https://arm.sputniknews.ru/20260810/pvogheri-lvacman-ev-109-mln-evrvo-hapshtakelu-mej-kaskatsvvoghy-11-tari-anc-hajtnabervel-e-qk-105600426.html
Փողերի լվացման և 10,9 մլն եվրո հափշտակելու մեջ կասկածվողը 11 տարի անց հայտնաբերվել է․ ՔԿ
Փողերի լվացման և 10,9 մլն եվրո հափշտակելու մեջ կասկածվողը 11 տարի անց հայտնաբերվել է․ ՔԿ
Sputnik Արմենիա
Նշվում է, որ 2012 թվականից գործել է հանցավոր խումբ, որը խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար է հաշփտակել։ 10.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-10T14:36+0400
2026-08-10T14:36+0400
2026-08-10T14:36+0400
խարդախություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1e/80015240_0:84:1600:984_1920x0_80_0_0_62268048a6d286f09cc1b0adc04877d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Փողերի լվացում կատարած և 10,9 մլն եվրո հափշտակած խմբի անդամներից մեկը՝ Վ․Մ․-ն, 11 տարի անց հայտնաբերվել է, նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանքը որպես խափանման միջոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Դեպքի առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 28-ին։ Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Վ․Մ․-ն ձերբակալվել է ՌԴ-ում, իսկ 2026 թվականի հունիսի 18-ին արտահանձնվել է ՀՀ։ՔԿ-ից հայտնում են, որ 2013 թվականի մարտին՝ ընկերության բանկային հաշվից գումարի մի մասը կանխիկացվել, իսկ մյուս մասը փոխանցվել է հանցավոր սխեմայում ներգրավված անձանց բանկային հաշիվներին։ Դրա հետևանքով 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում այդ անձինք կեղծ փաստաթղթերով, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5 մլրդ 804 մլն 577 հզր ՀՀ դրամին համարժեք 10 մլն 980 հզր եվրո գումար։ Հանցավոր խմբի անդամները թաքցրել են այդ փողերի ծագման աղբյուրը՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Վ.Մ.-ն, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված մյուս անձինք քրեական վարույթով ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ 2015 թվականի հունվարի 27-ին։ Նրանք մեղադրվում են փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։Վ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ նույն հոդվածներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Վ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:Քննչական կոմիտեից նաև նշում են, որ այս հանցավոր սխեմայում ներգրավված Ա․Կ․-ի և Մ․Ե․-ի վերաբերյալ քրեական վարույթը դեռևս 2014 թվականին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Նրանք դատապարտվել են ազատազրկման։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/1e/80015240_89:0:1512:1067_1920x0_80_0_0_43a384621c1800822d29f112623b9d88.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խարդախություն, հհ քննչական կոմիտե
խարդախություն, հհ քննչական կոմիտե
Փողերի լվացման և 10,9 մլն եվրո հափշտակելու մեջ կասկածվողը 11 տարի անց հայտնաբերվել է․ ՔԿ
Նշվում է, որ 2012 թվականից գործել է հանցավոր խումբ, որը խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար է հաշփտակել։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Փողերի լվացում կատարած և 10,9 մլն եվրո հափշտակած խմբի անդամներից մեկը՝ Վ․Մ․-ն, 11 տարի անց հայտնաբերվել է, նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանքը որպես խափանման միջոց։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 28-ին։ Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Վ․Մ․-ն ձերբակալվել է ՌԴ-ում, իսկ 2026 թվականի հունիսի 18-ին արտահանձնվել է ՀՀ։
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Իրանի և Հայաստանի մի շարք քաղաքացիներ ՀՀ-ում գործող բանկին փոխանցված ընդհանուր 10 մլն 980 հզր եվրո գումարը խաբեությամբ հափշտակել են։ Հանցավոր խմբի անդամները շրջանառության մեջ են դրել իբրև թե ընկերությունների միջև կազմված փոխառության կեղծ պայմանագրեր և գրություններ։ Դրանց հիմքով բանկում պահվող հիշյալ գումարից 1 մլն եվրոն նախ 2012 թվականի օգոստոսի 1-ին փոխանցվել է հանցավոր խմբի անդամներից մեկի ընկերության հաշվին, ապա ընկերության՝ բանկում բացված հաշվին։ 10,9 մլն դրամ գումարի մնացախ մասն էլ 2012 թ․ հոկտեմբերի 3-ին փոխանցել են իրենց հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության հաշվին»,- ասված է հաղորդագրությունում։
ՔԿ-ից հայտնում են, որ 2013 թվականի մարտին՝ ընկերության բանկային հաշվից գումարի մի մասը կանխիկացվել, իսկ մյուս մասը փոխանցվել է հանցավոր սխեմայում ներգրավված անձանց բանկային հաշիվներին։ Դրա հետևանքով 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում այդ անձինք կեղծ փաստաթղթերով, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5 մլրդ 804 մլն 577 հզր ՀՀ դրամին համարժեք 10 մլն 980 հզր եվրո գումար։ Հանցավոր խմբի անդամները թաքցրել են այդ փողերի ծագման աղբյուրը՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Վ.Մ.-ն, ինչպես նաև հանցավոր սխեմայում ներգրավված մյուս անձինք քրեական վարույթով ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ 2015 թվականի հունվարի 27-ին։ Նրանք մեղադրվում են փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Վ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ նույն հոդվածներով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Վ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Քննչական կոմիտեից նաև նշում են, որ այս հանցավոր սխեմայում ներգրավված Ա․Կ․-ի և Մ․Ե․-ի վերաբերյալ քրեական վարույթը դեռևս 2014 թվականին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Նրանք դատապարտվել են ազատազրկման։