https://arm.sputniknews.ru/20260921/rd-petdumaji-yntrutjunnern-anckacvel-en-bardzr-makardakvov-aph-ditvordneri-ghekavar-107113507.html
ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվել են բարձր մակարդակով․ ԱՊՀ դիտորդների ղեկավար
ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվել են բարձր մակարդակով․ ԱՊՀ դիտորդների ղեկավար
Sputnik Արմենիա
9-րդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունները Ռուսաստանում անցկացվեցին երեք օր՝ սեպտեմբերի 18-20-ը։ 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T13:52+0400
2026-09-21T13:52+0400
2026-09-21T13:52+0400
ռուսաստան
պետդումա
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
դիտորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/15/107112105_0:160:3072:1888_1920x0_80_0_0_55c19ede7dddadabb936c766fc1e8acc.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների ընտրություններն անցկացվել են բարձր մակարդակով, եղել են բաց, թափանցիկ ու մրցակցային։ Այս հայտարարությունն արել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը։Նրա խոսքով՝ ԱՊՀ միջազգային դիտորդները չեն արձանագրել խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում հավատարմագրված էր 207 մարդ, որոնք ներկայացնում էին ԱՊՀ երկրներն ու մի շարք միջխորհրդարանական միավորումներ։Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը սկսվել էր սեպտեմբերի 17-ից: Սեպտեմբերի 20-ը վերջին օրն էր։ Ընտրություններին դաշնային կուսակցական ցուցակներով մասնակցել է 10 կուսակցություն: «Միասնական Ռուսաստան» (Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն» (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия), «Հայրենիք» (Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), «Թոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ» (Коммунисты России) և «Նոր մարդիկ» (Новые люди)։Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր․ 225-ը՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։Պետդումայի ընտրությունների վերջնական արդյունքները կլինեն սեպտեմբերի 25-ին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/15/107112105_171:0:2902:2048_1920x0_80_0_0_1ef464c6326f5b1494bb6f5672962c0a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, պետդումա, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), դիտորդ
ռուսաստան, պետդումա, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), դիտորդ
ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվել են բարձր մակարդակով․ ԱՊՀ դիտորդների ղեկավար
9-րդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունները Ռուսաստանում անցկացվեցին երեք օր՝ սեպտեմբերի 18-20-ը։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների ընտրություններն անցկացվել են բարձր մակարդակով, եղել են բաց, թափանցիկ ու մրցակցային։ Այս հայտարարությունն արել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը։
«9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրություններն անցկացվել են բարձր նորարարական մակարդակով, Ռուսաստանի Դաշնության ընտրական օրենսդրությանը լիովին համապատասխան։ Ընտրություններն արդար էին, բաց, թափանցիկ ու մրցակցային»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Նեմատովը։
Նրա խոսքով՝ ԱՊՀ միջազգային դիտորդները չեն արձանագրել խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։
ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում հավատարմագրված էր 207 մարդ, որոնք ներկայացնում էին ԱՊՀ երկրներն ու մի շարք միջխորհրդարանական միավորումներ։
Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը սկսվել էր սեպտեմբերի 17-ից: Սեպտեմբերի 20-ը վերջին օրն էր։ Ընտրություններին դաշնային կուսակցական ցուցակներով մասնակցել է 10 կուսակցություն: «Միասնական Ռուսաստան» (Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), «Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն» (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия), «Հայրենիք» (Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), «Թոշակառուների կուսակցություն» (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ» (Коммунисты России) և «Նոր մարդիկ» (Новые люди)։
Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր․ 225-ը՝ համամասնական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։