00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
6 ր
Ուղիղ եթեր
09:49
10 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
14 ր
Ուղիղ եթեր
18:00
12 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:57
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բաքուն չի՞ ուզում «փոքր եղբայր» լինել. թուրքագետը՝ Անկարայի հետ հարաբերությունների մասին

© Sputnik / Сергей ГунеевԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2026
Բաժանորդագրվել
Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություներում ժամանակ առ ժամանակ հնչող հայտարարություններն ու տարընկալումները, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ, չունեն այն ներուժը, որ լուրջ սկանդալ կամ ճգնաժամ առաջացնեն թուրք–ադրբեջանական հարաբերություններում։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ հիբրիդային հարձակումների մասին բարձրաձայնումները վկայում են այդ երկրների հարաբերություններում առկա պրոբլեմատիկ կետերի, այդ թվում այն մասին, որ Ադրբեջանն այլևս չի ցանկանում լինել «փոքր եղբոր» կարգավիճակում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` ներկայացնելով Անկարայի ու Բաքվի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածության վերաբերյալ իր դիտարկումները։
Ադրբեջանն օրերս հայտարարել է, որ Թուրքիայի տարածքից Բաքվի դեմ տեղեկատվական արշավ է իրականացվում։ Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները խաթարելու, հասարակությանը մոլորության մեջ գցելու, պետության և դրա ինստիտուտների նկատմամբ անվստահություն սերմանելու, ինչպես նաև ադրբեջանական հասարակության մեջ բևեռացվածությունն ուժեղացնելու համար։
Մելքոնյանի խոսքով` 44–օրյա պատերազմից հետո երկու երկրների վերլուծական շրջանակներում կարծիք կար, որ Թուրքիայի օգնությունը Ադրբեջանին անպայմանորեն ինչ-որ պահի ենթադրելու է փոխհատուցում, որի մասշտաբները կախված կլինեն Անկարայի գլոբալ քաղաքական նպատակներից։
Ամենաշրջանառվող վարկածնրից մեկը, թուրքագետի բնորոշմամբ, Ադրբեջանի լիակատար կլանումն է թուրքական պետության կողմից. Ադրբեջանի չափից ավելի ինքնուրույնությունը Թուրքիայի ոչ բոլոր շրջանակների համար է ընդունելի եղել։
«Թուրքական հասարակության մեջ Ադրբեջանի հանդեպ նույնպես եղել են և կան այլ ոճի տրամադրություններ, որը ենթադրում է, որ Ադրբեջանը վաղ թե ուշ պետք է աղքատ բարեկամի կարգավիճակից վերածվի Թուրքիայի ընդհանուր շահերը սպասարկող և այդ շահերին օգնող պետության։ Հետևաբար, Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունները ամենևին չեն բացառում, որ նրանց միջև կան չլուծված խնդիրներ կամ առնվազն տարբեր կարծիքներ, տարաձայնություններ նույն խնդիրների վերաբերյալ։ Այդ երևույթները երբեմն-երբեմն գլուխ են բարձրացնում, և Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքական վերլուծական շրջանակներում առիթ են դառնում տարբեր մեկնաբանությունների»,– պարզաբանում է Մելքոնյանը` վերջին հայտարարությունը ևս դիտարկելով այս տրամաբանության մեջ։
Մասնագետը հիշեցնում է, որ նմանատիպ ու նույնիսկ շատ ավելի կոշտ դրսևորումներ թուրք–ադրբեջանական հարաբերություններում հանդիպել են նաև նախկինում։ Օրինակ` հայ–թուրքական ֆուտբոլային դիվանագիտության տարիներին։
«Դրանք դրսևորվել էին ավելի լուրջ սկանդալային դրվագներով` Ադրբեջանի տարբեր վայրերում Թուրքիայի դրոշների իջեցում, Թուրքիայի դրոշների տեղադրման արգելում և այլն»,– հիշեցնում է թուրքագետը։
Այդուհանդերձ, անկախ ժամանակ առ ժամանակ կուլիսներից դուրս սպրդող խնդիրներից ու տարաձայնություններից, Մելքոնյանն արձանագրում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված են տարատեսակ պայմանագրեր` հիմնված փոխադարձ շահերի վրա, որոնք ներկա պահին շատ ավելի ազդեցիկ են, քան առանձին կոնֆլիկտային դրվագներն ու դրսևորումները։
Նման դրսևորումներից մեկն էլ Իսրայելի նկատմամբ հրապարակային դիրքորոշումն է։
Մելքոնյանը նկատում է, որ այդ հարցում Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումները մշտապես անթաքույց տարբեր են եղել, ու չի բացառում, որ ինչ–որ պահի Թուրքիան իր դաշնակից Ադրբեջանից պահանջի համարժեք վերաբերմունք։ Միաժամանակ, սակայն, չի բացառվում, որ Իսրայելի հարցում 2 երկրները պայմանավորվածություն ունեն։
«Երբ սրվում են թուրք-իսրայելական հարաբերությունները, դա ինչ֊որ կերպ փոխհատուցվում է ավելի ջերմ իսրայելա-ադրբեջանական հարաբերություններով։ Այսինքն` այն, ինչ չի կարողանում անել Թուրքիան Իսրայելի հետ տարբեր պայմանագրերի, առևտրատնտեսական հարաբերությունների հարցում, դա իրականացնում է Ադրբեջանը։ Կարող ենք հիշել, որ վերջին շրջանում, երբ Իսրայելում ակտիվացավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, հենց Ադրբեջանն էր, որ հանդես եկավ որպես միջնորդ` բացահայտ կոչ անելով Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը»,– նշում է Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, Մելքոնյանի կարծիքով, այսօր լայն հնարավորություններ կան ավելի ակտիվորեն ներգրավվելու տարածաշրջանային քաղաքականության մեջ, փորձելու առաջ մղել սեփական շահերը։ Բայց Հայաստանը, նրա խոսքով, արտաքին քաղաքականության մեջ որդեգրել է պասիվության կուրս։
«Հայաստանը խաղացող չէ, Հայաստանը կա՛մ դիտորդ է, կա՛մ այդ քաղաքական պրոցեսների կողքով անցնող։ Հետևաբար, ակնկալել, որ Հայաստանի ներկայիս դիվանագիտության ընկալման շրջանակներում մենք կարող ենք հավակնել որոշակի դերակատարման, որոշակի դիվիդենտներ քաղելու, մեր դերի բարձրացմանն ուղղված ինչ-որ քայլեր անելու, կարծում եմ՝ այդքան էլ իրատեսական չէ։ Հայաստանը պարփակված է իր հռչակած «խաղաղության» և ներքին հարցերի վրա սևեռվելու տրամաբանության մեջ, և լիովին հեռու է մեծ հնարավորություններ տվող քաղաքականության խաղասեղանից»,– եզրափակեց նա։
Հավելենք, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Թուրքիայի նախագահի դեմ հայց է նախաձեռնել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) ներկայացնելու համար՝ քրդերի նկատմամբ նրա վերաբերմունքի և ՀԱՄԱՍ–ին ֆինանսավորելու համար։
Լրահոս
0