https://arm.sputniknews.ru/20260928/vehapari-eghbvor-ev-eghbvorvordu-gvortsy-qnnvogh-datavvori-nkatmamb-kargapahakan-varujt-e-harucvel-107394098.html
Վեհափառի եղբոր և եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Վեհափառի եղբոր և եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Sputnik Արմենիա
Նախարարությունը ԲԴԽ է ներկայացրել Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։ 28.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-28T14:32+0400
2026-09-28T14:32+0400
2026-09-28T14:37+0400
հայաստան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
դատավոր
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
գևորգ մանուկյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/19/100226048_0:0:1500:844_1920x0_80_0_0_2050c6b5bd1539ab15394ab2052f4acd.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների վերաբերյալ «գործը» քննող դատավորը` Գևորգ Մանուկյանը, կկանգնի Բարձրագույն դատական խորհրդի առջև։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարի կողմից։ԱՆ-ն սեպտեմբերի 10-ին արդեն ԲԴԽ է ներկայացրել Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։Թե ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում Մանուկյանին և ինչ գործով, դեռևս պաշտոնապես հայտնի չէ։ ԲԴԽ-ում նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին։Հիշեցնենք` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվեցին 2025 թվականի նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվեցին նոյեմբերի 3-ին։ Նոյեմբերի 29-ին նրանց կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ 2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը բավարարեց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդությունը և կիրառեց տնային կալանք (3 ամիս ժամկետով), գրավ (1 միլիոն դրամի չափով) և բացակայելու արգելք։Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մայիսի 7-ին ազատվեցին տնային կալանքից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/03/19/100226048_167:0:1500:1000_1920x0_80_0_0_a081f96993a10dd047f162f58f4771e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), գևորգ մանուկյան
հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), գևորգ մանուկյան
Վեհափառի եղբոր և եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
14:32 28.09.2026 (Թարմացված է: 14:37 28.09.2026) Նախարարությունը ԲԴԽ է ներկայացրել Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների վերաբերյալ «գործը» քննող դատավորը` Գևորգ Մանուկյանը, կկանգնի Բարձրագույն դատական խորհրդի առջև։ Այս մասին հայտնում է
«Փաստինֆոն»։
Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարի կողմից։
ԱՆ-ն սեպտեմբերի 10-ին արդեն ԲԴԽ է ներկայացրել Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը։
Թե ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում Մանուկյանին և ինչ գործով, դեռևս պաշտոնապես հայտնի չէ։ ԲԴԽ-ում նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին։
Հիշեցնենք` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը,
ձերբակալվեցին 2025 թվականի նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին
կալանավորվեցին նոյեմբերի 3-ին։ Նոյեմբերի 29-ին նրանց
կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ 2026 թվականի փետրվարի 17-ին դատարանը
բավարարեց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու միջնորդությունը և կիրառեց տնային կալանք (3 ամիս ժամկետով), գրավ (1 միլիոն դրամի չափով) և բացակայելու արգելք։
Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մայիսի 7-ին
ազատվեցին տնային կալանքից։