևան։
Սակայն ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը փոխում է տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման տրամաբանությունը։ Փորձագետի խոսքով՝ նախաձեռնությունները բխում են ուժի կենտրոններից, որոնք ոչ միայն մրցակցում են, այլև հակամարտում միմյանց հետ։ Ուստի առանցքային հարցն այն է, թե կկարողանա՞ն արդյոք Հարավային Կովկասի երկրները հավասարակշռել արտաքին խաղացողների շահերը և տնտեսական առավելություններ ստանալ տարբեր նախագծերի զուգակցումից։
Կոմլևան նշել է, որ խոշոր տրանսպորտային նախաձեռնությունների իրականացման ժամանակ քաղաքական գործոններն այսօր հաճախ ավելի ծանրակշիռ են, քան տնտեսական հաշվարկները։ Տարբեր կողմերի շահերը հաշվի առնելու և միաժամանակ սեփական օգուտը պաշտպանելու` տարածաշրջանի պետությունների ունակությունից մեծապես կախված կլինի Հարավային Կովկասում լոգիստիկայի հետագա զարգացումը։
Փորձագետն առանձին անդրադարձել է ռուսական հնարավոր նախաձեռնություններին, այդ թվում՝ Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարին։
Նրա խոսքով՝ փորձագետների մի մասը նման սցենարը քիչ իրատեսական է համարում չլուծված վրաց-աբխազական հակասությունների և Մոսկվայի ու Թբիլիսիի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով։
Սակայն կան նաև այլ գնահատականներ։ Կոմլևան նշել է, որ վրացի որոշ վերլուծաբաններ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը չեն դիտարկում որպես «կարմիր գծերի» հատում։ Ընդհակառակը` նրանք դրանում տեսնում են տարածաշրջանային լոգիստիկայում Վրաստանի դիրքերն ամրապնդելու հնարավորություն։
«Նրանք կարծում են, որ ինչպես հիմա է Վրաստանը շահում նրանից, որ որոշակի բարդություններ կան Հայաստանում, այնպես էլ հեռանկարում, եթե հաստատվի և վերականգնվի այս ճանապարհը, Վրաստանը, ընդհակառակը, կուժեղացնի իր լոգիստիկ ներուժը և իր լոգիստիկ դերը Հարավային Կովկասում»,-ասել է Կոմլևան։