00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
Ուղիղ եթեր
19:00
14 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ճշմարտությունը կոծկել հնարվոր չէ. Իվետա Տոնոյանը` ԵԽԽՎ զեկույցի մասին

© SputnikԻվետա Տոնոյան
Իվետա Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2026
Բաժանորդագրվել
Տոնոյանի խոսքով` աշխատանքը միջազգային հարթակներում շարունակելու են` առանձնակի ուշադրություն դարձնելով սեփականության իրավունքի խնդիրներին։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արդյունքին վերաբերող արձանագրումները վերջին ամիսներին միջազգային դիտորդական առաքելությունների հետ ԲՀԿ-ի հետևողական աշխատանքի արդյունքն են։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԽԽՎ-ն հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցը։
Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։ Դիտորդներին չի բավարարել ԲՀԿ–ի ձայների չհաշվարկման հետ կախված իշխանության պարզաբանումները։
«Մենք ներկայացրել ենք փաստերը, բարձրաձայնել խնդիրները և պահանջել, որ տեղի ունեցածը չմնա անտեսված։ Արդյունքում նույնիսկ ամենափակ կառույցները ստիպված են եղել առերեսվել փաստերին։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ ճշմարտությունը կոծկել հնարվոր չէ։ Կեղծիքը որքան էլ փորձեն թաքցնել, վաղ թե ուշ ի հայտ է գալիս»,– գրել է Տոնոյանը։
Նա հավել է, որ աշխատանքը միջազգային հարթակներում շարունակվելու է՝ բարձրաձայնելով Հայաստանում մարդու իրավունքների, անձնական կյանքի անձեռնմխելիության և այլ հիմնարար իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հարցերը։ Նրա խոսքով` առանձնակի ուշադրություն է դարձվելու նաև սեփականության իրավունքի խնդիրներին։
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, որը ընտրություններում առաջադրվել էր ԲՀԿ ցուցակով, նույնպես անդրադարձել է ԵԽԽՎ զեկույցին։ Նա շեշտել է, որ պետք է հստակ տարանջատել փաստն ու քաղաքական գնահատականը։
«ԵԽԽՎ-ն չի հայտարարել, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ անվավեր կամ ոչ լեգիտիմ են եղել։ Սակայն զեկույցում արձանագրված հանգամանքները լուրջ հարցեր են առաջացնում վերջնական արդյունքների ձևավորման և դրանց նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից։ Ավելին՝ զեկույցն ուղղակիորեն մատնանշում է այն ռիսկը, որ ընտրական շեմին այսքան մոտ արդյունքի պարագայում ընտրողների զգալի հատված կարող է մնալ առանց արդյունավետ խորհրդարանական ներկայացվածության»,– ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Սուրենյացի գնահատմամբ` զեկույցում ԲՀԿ-ի՝ խորհրդարան չանցնելու արձանագրումը էական է իշխանության լեգիտիմության շուրջ քաղաքական քննարկման համատեքստում։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն ստացավ 64, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Լրահոս
0