https://arm.sputniknews.ru/20260926/adrbejanum-hajtararel-en-vor-eghbajrakan-turqiajic-neng-hibridajin-arshav-en-irakanacnum-107339951.html
Ադրբեջանում հայտարարել են, որ եղբայրական Թուրքիայից նենգ հիբրիդային արշավ են իրականացնում
Ադրբեջանում հայտարարել են, որ եղբայրական Թուրքիայից նենգ հիբրիդային արշավ են իրականացնում
Sputnik Արմենիա
Օտարերկրյա միջամտությանը և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ժամանակավոր հանձնաժողովը Թուրքիայի քաղաքացիներին և «թուրք եղբայրներին» կոչ է անում չհավատալ... 26.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-26T15:18+0400
2026-09-26T15:18+0400
2026-09-26T15:18+0400
ադրբեջան
թուրքիա
սոցցանցեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/05/99520555_0:78:1340:832_1920x0_80_0_0_790073ce692009c74f7a6a115cc2cc70.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում հայտարարել են, որ Բաքվի դեմ տեղեկատվական արշավ է իրականացվում Թուրքիայի տարածքից։Միլի մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովը հայտնել է, որ ուսումնասիրել է վերջին օրերին սոցիալական ցանցերի միջոցով տարածվող նյութերը:Հանձնաժողովի տվյալներով՝ արշավը կազմակերպվել է որոշակի կենտրոնների կողմից և ուղղված է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների խաթարմանը, հասարակությանը մոլորության մեջ գցելուն, պետության և նրա ինստիտուտների նկատմամբ անվստահություն սերմանելուն, ինչպես նաև ադրբեջանական հասարակության մեջ բևեռացվածության ուժեղացմանը:Հանձնաժողովը հայտնել է, որ ենթադրյալ համակարգված տեղեկատվական արշավի մասնակիցների մասին տեղեկությունները կփոխանցվեն Ադրբեջանի համապատասխան պետական մարմիններին:Միլի մեջլիսում նաև կոչ են արել Ադրբեջանի քաղաքացիներին և Թուրքիայի բնակիչներին ցուցաբերել զգոնություն և չվստահել ոչ հավաստի տեղեկություններին։Բաքվում ժայթքել է աշխարհի խոշորագույն ցեխային հրաբուխներից մեկը
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/05/99520555_152:0:1340:891_1920x0_80_0_0_04cb909e6ac635afd0f3184006b6be71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, թուրքիա, սոցցանցեր
ադրբեջան, թուրքիա, սոցցանցեր
Ադրբեջանում հայտարարել են, որ եղբայրական Թուրքիայից նենգ հիբրիդային արշավ են իրականացնում
Օտարերկրյա միջամտությանը և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու ժամանակավոր հանձնաժողովը Թուրքիայի քաղաքացիներին և «թուրք եղբայրներին» կոչ է անում չհավատալ կեղծ տեղեկություններին։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում հայտարարել են, որ Բաքվի դեմ տեղեկատվական արշավ է իրականացվում Թուրքիայի տարածքից։
Միլի մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովը հայտնել է, որ ուսումնասիրել է վերջին օրերին սոցիալական ցանցերի միջոցով տարածվող նյութերը:
Հանձնաժողովի տվյալներով՝ արշավը կազմակերպվել է որոշակի կենտրոնների կողմից և ուղղված է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների խաթարմանը, հասարակությանը մոլորության մեջ գցելուն, պետության և նրա ինստիտուտների նկատմամբ անվստահություն սերմանելուն, ինչպես նաև ադրբեջանական հասարակության մեջ բևեռացվածության ուժեղացմանը:
«Արշավն իրականացվում է համակարգված՝ թիրախային գովազդի, սոցիալական ցանցերում իրական և կեղծ հաշիվների միջոցով։ Ցավով պետք է նշել, որ Ադրբեջանում և Թուրքիայում ևս որոշ մարդիկ աջակցում են այս նենգ արշավին։ Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի օրենսդրության համաձայն՝ նման գործունեությունը իրավական պատասխանատվություն է առաջացնում` արշավը դեռ շարունակվում է», - ասվում է հայտարարության մեջ։
Հանձնաժողովը հայտնել է, որ ենթադրյալ համակարգված տեղեկատվական արշավի մասնակիցների մասին տեղեկությունները կփոխանցվեն Ադրբեջանի համապատասխան պետական մարմիններին:
Միլի մեջլիսում նաև կոչ են արել Ադրբեջանի քաղաքացիներին և Թուրքիայի բնակիչներին ցուցաբերել զգոնություն և չվստահել ոչ հավաստի տեղեկություններին։