https://arm.sputniknews.ru/20260929/60-amja-tghamardy-erevanum-khabeutjamb-gumar-e-vercrel-tntesvarvoghneric-na-dzerbakalvats-e-107435416.html
60–ամյա տղամարդը Երևանում խաբեությամբ գումար է վերցրել տնտեսվարողներից. նա ձերբակալված է
60–ամյա տղամարդը Երևանում խաբեությամբ գումար է վերցրել տնտեսվարողներից. նա ձերբակալված է
Sputnik Արմենիա
Տղամարդու անձնական խուզարկությամբ կեղծ փաստաթղթեր են հայտնաբերվել։ 29.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-29T13:15+0400
2026-09-29T13:15+0400
2026-09-29T14:13+0400
հհ ոստիկանություն
հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին
տղամարդ
կեղծիք
տեսանյութ
տեսանյութեր
խարդախություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107429698_0:70:1024:646_1920x0_80_0_0_0b064cedb707f3b4caff47c95ebdae46.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Մի տղամարդ Երևանի Արաբկիր վարչական շրջանի 3 խանութում ներկայացել է որպես հրդեհային անվտանգության մասնագետ և ստուգման պատրվակով գումար վերցրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Մյուս խանութում էլ տղամարդը հայտնել էր, թե հրդեհային անվտանգության վերահսկողությունը խստացվել է, և այնտեղից էլ էր 40 000 դրամ վերցրել։Պարզվել է` նշված արարաքը կատարել է Աբովյան քաղաքի 60-ամյա բնակիչը։ Նա խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերկաբալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։Փողերի լվացման և 10,9 մլն եվրո հափշտակելու մեջ կասկածվողը 11 տարի անց հայտնաբերվել է․ ՔԿ60-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ակտ կազմելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։ Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Sputnik Արմենիա
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
2026-09-29T13:15+0400
true
PT1M32S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1d/107429698_63:0:972:682_1920x0_80_0_0_eda28bc56252bedab3703fe1ab4a333b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին, տղամարդ, կեղծիք, տեսանյութ, տեսանյութեր, видео, խարդախություն
հհ ոստիկանություն, հհ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին, տղամարդ, կեղծիք, տեսանյութ, տեսանյութեր, видео, խարդախություն
60–ամյա տղամարդը Երևանում խաբեությամբ գումար է վերցրել տնտեսվարողներից. նա ձերբակալված է
13:15 29.09.2026 (Թարմացված է: 14:13 29.09.2026) Տղամարդու անձնական խուզարկությամբ կեղծ փաստաթղթեր են հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Մի տղամարդ Երևանի Արաբկիր վարչական շրջանի 3 խանութում ներկայացել է որպես հրդեհային անվտանգության մասնագետ և ստուգման պատրվակով գումար վերցրել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Առաջին դեպքում տղամարդը մտել էր Շրջանցիկ թունելի փողոցում գտնվող խանութ, ներկայացել որպես հրդեհային անվտանգության մասնագետ և իբր կատարած ստուգումների վերաբերյալ ակտ կազմել։ Որպես սպասարկման վճար, նա վերցրել էր 40 000 դրամ։ Սեպտեմբերի 20-ին նշված անձը նույն կերպ էր գործել նաև Կոմիտասի պողոտայում գտնվող 2 խանութում։ Խանութներից մեկում նա հրդեհային անվտանգության նկատառումներից ելնելով՝ պահանջել էր պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց, բայց խանութի աշխատակիցը պայմանագրի 2-րդ օրինակն էր խնդրել ու մերժվել։ Աշխատակիցը, կասկածելով փաստաթղթի իսկությանը՝ գումար չէր վճարել»,– ասված է հաղորդագրությունում։
Մյուս խանութում էլ տղամարդը հայտնել էր, թե հրդեհային անվտանգության վերահսկողությունը խստացվել է, և այնտեղից էլ էր 40 000 դրամ վերցրել։
Պարզվել է` նշված արարաքը կատարել է Աբովյան քաղաքի 60-ամյա բնակիչը։ Նա խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերկաբալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։
60-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ակտ կազմելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։ Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։